Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղները տարեսկզբից մինչ օրս էժանացել են 14%, իսկ առյուծի բաժինն ընկել է նոյեմբերին: Դեպի վար դինամիկան հիմնականում պայմանավորված էր պալադիումի և պլատինի գներով, որոնք էժանացան 21-24%, իսկ այդ ֆոնի վրա ոսկին ու արծաթն էժանացել են ընդամենը 4%: Սակայն, միայն նոյեմբերին պալադիումն էժանացել է 13%, պլատինը` 9%, արաթը`6%, իսկ ոսկին` 5%: Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների շուկաների միտումները հայաստանյան շուկայի վրա կարող են ազդել 5% անկումով:
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանե գործակալությունը նոյեմբերի 16-22-ի համար սահմանել է թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ՈՍԿԻ` բացթողնման գին` 16851.96 դրամ (շաբաթվա անկումը` 2%), ԱՐԾԱԹ` 224.98 (շաբաթվա անկումը` 4%), ՊԼԱՏԻՆ` 3884.32 (շաբաթվա անկումը` 6%), ՊԱԼԱԴԻՈՒՄ` 9071.54 (շաբաթվա անկումը` 7):
Ըստ միջազգային բորսաների տվյալների, մեկ տրոյական ունցիայի սփոթային գինը նվազել է մինչև 1071.6 դոլար, նախորդ օրվա 1072.1 դոլարի համեմատ: Արծաթի գինը` մինչև 14,32 դոլար, առանց ամենօրյա փոփոխության, պլատին`մինչև 855 դոլար, նախորդ օրվա 858 դոլարի համեմատ և պալադիում`մինչև 548 դոլար, նախորդ օրվա 550 դոլարի համեմատ: Հուլիսին դեպի Միացյալ Նահանգներ առաքման ֆյուչերսներն էժանացել են մինչև 1172.9 դոլար մեկ ունցիայի դիմաց, իսկ դեկտեմբերին դեպի Տոկիոյո առաքման ֆյուչերսները` մինչև 1081.2 դոլար մեկ ունցիայի դիմաց: Համաշխարհային շուկաներում թանկարժեք մետաղների գների վայրընթաց դինամիակում առանձնապես արագ տեմպերով են էժանանում պլատինը և պալադիումը: