Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏԱԳՐԻԿՈԼԲանկն առաջինն է Հայաստանում, որն իր հաճախորդների համար սկսեց պարբերաբար կազմակերպել բիզնես-դասընթացներ` նպատակ ունենալով աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին իրենց գործունեության բոլոր փուլերում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, հերթականդասընթացներըտեղիկունենանս.թ. նոյեմբերի 24 -27-ը:
Հաճախորդներին բիզնես-դասընթացների ընթացքում ներկայացվել են հինգ տարբեր թեմաներ, որոնք ուղղված են բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը:
Աղբյուրի համաձայն, դասընթացները այսուհետ կազմակերպվելու են ոչմիայն Բանկի հաճախորդ հանդիսացող կազմակերպությունների, այլ նաև բանկի հաճախորդ չհանդիսացող բոլորփոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարներիհամար, որոնքցանկությունկունենանմասնակցելու դասընթացներին: Փոքրևմիջին բիզնեսի օժանդակմաննպատակովկազմակերպվողդասընթացներինմասնակցելցանկացողներըկարողեն բիզնես-դասընթացներինմասնակցությանհամարգրանցվել՝զանգահարելովբանկիհեռախոսայինկենտրոն՝010 31 88 88 հեռախոսահամարով, կամայցելելովԲանկի` Երևանքաղաքում գտնվող ցանկացածմասնաճյուղ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏԱԳՐԻԿՈԼԲանկի վարկային պորտֆելում ՓՄՁ-ների մասնաբաժինը կազմել է 22% կամ 42 մլրդ դրամ: Այդ ոլորտում Հայաստանի Ընդհանուր ընդհանուր վերկային ներդրումներում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի մասնաբաժինը կազմել է ավելի քան 7%:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականից բանկի մեծամասնական բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է SJSC «Sacam Internationalե-ը (Credit Agricole S.A. խմբի անդամ)` 12.44%: Բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: Մասնաճյուղրի ցանցով բանկը երկրորդն է Հայաստանում: Իր հիմնական հաշվեկշռայիին ցուցանիշներով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |