Արմինֆո. Արտարժույթի միջբանկային շուկայում տեղի ունեցած ակտիվության շնորհիվ դրամն ամրապնդվեց, այդ դիրքում մնալով մինչև չորեքշաբթի, բայց ուրբաթից կրկին սկսվեց շարժվել դեպի արժեզրկում: Այսպես, նոյեմբերի
23-27-ը արտարժոույթի միջբանկային շուկան, որն ակտիվորեն գործել էր ողջ շաբաթվա ընթացքում, ծավալները մեծացրեց մոտ 2 անգամ, NASDAQ OMX Armenia բորսայի լիակատար լռության պայմաններում: Ինչի հետևանքով դրամի փոխարժեքը, որը նոյեմբերի 1-13-ը 473 դրամից աճել էր մինչև 483 դրամ/դոլար, այդ դիրքում մնալով մինչև նոյեմբերի 20-ը, սկսեց ամրապնդվել, բայց նոյեմբերի 26-ին իջավ մինչև 481 դրամ/դոլարի սահմանագիծ, իսկ նոյեմբերի 27-ից արժեզրկման նշանները փոխարժեքը բարձրացին մինչև 482 դրամ/դոլար սահամագիծ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, նոյեմբերի 23-27-ը ներառյալ NASDAQ OMX Armenia բորսայի արտարժութային հարթակում գործարքներ չեն կատարվել: Իսկ արտարժույթի միջբանկային շուկան հաշվետու շաբաթվա ընթացքում ակտիվորեն գործեց, արձանագրելով ամենօրյա ոչ փոքր ծավալներ (առավալեգույն դիրքը` հինգշաբթի, իսկ նվազագույնը` ուրբաթ օրը), ինչից դատելով կարելի է ենթադրել, որ մեծ է եղել ԿԲ միջամտության հավանականությունը, բացառության ուրբաթ օրվան: Արդյունքում, միջբանկային շուկայի շաբաթվա ծավալը կազմեց 7.823 մլն.դոլար, միջին փոխարժեքը ձևավորելով 481.76 դրամ/դոլար սահմանագծում: Նշենք, որ ԿԲ նախկին խոշոր միջամտություների տեղի էին ունեցել հոկտեմբերի 2-ին–մոտ 6 մլն դոլար, սեպտեմբերի 19-ին-22.2 մլն դոլար և օգոստոսի 28-ին - 95 մլն դոլար:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքներ հաճախորդների հետ) նոյեմբերի 23-27-ը բանկերը գնել են 61.5 մլն դոլար (շաբաթվա անկումը`26%), 480.18 դրամ/ դոլար միջին փոխարժեքով, և վաճառվել է 72.9 մլն դոլար (շաբաթվա անկումը` 2%), 482.17 դրամ/ դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 4.1 մլն եվրո (շաբաթվա անկումը` 42%), 509.23 դրամ/ եվրո միջին փոխարժեքով, և վաճառել է 9.6 մլն եվրո (շաբաթվա անկումը`16.5%), 514.41 դրամ/1 եվրո միջին փոխարժեքով: Բանկերը գնել են նաև 913.9 մլն ռուբլի (շաբաթվա անկումը`17%), 7,28 դրամ/ ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառել են 336.2 մլն ռուբլի (շաբաթվա անկումը` 2%), 7,40 դրամ/1 ռուբլի միջին փոխարժեքով:
Նախորդ շաբաթ (նոյեմբերի 16-22-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 46.3 մլրդ դրամի և 60.8 մլն դոլարի վարկեր: Դրան նախորդ շաբաթվա համեմատ (նոյեմբերի 9-15-ը), դրամով տրամադրված վարկերի ծավալը կրճատվել է 5.3%, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալն աճել է գրեթե 2 անգամ:
Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին ամիսներին Հայաստանի արտարժույթի շուկայում դիտվում էր արտարժույթի փոխարժեքի կտրուկ աճ, հատելով 570 դրամ մեկ դոլարի դիմաց սահմանագիծը: Արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ի ներառյալ սկսեց արժեզրկվել, գրեթե 45%-ով, իսկ 2014 թվականի, ընդհանրապես, 40%-ով (հաշվի առնելով դեկտեմբերի 17-ի` 570 դրամ/դոլար առավելագույն շեմը և հուլիսի` 406 դրամ/դոլար նվազագույն շեմը): Արտարժույթի բորսայական հարթակում 2014 թվականին իրականացված արտարժույթով գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 744.5 մլն.դոլար, ընդ որում, ամսական կտրվածքով ծավալներով աչքի է ընկել նոյեմբերը (117 մլն.դոլար): Տարվա ընթացքում բորսայական փոխարժեքը 407.14-ից թռավ մինչև 560 դրամ/դոլար ցուցանիշ (դեկտեմբերի 17-ին աճելով 22%): 2015 թվականի 9 ամիսներին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց ձևավորելով` 477-ից մինչև 473 դրամ/դոլար փոխարժեք, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 532 դրամ / եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 7.2 դրամ/ռուբլի փոխարժեք: Հոկտեմբերին դրամը «լողում էր», մերթ ամրապնդվելով, մերթ թուլանալով, հոկտեմբերի 30-ին դոլարի նկատմամբ ձևավորելով 473 դրամ /դոլար փոխարժեք, եվրոյի նկատմամբ` 520 դրամ / եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 7.5 դրամ/ռուբլի փոխարժեքներ: Նոյեմբերից դրամը կրկին սկսեց «լողալ» արժեզրկման կողմը, նոյեմբերի 27-ին դոլարի նկատմամբ թուլանալով մինչև 482 դրամ/դոլար, ամրապնդվելով եվրոյի նկատմամբ մինչև 512 դրամ/եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` մինչև 7.4 դրամ/ռուբլի մակարդակ: