Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի նկատմամբ ընդունել է նոր ռազմավարություն: Ըստ այդ ռազմավարության, հաջորդ 4 տարիներին բանկն առաջնահերթությունը կտա երկրկի տնտեսության այն ոլորտներին, ինչպիսիք են`մասնավոր հատվածի մրցունակության բարձրացումը, բիզնես-միջավայրի բարելավումը, կապիտալի տեղական շուկայի զարգացումը և զարգտացման ենթակառուցվածքների ֆինանսավորումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՎԶԵԲ մամուլի ծառայությունից, այս տարի Հայաստանի տնտեսական աճը դանդաղեց մեծ տարածաշրջանի անկման ֆոնի վրա, ինչը երկրի վրա անդրադարձավ առևտրի դրամական հոսքերի և ներդրումների հոսքերի նվազման տեսքով: Բացի այդ, երկրի տնտեսության վրա անդրադարձան հայկական դրամի արժեզրկումը և արտարժութային պահուստների նվազումը: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, տնտեսական աճի արագացման և բարեփոխումների ուղղությամբ կառավարության հավակնոտ ծրագրին աջակցելու համար, որը ներառում է նաև գործարար-միջավայրի բարելավում, ՎԶԵԲ-ը կկենտրոնանա նոր ռազմավարության հետևյալ հիմնական առաջնահերթությունների վրա: Առաջին հերթին, դա մասնավոր հատվածի մրցունակոթյան բարձրացումն է, քանի որ Հայաստանի փոքր և բաց տնտեսության համար մրցունակության էական բարելավումն առանցքային խնդիր է ներդրումների ներգրավման առումով: ՎԶԵԲ-ն իր կողմից կշարունակի մասնավոր հատվածի ֆինանսավորումը: Բանկն իր օգնությունը կուղղի նորմատիվային բազայի և վարչական միջավայրի բարելավմանը, միաժամանակ ամրապնդելով միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրությունը:
Կապիտալի շուկայի զարգացումը և տեղական արժույթով ֆինանսավորման ապահովումը ՎԶԵԲ-ի աաջնահերթություններից մեկը կլինի Հայաստանում: Բանկում գտնում են, որ իշխանությունները պետք է ընդլայնեն պարտադիր կենսաթոշակային ռեֆորմները: Հաջողությունը, ինչպես գտնում են այստեղ, հիմնականում կախված կլինի կապիտալի ներքին շուկայի առողջ պահանջարկից, որը պետք է հետաքրքիր լինի զանազան ներդրողներին` իրացվելիություն ստեղծելու նպատակով:
Բանկը շարունակում է նաև ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել էներգետիկայի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների ոլորտներում, որոնք դեռևս ունեն նորացման կարիք: Բանկը կաջակցի առևտրային կենսունակ նախագծերը էներգագեներացիայի և էներգախնայողության, տրանսպորտի և համայնքային ծառայությունների ոլորտներում:
ՎԶԵԲ-ը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն ներդրողը: Ներկա պահի դրությամբ բանկի ընդհանուր ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում են մոտ 950 մլն. եվրո, իրականացնելով ավելի քան 140 նախագիծ, ընդ որում, տնտեսության գրեթե բոլոր հիմնական ոլորտներում: