Արմինֆո. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն ապահովագրեց «Մարան» ՍՊԸ արտադրության գինու արտահանումը Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Գործակալության մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, համապատասխան պայմանագիրը ստորագրվեց կողմերի միջև սույն թվականի նոյեմբերի 17-ին։ Ապահովագրությամբ ծածկվում է «Մարան» ՍՊԸ գնորդ ընկերության կողմից մատակարարված ապրանքի դիմաց չվճարումը՝ պայմանավորված առևտրային (անվճարունակություն, սնանկություն կամ առանց իրավական հիմնավորման վճարումից հրաժարում) և քաղաքական (վարչական որոշումներ, առևտրի և միջազգային փոխանցումների սահմանափակումներ, բնական աղետներ և ֆորս-մաժոր) ռիսկերով։
Ընկերության արտահանման ապահովագրության պայմանագրի ապահովվածությամբ «Մարան» ՍՊԸ-ն ստացել է նաև նախաարտահանման ֆինանսավորում ՀՀ տարածքում գործող առևտրային բանկից՝ այն ուղղելով արտահանման պայմանագրով նախատեսված արտադրանքի պատրաստման համար ծախսերի կատարմանը։
Նշենք, որ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում:
Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է:
RUB | 3.66 | 0.09 |
USD | 394.64 | 1.67 |
EUR | 416.82 | 2.24 |
GBP | 500.84 | 3.18 |
CAD | 281.76 | 1.15 |
JPY | 26.32 | 0.44 |
CNY | 54.50 | 0.29 |
CHF | 448.25 | 3.56 |