Արմինֆո. Սնունդ արտադրող հայ գործարարները, ԵԱՏՄ միասնական տեխնիկական կանոնակարգերին անցնելու կապակցությամբ 2016 թվականի հունվարի 2-ից պետք է շտապեն HASSP (Hazard Analysis and Critical Control Points) սերթիֆիկացման հարցում: Այս մասին նոյեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը:
«HASSP-ը լայն կիրառություն ունի միջազգային պրակտիկայում և նորություն չէ հայ գործարարների համար, քանի որ հայկական օրենքներով արդեն վաղուց պարտադիր է հանրապետության տարածքում»,-նշել է նա:
Ըստ պաշտոնյայի, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի միասնական պահանջներին անցնելը չի առաջացնի որևէ ծախսեր, քանի որ խոսքը գնում է երկրի տարածքում արդեն գործող պահանջների որոշակի խստացման մասին, կապված սննդամթերքի անվտանգության, մասնավորապես HASSP-ի հետ, կախված արտադրության տեսակից: «Տարբերությունը կայանում է նրանում, որ կփոխվեն սննդի արդյունաբերության ոլորտի պահանջների նկատմամբ սկզբունքային մոտեցումները: Եթե նախկինում հսկողությունը շեշտ դնում էր արտադրական գործընթացի զանազան մասերի կամ հումքի որակի և տեսակի վրա, ապա այժմ կբարձրանան պահանջները վերջնական պրոդուկտի նկատմամբ»,-նշել է Լ.Դավթյանը:
Մյուս նորամուծությունների շարքում նա ընդգծել է ԵՏՀ դրոշմանիշի պարտադիր առկայությունը: «Հայաստանից դեպի Միության մյուս երկրներ արտահանվող ապրանքը պետք է համապատասխանի ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի միասնական պահանջներին, որոնք հաջորդ տարվա հունվարի 2-ից կնախատեսվեն հայկական օրենսդրությամբ: Արտահանվող ապրանքը պետք է ունենա ԵՏՀ դրոշմանիշ, որը ծախսեր չի պահանջում, ինչպես նաև ապրանքի որակի փոփոխություններ»,-հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ 2016 թվականից Հայաստանն անցնում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի միասնական պահանջներին: Այդ պահից երկրի տարածքում շրջանառվող բազմաթիվ ապրանքների համար վերանում է ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու Պայմանագրով նախատեսվող բացառությունները: Ընդ որում, գործարարները դեռ 2 տարի կարող են արտադրել և իրացնել ապրանքներ, համաձայն ազգային օրենսդրության:
HASSP (Hazard Analysis and Critical Control Points) – դա հայեցակարգ է, որը նախատեսում է արտադրանքի անվտանգության վրա ազդող վտանգավոր գործոների համակարգային իդենտիֆիկացիա, գնահատում և կառավարում: