Արմինֆո. Բանկերի պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվել է 0% չափով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում կատարված այս փոփոխությունները կատարվել են նոյեմբերի 10-ին, ՀՀ ԿԲ խորհուրդի նիստում:
Պարտադիր պահուստավորման չափի մեղմացումը երկարաժամկետ ֆինանսական միջոցներ ներգրավելիս բանկերն կստեղծի ավելի արտոնյալ պայմաններ, ինչն էլ իր հերթին կընդլայնի վարկավորման հնարավորությունները, ինչպես նաև թույլ կտա թողարկել պարտատոմսեր`միջազգային բորսաներում ցուցակումով:
Նշենք, որ հայկական բանկերից կորպորատիվ պարտատոմսեր են թողարկում Արարատբանկը, Արդշինբանկը, Պրոմեթեյ Բանկը և Արմսվիսբանկը: Նշված բանկերից հայկական NASDAQ OMX Armenia բորսայում շրջանառվում են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ «բոնդերը» (մեկ դրամային -ARBKB7և երեք դոլարային- ARBKB6, ARBKB8, ARBKB9), ինչպես նաև Արմսվիսբանկի դոլարային պարտատոմսերի երեք թողարկումները (SWISB1, SWISB2 иSWISB3): Արդշիբանկը և Պրոմեթեյ Բանկը գերադասեցին իրենց դոլարային բոնդերը դուրս բերել միջազգային բորսաներ, մասնավորապես, իր առաջին դոլարային թողարկումը Արդշինբանկը դուրս բերեց Վիենայի բորսա և հաջող դեբյուտից ոգևորվելով ձեռնամուխ եղավ երկրորդ, ավելի ծավալուն թողարկմանը, բայց արդեն` իռլանդական բորսայի համար:
RUB | 4.17 | -0.01 |
USD | 387.32 | -0.13 |
EUR | 432.44 | 0.24 |
GBP | 518.62 | 0.21 |
CAD | 287.39 | -0.33 |
JPY | 27.04 | 0.20 |
CNY | 55.24 | -0.02 |
CHF | 459.07 | 2.01 |