Արմինֆո. Առանց գրավի առարկայի շարժի նկատմամբ իրավական ազատականացման շտապ միջոցառումների անհուսալի վարկերի չափերը երկրի ֆինանսական համակարգում մի քանի անգամ կավելանան: Այս մասին այսօր երկրի խորհրդարանում հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, խորհրդարանին ներկայացնելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, Դատական օրենսգրքի և Քրեական օրենսգրքի փոփոխոթյունները, ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրացումների և փոփոխություննների նախագիծը:
Նա նշել է, որ գույքային գրավի իրավական ազատականացումը կբարձրացնի ֆինանսական կառույցների մրցունակությունը և իրացվելիոթյունը, ինչպես նաև կնվազեցնի վարկային տոկոսադրույքերը: Նրա խոսքով, Հայաստանի բանկերի ակտիվներոմ դուրս գրված, անհուսալի վարկերի մասնաբաժինն արդեն հասել է 4-9 տոկոսի, ինչը բավականին մեծ թիվ է`ավելի քան 100 մլն.դոլար, իսկ եթե շտապ չազատականացնենք գրավի առարկայի շարժն իրավական առումով և չձեռնարկենք շտապ միջոցառումներ, ապա անհուսալի վարկերի չափերը երկրի ֆինանսական համակարգում մի քանի անգամ կավելանան:
Նրա խոսքով, ներկայացվող փաթեթն ուղղված է գույքի գրավադրման գործընթացի ընթացակարգի կանոնակարգմանը, ինչպես նաև վարկատուի և վարկառուի միջև իրավական հարաբերությունների կարգավորմանը: «Առայժմ «գույքային» վարկի վերաֆինանսավորման կամ գրավը մեկ ֆինանսական կառույցից մյուսը տեղափոխելու համար անհրաժեշտ է առաջնային փոխառուի – գույքի սեփականատիրոջ նախնական համաձայնությունը: Իսկ բանկերը, վարկային պայմանագրի պարտավորությունները չկատարելու դեպքում, հսկայական տույժեր ու տուգանքներ են գանձում, ինչի արդյունքում` անհնար է դառնում «պարտքային բեռնվածությամբ գրավի» օգտագործումը կրկնակի վարկ ստանալու համար: Առաջարկվող ազատականացումը փոխառուներին հնարավորություն կտա տեղափոխել գրավադրված գույքը ֆինանսական մի կառույցից մյուսը»,-պարզաբանել է Ն.Երիցյանը: Նա նշել է, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ «գույքային» վարկի պայմանները չկատարելու դեպքում անհրաժեշտ է ճշգրտել այդ գույքի փոխանցման գործընթացի նկատմամբ առաջնային իրավունքը: Իսկ ֆինանսական կառույցը, որպես առաջնային վարկավորող, պետք է տեղյակ լինի այդ գործընթացի մասին:
Ն.երիցյանը հատուկ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ գրավի շարժի ազատականացոմը թույլ կտա նաև նվազագույնին հասցնել գրավադրված գույքի դիտավորյալ փչացումը: «Գրավադրված գույքի դիտավորյալ փչացնելու դժվարացնում է դրա հետագա իրացումը, ֆինանսական կառույցին դնելով լրացուցիչ ծախսերի ու վարկային ռիսկերի առջև: Այս ազատանացումով մենք պաշտպանում ենք ոչ թե բանկերին, այլ միջոցներ ենք ձեռնարկում ֆինանսական կայունությունն պահպանելու ուղղությամբ»,-նշել է նա:
Սակայն, մի շարք պատգամավորներ նշել են, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները հակասում են երկրի Հիմնական օրենքին, քանի որ պայմանագրային պարտավորությունների չկատարումը չի կարող ներկայացվել որպես մեղադրանք: Ավելին, գույքը դիտավորյալ փչացնելու հիմնավորման բազան բավականին խախուտ է:
Նշենք, որ, ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, երկրի բանկային համակարգում անհուսալի վարկերի ծավալը 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրույթամբ տարեկան կտրվածքով ավելացել է 3.3 անգամ, կազմելով 112 մլրդ դրամ ($ 236 մլն), կամ չաշխատող վարկերի 47% -ը: