ԱրմԻնֆո. Հայաստանի տնտեսությունում իրական հատվածի ներդրումները 2015 թվականի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 36.7%, մինչև 141.6 մլրդ.դրամ կամ 298.8 մլն. դոլար (այդ թվում` 125.1 մլրդ.դրամ կամ 264.2 մլն. դոլար - ՕՈւՆ): Ինչպես վկայում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, այնուամենայնիվ, ներդրումների աճ տեղի է ունեցել, չնայած ՌԴ-ից, Կիպրոսից և Վիրջինյան կղզիներից ներդրումների էական անկմանը, որոնց ծավալները մեկ տարի առաջ առաջին երեք տեղերն էին զբաղեցնում Հայաստանում ներդրումներ կատարող երկրների ցանկում:
Արդյունքում, Ռուսաստանը, որը նախկինում առաջինն էր Հայաստանի տնտեսությունում կատարած ներդրումներով, «սահեցե չորրորդ տեղ, Կիպրոսը հայտնվեց առաջատարների տասնյակից դուրս, իսկ օֆըշորային Վիրջինյան կղզիներից ներդրումներն իջան, հասնելով զրոյի: Այժմ առաջին տեղում է Շվեյցարիան, որը Հայաստանի տնտեսությանն է ուղղել 44,6 մլրդ դրամ ծավալով ընդհանուր ներդրումների (տարեկան աճը` 8.4 անգամ): Նրան հաջորդում են` Գերմանիան - 29,7 մլրդ դրամի ընդհանուր ներդրումներ (տարեկան աճը` 14 անգամ), Լյուքսեմբուրգը - 28.2 մլրդ դրամ (տարեկան աճը` 8.4 անգամ), Ռուսաստանը - 14.2 մլրդ դրամ (տարեկան անկումը` մոտ 3 անգամ): Առաջատարների հնգյակը եզրափակում է ԱՄԷ-ն - 10.04 մլրդ դրամ (տարեկան աճը` 61 անգամ): Առաջատարերի հնգյակին ընդհուպ մոտեցել է Ֆրանսիան, տարեկան կտրվածքով ներդրումների ընդհանուր ծավալը մեծացնելով 7 անգամ, մինչև 9,8 մլրդ դրամ, ինչպես նաև Միացյալ Նահանգները - 8,1 մլրդ դրամ, տարեկան աճը` 20 անգամ: Ներդրումների ավելի դանդաղ աճ է դիտվում Նիդեռլանդներից, Սեյշելներից, Իտալիայից, Իրանից, Բելիզից, Սլովենիայից, Ուզբեկստանից, Պանամայից, Հունգարիայից և Արգենտինայից: Իսկ դեպի Հայաստան ներդրումներ իրականացնող երկրների ցանկը համալրել են նաև օֆշորային Կայմանյան կղզիները:
Հայստանում կատարվող ներդրումների ծավալները, Ռուսաստանից, Կիպրոսից և Վիրջինյան կղզիներից բացի, կրճատել են նաև Միացյալ Թագավորությունը, Իռլանդիան, Ֆինլանդիան, Կանադան և Բելառուսը: Զրոյացրել են դեպի Հայաստան ներդրումները` Լեհաստանը, Նորվեգիան և Դանիան:
Շվեյցարական ներդրումները գրեթե ամբողջությամբ ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտին: Այդ ոլորտին է ուղղվել նաև Գերմանիայից եկող ներդրումների գրեթե կեսը, իսկ մնացածն ուղղվել է հիմնական մետաղների արտադրությանը: Լյուքսեմբուրգն իր ներդրումների գրեթե ողջ ծավալն ուղղել է էներգետիկայի և գազամատակարման ոլորտներին: Ռուսաստանն ուղղել է ներդրումների հիմնական մասը` դեղամիջոցների արտադրությանը, էներգետիկայի և գազի մատակարարման ոլորտներին, ինչպես նաև հիմնական մետաղների արտադրությանը: ԱՄԷ-ն`մանրածախ առևտրին, Ֆրանսիան` հեռահաղորդակցության ոլորտին և ջրային տնտեսությանը, ԱՄՆ-ն` էլեկտրաէներգիայի և գազի, ինչպես նաև շինարարության, զբոսաշրջության, մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտներին:
Ներդրումների ընդհանուր ծավալը (141.6 մլրդ դրամ, որից 125,1 մլրդ - ՕՈՒՆ), ըստ ոլորտների բաշխվել է հետևյալ կերպ: 41,6%-ը (22,9% - ՕՈՒՆ) ուղղվել է հանքահումաքյին ոլորտ, 26.3%-ը (31.6% - ՕՈՒՆ) էլեկտրաէներգիայի և գազի ոլորտ, 12.7%-ը (12.2% - ՕՈՒՆ) հիմնական մետաղների արտադրության ոլորտ, 8.5% - ը (8,4% ՕՈՒՆ) մանրածախ առևտրի ոլորտ, 7.5%-ը (5.9% - ՕՈՒՆ) հյութերի արտադրության ոլորտ, 5%-ը հեռահաղորդակցության ոլորտ և 2-4% - ը` զբոսաշրջության, դեղագործության, մեծածախ առևտրի, բուսաբուծական և անասնապահության ոլորտներ: (ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին կազմել է 473.71 դրամ /դոլար):