Արմինֆո. 2016 թվականի վերջին Հայաստանը ձեռնամուխ կլինի իր ոսկու պահուստների ստեղծմանը: Այս մասին նոյեմբերի 16-ին ՀՀ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանմկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով, ոսկու պահուստի ստեղծումը Կենտրոնական բանկը կիրականացնի շվեցարական Technosert ընկերության հետ համատեղ: Ընկերությունը, նշել է նա, որ արդեն ավարտել է թանկարժեք մետաղների զտման ձեռնարկության կառուցման նախագծային աշխատանքները: Ձեռնարկությունը կարճ ժամկետներում կսկսի գործոլ, և, ինչպես սպասվում է, 2016 թվականի վերջին կսկսի բանկային ոսկու արտադրությունը: Դա հայրենական ձեռնարկություններին հնարավորություն կտա կուցենտրատները չուղարկել արտասահման, այլ տեղում վաճառել գործարանին, դրա դիմաց, ըստ ցանկության, ստանալով գումար, կամ բանկային ոսկի: «Այսպիսով, հաջորդ տարվա վերջից մենք կսկսենք համալրել մեր ոսկու պահուստը»,-նշել է Ա.Ջավադանը:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԿԲ և շվեցարական Technosert ընկերությունը Հայաստանում թանկարժեք մետաղների զտման ձեռնարկություն կառուցելու մասին պայմանագիր էին ստորագրել:
Ձեռնարկության գլխավոր խնդիրը ոսկե և արծաթե բանկային ձուլակտորների արտադրությունն է` արտահանման և տեղական շուկայում իրացնելու նպատակով: Ընդ որում, կկիրառվի տեղական «Դորե» համաձուլվածքը: Technosert ընկերության տնօրենների Խորհրդի նախագահն է շվեյցարահայ գործարար Վարդան Սիրմակեսը, ով հանդիսաոնւմ է Շվեյցարիայի 300 ամենահարուստ անձանցից մեկը:
Սեպտեմբերի կեսերին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հաղորդել էր, որ կառավարությունը բանակցում է Հայաստանում թանկարժեք մետաղների զտման ձեռնարկություն կառուցելու ուղղությամբ: Նրա կարծիքով, 2016-2017 թվականներին Հայաստանում ոսկու արդյունահանման ծավալները կհասնեն տարեկան 12-14 տոննայի, ինչը բավարար է զտման սեփական ձեռնարկություն կառուցելու համար:
Նշենք, որ բանկային ոսկու մասնաբաժինը Հայաստանի միջազգային պահուստներում զրոյացվել էր 2003 թվականի դեկտեմբերին:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |