Երեթշաբթի, 8 Դեկտեմբերի 2015 15:15
Կարինա Մելիքյան

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ կուլ է տալիս ԲՏԱ Բանկ (Հայաստան)-ին

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ կուլ է տալիս ԲՏԱ Բանկ (Հայաստան)-ին

Արմինֆո. 2017 թվականից բանկերի նվազագույն կապիտալի չափերի նորմատիվի խստացման համատեքստում այսօր հայտարարվել է հայկական բանկերի առաջին միաձուլման մասին, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ին է միանում  ԲՏԱ ԲԱՆԿ (Հայաստան)-ը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀԱՅԵԿՈՆՈՄԲԱՆԿ-ի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ ԲՏԱ (Հայաստան) Բանկում ավարտվեց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի կողմից անցկացվող ֆինանսական և իրավական աուդիտը: Ալմաթի քաղաքում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի և Ղազախստանի ԲՏԱ ԲԱՆԿ-ի ղեկավարների միջև ստորագրվեց երկու բանկերի միացման  հուշագիր` ԲՏԱ ԲԱՆԿ (Հայաստան)-ը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ին միացնելու նպատակով: Ստորագրված հուշագիրը թույլ կտա երկու կողմերին սկսել բանկերի միացմանն ուղղված գործողությունները` հրավիրել բաժնետերերի ժողովներ և ստանալ գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ԿԲ թույլտվությունները:

Ինչպես նշում են ԱրմԻնֆո գործակալության ֆինանսական տեղեկատվության ծառայության վերլուծաբանները, ԲՏԱ ԲԱՆԿ (Հայաստան)-ի ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի կապիտալների միաձուլումը հնարավորություն է տալիս ընդհանուր կապիտալը բարձրացնել ընդամենը 5.5 մլրդ.դրամով, մինչև 16.4 մլրդ.դրամ, իսկ մինչև նորմատիվային 30 մլրդ.դրամը, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականից, դեռ պակասում է 14 մլրդ.դրամ: Նշված միաձուլմանը նախորդել էին 2 կապիտալիզացիաները 2015 թվականի առաջին կիսամյակում, երբ մարտին հիմնական բաժնետերերերից` Էդուարդ Սուքիասյանը կապիտալը համալրեց 1.2 մլրդ.դրամով, երկարաժամկետ սուբօրդինացված վարկի տեսքով, իսկ ապրիլի կեսերին կապիտալը 3.6 մլրդ.դրամով համալրեցին Խաչատուր և Սարիբեկ Սուքիասյանները: Այս ֆոնի վրա Հայէկոնոմբանկի համար պակաս կարևոր չէր նաև կապիտալին ՎԶԵԲ մասնակցությունը ևս 5 տարով երկարաձգելը, որի մասնաբաժինն այժմ սկսեց կազմել 20%, նախկին` 25%+1 բաժնետոմսի փոխարեն:

2015 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ մեծամասնական բաժնետերերն են` ՎԶԵԲ-ը` 20%, Սարիբեկ Սուքիասյանը`22,6%, Խաչատուր Սուքիասյանը` 19.5%, Ռոբերտ Սուքիասյանը` 15.3% և Էդվարդ Սուքիասյանը` 2.1%: Բանկի բաժնետերերի ընդհանուր թիվը նույն օրվա դրությամբ կազմել է 1419, որից ոչ ռեզիդենտներ են 20-ը, 32.4% բաժնեմասով: Բանկի բաժնետերերից 1153-ը ֆիզիկական անձինք են, որոնց ընդհանուր մասնակցությունը բանկի կապիտալին կազմում է 70,66%: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի կապիտալի ընդհանուր կառուցվածքում կանոնադրական կապիտալը կազմել է 21,4%, կուտակված շահույթը` 23%, մնացածը կազմում են պահուստները: 1992-ից մինչև 2011 թվականը, բացառությամբ 1995-ի, բանկն ամեն տարի վճարում էր շահաբաժիններ, թեև շահաբաժինների չափերն այդ ժամանակահատվածում մի քանի անգամ կրճատվեցին: 2012 թվականից բաժնետերերը շահաբաժիններին գերադասեցին շահույթը բանկի զարգացմանն ուղղելը: 2015 թվականի առաջին 9 ամիսները ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը եզրափակել է շահույթով, որը, սակայն, տարեկան մակարդակով նվազել է 38.4%:

ԲՏԱ Բանկը (Հայաստան)-ը հանդիսանում է  ղազախական ԲՏԱ Բանկի «դուստրը», և հայկական շուկայում գործում է 2005 թվականի հունիսի 21-ից: 2015 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկն ուներ 5 մասնաճյուղ, որից 4-ը`Երևանում: Բանկն ունի 131 աշխատակից: 2015 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ ԲՏԱ Բանկ (Հայաստան)-ի բաժնետերերն են` «ԹուրանԱլեմ» Բանկը (Ղազախստան) - 64.9%, ավստրիական ZRL Betaligunds ընկերությունը - 31.1%, «ԱՄԿ Ինվեստ» նախագծա-շինարարական ընկերությունը - 4%: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ֆինանսական վարկանիշի, 2015 թվականի հոկտեմբերի 1-ին բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 5.5 մլրդ դրամ: Դրա կառուցվածքում կուտակված կորուստը կազմել է 20% կամ 1,1 մլրդ դրամ, տարեկան աճը` 10.2%:

Նշենք, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ - նախկին ՀԽՍՀ-ի Ժիլսոցբանկն է, որը պետական բանկերից առաջինը վերակազմավորվեց և վերանվանվեց բաժնետիրական բանկի, Կենտրոնական բանկում գրանցվելով 1991 թվականի օգոստոսի 26-ին, Թիվ №1 Լիցենզիայի ներքո, ստանալով բաց բաժնետիրական ընկերության (ԲԲԸ) կարգավիճակ: 1997 թվականին Հայէկոնոմբանկի կանոնադրական կապիտալն արմատապես փոխվեց, քանի որ կապիտալին ներգրավվեցին նաև «Սիլ կոնցեռն»-ի հիմնադիրները` Սուքիասյանների ընտանիքը, ինչի շնորհիվ հաջողվեց լուծել կապիտալիզացիայի պրոբլեմը, զգալի ավելացնելով կանոնադրական կապիտալը: 2004 թվականին պայմանագիր կնքվեց ՎԶԵԲ-ի հետ, այդ ինստիտուցիոնալ ներդրողին ներգրավելով բանկի կապիտալին, և այդ գործընթացն ավարտվեց 2005 թվականին, ինչի արդյունքում ՎԶԵԲ-ը դարձավ բանկի 25%+1 բաժնետոմսի տիրապետող: 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի հաճախորդների բազան կազմված էր ավելի քան 130 հազար ֆիզիկական և իրավաբանական անձանցից, իսկ բանկի աշխատակիցների թիվը կազմում էր` 868: ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ ունի 40 մասնաճյուղ, որից 19-ը գտնվում էԵրևանում, 20-ը` Հայաստանի մարզերում, իսկ 1-ը` ԼՂՀ-ում:

Հիշեցնենք, որ հայկական բանկերը ներկայումս զբաղված են կապիտալի համալրմամբ, որպեսզի կատարեն Կենտրոնական բանկի պահանջը, որի համաձայն, 2017 թվականի հունվարի 1-ից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է լինի 30 մլրդ. դրամ, ներկայիս` 5 մլրդ. դրամի փոխարեն: Այսօր Հայաստանում գործում է 21 բանկ, որոնց մեծ մասը պետք է մինչև 2017 թվականը կարողանա համալրել ընդհանուր կապիտալի պահանջվող մակարդակը, քանի որ առայժմ միայն 5 բանկեր են ապահովել այդ պահանջը, որոնց կապիտալը գերազացում է 30 մլրդ.դրամը: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Բելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքըԲելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքը
ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%
Սյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներինՍյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներին
2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին
Հայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնիցՀայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնից
Բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-իցԲյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-ից
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿ
Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջՀայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունումԷկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունում
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղիՂազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսերԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»
Էկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցովԷկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցով
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  
Ովքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումիցՈվքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումից
Բելառուսում արգելել են Բելառուսում արգելել են "Արարատի կոնյակի գործարանի" արտադրանքի ներմուծումը
Ալեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվենԱլեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվեն
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
ՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսումՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսում
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարի
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում էՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է
Արդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժըԱրդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժը
2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
Վերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառովՎերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառով
Սարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանըՍարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանը
ԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասներըԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասները
ԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունըԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունը
Փոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենքՓոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք
IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակիցIDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից
Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 32 մլրդ դրամ խոշոր ծավալի պարտատոմսերի ցուցակումը
ՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համարՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազելՏնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազել
Առաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվիԱռաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվի
"ՀԿԵ" ՓԲԸ-ը կասեցնում է տոմսերի վաճառքը «Միռ» քարտով
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբԱյսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին "հարվածելու" փորձերից
Արմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեումԱրմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեում
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովումՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովում
2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի
Կառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխությունԿառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխություն
Հաճախորդների միջազգային օրը IDBank-ումՀաճախորդների միջազգային օրը IDBank-ում
ԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համարԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար
Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համարՀայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համար
Արտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկիցԱրտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից
Իրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններովԻրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով
ՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFEՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFE
Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական "Միր" քարտերի սպասարկումը
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBankМИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամիՏնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամի
Շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ ՀայաստանումՇրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ Հայաստանում
Փոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներովՓոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներով
Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելունՄոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյումTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունումՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
28.03.2024
RUB4.270.00
USD394.46-0.25
EUR425.62-1.93
GBP497.65-0.91
CAD290.11-0.27
JPY26.06-0.05
CNY54.57-0.05
CHF435.72-0.13