ԱրմԻնֆո. ՌԴ Ազգային ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը ԱրմԻնֆո լրատվական գործակալության հետ հարցազրույցում նշում է ԵԱՏՄ ստեղծման դրդապատճառները, խոսելով նաև այդ կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցման հեռանկարների մասին, կիսվում Ռուսաստանի և ԵԱՏՄ տնտեսությունների ապագային վերաբերվող կանխատեսումներով, միաժամանակ մեկնաբանելով երկու աթոռի վրա նստելու Հայաստանի փորձերը՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև:
ԵԱՏՄ ստեղծումը պայմանավորված էր հետխորհրդային տարածաշրջանը «շրջապատող» ինտեգրացիոն նախագծերի նկատմամբ Մոսկվայի իրավիճակային կողմնորոշումով, թե՞ դա, իրականում, ընդամենը զուտ տնտեսական նախագիծ է:
Տարածաշրջանային ինտեգրումը բոլորովին էլ ձեռնտու չէ հզոր նավթագազային և հումքային հատված ունեցող երկրներին: ԵԱՏՄ-ին ինտեգրվելը ձեռնտու է անգամ համեմատաբար զարգացած վերամշակող արդյունաբերություն ունեցող երկրներին: Այլ խոսքով, ԵԱՏՄ ինտեգրումից պետք է շահեն Բելառուսն ու Հայաստանը: Իսկ Ռուսաստանի պարագայում ինտեգրման գործընթացներին ձգտելը, ավելի շուտ, նրա արձագանքն էր տնտեսական ասպեկտների գլոբալ կարգավորման ճգնաժամին, առաջին հերթին, Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ): Ռուսաստանը 17 տարի կորցրեց ԱՀԿ-ին անդամակցելու համար և ներկա դրությամբ դեռ չի հասցրել դրանից ստանալ որևէ առավելություն: Իսկ դա հնարավոր դարձավ, առաջին հերթին, այն պատճառով, որ ամերիկացիներն սկսեցին զարգացնալ այլընտրանքային, մակրոտարածաշրջանային ինտեգրացիոն նախագծեր: Դա Տրանսխաղաղօվկիանոսյան և Տրանսատլանտյան գործընկերություններն են: Առայժմ դրանք չեն գործում, բայց Տրանսխաղաղօվկիանոսյանը շատ մոտ է դրան, իսկ Տրանսատլանտյանը կարող է գործել մեր իմացածից էլ բավականին արագ: Չինաստանն արդեն դրան արձագանքել է «Մետաքսի ճանապարհով», շարունակելով ASIAN+6 երկխոսության զարգացումը: Եվ այդ լույսի տակ Ռուսաստանը պետք է իր հարևաներին նույնպես առաջարկեր նման նախագծեր, ինտեգրացիոն խմբավորումների զարգացման ճանապարհով իր բավականին համեստ տեղն ընդլայնելու համար: Տնտեսական առումով, այդ ինտեգրումից Ռուսաստանը կստանա բավականին համեստ դիվիդենտներ: Այլ խոսքով, հաշվի առնելով նրա հսկայական չափերը, Ռուսատանի շուկայի աճն, օբյեկտիվորեն, կլինի գրեթե զրոյական: Օրինակ, Հայաստանն ազատ մուտք է ստանում դեպի Ռուսաստանի բազմամիլիոն շուկան, իսկ Ռուսաստանը, ընդհանուր առամբ, արդեն ներկա էր հայաստանյան շուկայում:
Այսինքն, ԵԱՏՄ-ն, այնուամենայնիվ, քաղաքակա՞ն դրդապատճառներով ստեղծված նախագիծ է:
Ոչ, դա ամենևին էլ այդպես չէ: Իմ կարծիքով, քաղաքական դրդապատճառների մասին խոսվում է, ավելի շուտ, ԵԱՏՄ միջոցով իր քաղաքական կշիռը տնտեսական բանակցություններում մեծացնելու համատեքստում: Նույն չինացիները, համաձայնվեցին կնքել ԵԱՏՄ և «Մետաքսե ճանապարհի» միջև համակցման մասին պայմանագիր, միայն այն պատճառով, քանի որ Ռուսաստանը Կենտրոնական Ասիայում հայտնվեց ոչ թե արտաքին ներդրողի տեսքով, այլ որպես Ղազախստանի և Ղրղզստանի մասնակցությամբ ինտեգրացիոն նախագծի մասնակից, ընդ որում՝ Տաջիկստանի հաշվին ընդլայնվելու հեռանկարով: Այսօր Մոսկվան, իրոք, Պեկինի հետ մրցակցում է միջինասիական շուկայի համար, ներդրումային և առևտրի ոլորտներում: Հետևաբար, Չինաստանն ստիպված է Ռուսաստանի հետ շփվել որպես փոքր, բայց՝ գործընկերոջ հետ, չնայած, հակառակ պարագայում նրանք կարող էին մեզ պարզապես անտեսել:
Ռուսաստանի մասնակցությունը «Մետաքսե ճանապարհին» ինչ-որ կերպ կարգավորո՞ւմ է մրցակցությունը, որի մասին ասացիք:
Ոչ, հաշվի առնելով, որ «Մետաքսե ճանապարհի» ստեղծման նախնական գաղափարը չէր ենթադրում Ռուսաստանի մասնակցությունը: Բայց այսօր Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանն ակտիվորենը փորձում են ԵԱՏՄ միասնական բազային ներգրավվել այդ չինական նախագիծը՝ իրենց համար ամենաշահավետ պայմաններով: Եվ երևում է, որ չափազանց զգույշ չինացիները հաշվի են նստում այդ ձգտումների հետ, չնայած, որ այդ ձևաչափում նույնպես նրանք իրենց օգուտը, հաստատ, ձեռքից բաց չեն թողնի: Այդ ամենը շատ է հիշեցնում տնտեսական և քաղաքական ինտեգրման զարգացումը Եվրամիության շրջանակներում: Այնուամենայնիվ, գտնում եմ, որ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման առաջին փուլերում մենք կարող ենք լիովին խուսափել քաղաքական ասպեկտից:
Իրականում, պատկերացնո՞ւմ եք արդյոք Հայաստանին և Ադրբեջանին ԵԱՏՄ կազմում:
Ադրբեջանին, որպես նավթագազային երկրի, ԵԱՏՄ-ին միանալը ձեռնտու չէ: Ավելին, Բաքուն շարունակում է կառուցել բազմավեկտորային քաղաքականություն, հատկապես Իրանի մեկուսացման նվազեցման լույսի ներքո, այդ թվում նաև Ռուսաստանի ջանքերով: Ինձ թվում է, որ Ադրբեջանը կարող է փորձել ղարաբաղյան հակամատրտությունն իր օգտին լուծել նաև ԵԱՏՄ միջոցով: Բայց ԵԱՏՄ-ն չի կարող այդ հակամարտությունը կարգավորել: Իհարկե, ԵՄ-ին միանալուց հետո Ֆրանսիան և Գերմանիան հաշտվեցին, չնայած՝ անդամակցման պահի դո-ֆակտո սահմաններում: Բայց կա նաև Կիպրոսի օրինակը, որը Եվրամիության անդամ դարձավ, այդպես էլ չհաշտվելով թուրքական մասի հետ: ԵԱՏՄ-ն հաջողված կլինի ոչ թե ընդլայնման, այլ միջազգային կազակերպություններում ունեցած միասնական դիրքորոշման և տնտեսական քաղաքականության հաշվին: Ի դեպ, շատ հետաքրքրիր է նաև Ռուսաստանի կողմից Հայաստանով դեպի Իրան բացվող շուկան:
Վրաստանն անթաքույց հետաքրքրություն է ցուցաբերում Իրան-Հայաստան գազատարի ընդլայնման նկատմամբ: Ձեր կարծիքով, որքանո՞վ է դա հեռանկարային, հաշվի առնելով «Գազպրոմի» շահերը:
Ռուսաստանի գլխավոր դժբախտությունը նավթագազային ասեղից հեռանալու դանդաղկոտությունն է: Իսկ հեռանալ պետք է, քանի որ մենք չենք կարող մեզ թույլ տալ ապրել փոքրիկ Ադրբեջանի նման: Չի կարող գերտերությունն ապրել միայն նավթագազային հումքի հաշվին: Հետևաբար, չգիտեմ, դա հասկանում է «Գազպրոմի» ղեկավարությունը, թե ոչ, բայց պետք է հասկանա իրեն ուղղվող այդ մշտական ահազանգերը: Վերակողմնորոշման համար նրանք ունեն մի քանի տարի, գուցե և մի երկու տասնյակ տարիներ: Գազով էլեկտաէերգետիկան, գազաքիմիան և արտասահմանյան մյուս ոչ սովորական նախագծերը 10 տարի անց չեն կարող աշխատել այսօրվա նման: Պարզապես, ոչ մեկը թույլ չի տա: Եվ հարցը բոլորովին էլ Հայաստանից Վրաստան գնացող իրանական նավթատարի մեջ չէ: Խնդիրը եվրոպական, վախենամ նաև՝ արևելաասիական շուկաների վերաձևավորման մեջ է: Հետևաբար, դեպի ապագան ուղղված ուժեղ Ռուսաստանը չի կարող վախենալ Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան գնացող նավթատարից, անիմաստ է: Իսկ եթե մեզ չհաջողվի ազատվել այդ ասեղից և ռուբլու փոխարժեքը նավթի հետ կապելուց հրաժարվելուց, և եթե Ռուսաստանը պառկած լինի կողքի վրա, ապա վախենամ, որ ԵԱՏՄ-ին մասնակցելը հազիվ թե որևէ մեկին լինի հետաքրքիր: Գլխավոր պրոբլեմը կայանում է նրանում, ռուսական արտահանումը երեք քառորդով կապված է բավթի ու գազի հետ, իսկ դա այն դեպքում, որ նավթագազային հատվածի մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում, անգամ աջակցող ոլորտների հետ միասին, կազմում է 20 տոկոսից էլ պակաս:
ԵԱՏՄ-ում միասնական ակցիզային դրույքների ներդաշնակեցման գործընթացի շրջանակներում Հայաստանը 2016 թվականի մայիսի 1-ից կսկսի բարձրացնել մի շարք ապրանքների ակցիզային դրույքները, ինչը մեր բնակչությանն էլ ավելի ծանր սոցիալ-տնտեսական կացության մեջ կդնի: ՀՀ կառավարությունն ի՞նչ քայլերի շնորհիվ կարող է փոխհատուցել այդ իրավիճակը և կանխել Հայաստանում վաղուց արդեն հասունացող սոցիալական պայթյունը:
Դա ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամության կարճատև բացասական պահերից մեկն է: Իսկ դա փոխհատուցել կարելի է, և անհրաժեշտ է՝ ԵԱՏՄ ընդհանուր շուկայի հնարավորությունների հաշվին: Դրա արագ անելն իրատսական չէ, քանի որ 2015 թվականին բոլորս էլ տեսանք Ռուսաստանի տնտեսության անկումը: Հետևաբար, այն արդյունքը, որը ԵԱՏՄ երկրներն ակնկալում էին ռուսաստանյան դինամիկ շուկա անարգել մուտք գործելուց, իրեն չարդարացրեց: Դինամիկան պահպանվեց, բայց, ցավոք, այն ռուսաստանյան շուկան տանում է մի փոքր այլ ուղղությամբ: Չնայած, կանխատեսումները խոսում են, որ 2016 թվականը Ռուսաստանի տնտեսության համար կլինի ավելի բարենպաստ, քան ընթացիկ տարին էր: Ռուսաստանում լավ են հասկանում, որ Հայաստանին կլպելու համար չեն ընդունել ԵԱՏՄ: Ակցիզների բարձրացումը – ԵԱՏՄ դրույքների ներդաշնակեցման արդյունքն է և, բնական է, փոխհատուցման մեխանիզմներն այստեղ օբյեկտիվ անհրաժեշտություն են: Բայց այդ մեխանիզմենը պետք է մշակի ու առաջարկի Երևանը: Ռուսաստանում Հայաստանի տնտեսության գծով մասնագետներն, այսպես ասած, այնքան էլ շատ չեն:
Երևանը պատրաստվում է Բրյուսելի հետ ստորագրել Ասոցացման պայմանագրի, այսպես կոչված, light տարբերակը: Ձեր կարծիքով, հնարավոր է արդյո՞ք Հայաստանի արտաքին առևտրի թիվ 1 գործընկեր ԵՄ-ի հետ տնտեսական առումով գործընկերության համատեղումը ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամության հետ:
Անկասկած: Քանի որ անգամ Ռուսաստանը, միևնույնն է, ապագայում կապված կլինի Եվրոպական միության հետ: ԵՄ մասնաբաժինը ՌԴ առևտրի շրջանառության մեջ և ներդրումային պորտֆելում կպակասի, բայց չի դադարի առաջատարը լինելուց, իսկ դա մեր խնդիրն է: Շատ դժվար է այլընտրանք գտնել այլ ուղղությամբ: Եկեք լինենք իրատեսական: Ուկրաինայի պրոբլեմը կայանում էր ոչ թե նրանում, որ նա ընթանում էր դեպի Եվրոպա, այլ նրանում, թե ոնց էր ընթանում: Կիևը մշտապես նշում էր Եվրամիության պաթոսային առաջնահերթությունը, հրաժարվելով լսել ոչ միայն մեր իրատեսական և օբյեկտիվ հաշվարկներն ու փաստարկները, այլ նաև ուկրաինական գիտնականների հաշվարկներն ու փաստարկները, որոնք այդ իրադարձություններից հետո ստիպված էին տեղափոխվել Ռուսաստան: Ի սկզբանե պարզ էր, որ հարաբերությունների առաջարկվող ձևաչափն, առաջին հերթին, կվնասի Ուկրաինային: Իսկ այստեղ բանը միայն պատերազմի մեջ չէ, որը ոչ մի կապ չունի Ուկրաինայի արտաքին առևտրի շրջանառության անկման հետ, օրինակ, Գերմանիայի հետ: Ընդհանրապես, երկարաժամկետ հեռանկարում մենք գնում ենք ԵՄ և ԵԱՏՄ միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարին: Հետևաբար, ԵՄ հետ ԵԱՏՄ անդամների առևտրի որոշակի ազատակացումը Ռուսաստանի համար խոչընդոտ չէ: Հատկապես Մաքսային միությանը սպառնացող վտանգների բացակայության պարագայում, որոնք Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունեցող Հայաստանի կողմից սպասելն անմաստ է: Չէ որ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Բելառուսում, որի հետ, ի դեպ, Ռուսաստանն ունի ֆորմալ լավ հարաբերություններ: Պատկերացրեք, թե ինչ կարող էր լինել ուկրաինական սահմանի վրա: Մոսկվայում հենց դրանից էին վախենում, չնայած եվրոպացիները երկար համոզում էին մեզ, որ Ուկրաինայի կողմից DCFTA ստորագրելուց հետո ԵՄ հետ ապանքաշրջանառության պրոբլեմներ չեն լինի: Ժամանակին մեզ նույն կերպ հավաստիացնում էին, որ սպառնալիքներ չի ստեղծում նաև ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք: Հետևաբար, այսօր մենք հասկանում ենք, որ այդ խոսակցությունները – աղքատների օգտին խոսակցություններ են:
Այլ խոսքով, այն ինչ «անթույլատրելի» է Ուկրաինային և Բելառուսին, կարո՞ղ է «թույլատրելի» լինել Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունեցող Հայաստանին
Ճիշտ այդպես: Որքանով հասկանում եմ, Հայաստանի ղեկավարությունն ամենայն խելամտությամբ է փորձում գնահատել, թե ինչն է երկրին ձեռնտու, իսկ ինչը - ոչ: Մենք լիովին հասկանում ենք, որ Հայաստանի կիսամեկուսացված վիճակը նրան ստիպում է ինչ-որ կերպ դուրս գալ ստեղծված իրադրությունից:
Զրույցը վարեց Դավիթ Ստեփանյանը