Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփեց 2015թ. օգոստոսի 1-ից մինչև 2015թ. նոյեմբեչի 1-ը «Յունիստրիմե դրամային փոխանցումների համակարգի հետ համատեղ անցկացվող «Հաջողակ փոխանցումե ակցիայի արդյունքները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ակցիային մասնակցել են այն անձինք, ովքեր նշված ժամանակահատվածում ուղակել և/կամ ստացել են “Յունիստրիմ” համակարգով ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով առնվազն 3 դրամական փոխանցում՝ նվազագույնը 1 000 ԱՄՆ դոլարին ( կամ եվրոյին, ՌԴ ռուբլուն) համարժեք ՀՀ ԿԲ փոխարժեքով ՀՀ դրամ:
Աղբյուրի համաձայն, «Յունիստրիմե համարգի միջոցով` քանակով և ծավալով ամենաշատ դրամական փոխանցումներ կատարած 100 հաճախորդների միջև, կայացավ արժեքավոր մրցանակների խաղարկություն, որի արդյունքում հայտարարվեց 5 հաղթող, որոնք ստացան 5 ավիատոմս (երկկողմանի ուղղությամբ) դեպի այն քաղաքներ, որտեղ ուղարկվել կամ որտեղից ստացվել է հաղթող ճանաչված հաճախորդների` ամսաթվով վերջին դրամական փոխանցումը:
Խաղարկության արդյունքում հաղթող ճանաչվեցին` Արմինե Հովսեփյանը (ավիատոմս - Մոսկվա), Ցոլվարդ Գևորգյանը (ավիատոմս - Մոսկվա), Լիանա Գևորգյանը (ավիատոմս - Լյուբերցի), Տաթևիկ Շախտանյանը (ավիատոմս - Մոսկվա), Ռիմա Նավասարդյանը (ավիատոմս - Տաշքենդ):
ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է իր հաճախորդներին կատարել և ստանալ դրամային փոխանցումներ արագ և ապահով, օգտվելով դրամային փոխանցումների տարբեր համակարգերից: Հաճախորդները կարող են կատարել և ստանալ դրամային փոխանցումներ ոչ միայն Բանկի մասնաճյուղերում, այլև օգտվելով VTB Transfer ծառայությունից, որի շնորհիվ հնարավոր է ստանալ դրամային փոխանցման գումարը՝ առանց Բանկ այցելելու: Դրա համար անհրաժեշտ է զանգահարել 87-87 հեռախոսահամարին, նշել անձնական տվյալները, և հաշված րոպեների ընթացքում դրամային փոխանցումը կհաշվեգրվի հաճախորդի ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտային հաշվին:
Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են դրամական փոխանցումների MoneyGram, «Aversե, «Յունիստրիմե, «Արագ փոստե («Fast Emailե), «InterExpressե, «Intel Expressե, «Անելիքե, «Ria Money Transferե, «Sigue Money Transferե համակարգը, ինչն էլ, իր հերթին, երկրի բնակչությանը մատուցվող բանկային ծառայությունների ոլորտում բանկին ապահովում է բարձր մրցունակություն:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: