Արմինֆո. Միությանն անդամակցվելուց անմիջապես հետո Հայաստանն ուներ որոշակի էական դժվարություններ, կապված ոչ միայն ազգային արժույթի արժեզրկման, այլ նաև ԱԱՀ վերադարձի մեխանիզմի, ինչպես նաև «Վերին Լարս» անցակետի ցածր թողունակության հետ: Բայց պրոբլեմներն աստիճանաբար լուծվում են: Այս մասին նոյեմբերի 13-ին Օրենբույգում, Եվրասկական տնտեսական 5-րդ ֆորումի լիագումար նիստում, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ (նախարար) Արա Նռանյանը:
Ինչպես տեղեկացնում է ԵՏԽ մամուլի ծառայությունը, խոսելով ԵԱՏՄ պլաններից ու հեռանկարներից, նա տեղեկացրել է, որ ԵՏԽ-ն ակտիվորեն զբաղված է ԱԱՀ մեխանիզմի պարզեցմամբ: «Ինտեգրացման գործընթացին միանալը Հայաստանին բերեց ոչ քիչ դրական արդյունքներ` աճեց գյուղմթերքների արտահանման ծավալը դեպի Միության երկրներ, հատկապես ՌԴ, ձևավորվեց բարենպաստ ներդրումային մթնոլորտ, բարձրացավ Հայաստանի նկատմամբ տուրիստների հետաքրքրությունը»,-հայտարարել է Նռանյանը:
RUB | 3.76 | -0.22 |
USD | 396.48 | 0.30 |
EUR | 413.13 | 1.06 |
GBP | 496.79 | 0.30 |
CAD | 275.26 | -0.17 |
JPY | 25.14 | -0.03 |
CNY | 54.32 | 0.04 |
CHF | 440.29 | -0.20 |