ԱրմԻնֆո: Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին 50 մլն.դոլար վարկի տրամադրման շրջանակներում նախատեսվում է Հարկային միասնական օրենսգրքի մշակումը և հարկային դաշտի թափանցիկության բարձրացումը:
Ինչպես դեկտեմբերի 11-ին ՀԲ հայաստանյան ներկայացուցչությունում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԲ երևանյան գրասենյակի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը, անցյալ տարի, ըստ դիտարկումների արդյունքների, պարզվել է, որ կառավարությանը տրամադրվել է ՀՆԱ-ի 5-7%-ի չափերի հարկային արտոնություններ: Մինչդեռ բյուջեի դեֆիցիտը կազմում է 2-2.5%: Հենց այս չստացված եկամուտներն էլ պրեֆերենցիաների տեսքով ազդում են բյուջեի դեֆիցիտի վրա, որը 2015 թվականին կարող է հասնել 4%-ի: Այդ պատճառով էլ, նշել է Գյուլումյանը, Հարկային օրենսգրքում կնախատեսվեն և հստակ կարտացոլվեն հարկային բոլոր արտոնությունները, ինչպես հարկերի տեսակներով, այնպես էլ առանձին ոլորտներով:
Ինճպես նշել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, Հայաստանի հարկային գործող համակարգում կան բազմաթիվ տարրեր, որոնք բավականաչափ արդիական են ու թափանցիկ: Սակայն, դրանցում բացակայում է հարկային արտոնություների հստակությունը և համակարգումը: Նրա խոսքով, խոսելով օրնսդրության ներդաշնակացման, թափանցիկության բարձրացման և հարկային դաշտը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու մասին, անհրաժեշտ է լինել ազնիվ և ընդունել, որ հարկերի առումով բիզնես-միջավայրին և ֆիզիկական անձանց նախատեսվող ինֆորմացիան պետք է լինի ամբողջական և բավականաչափ բաժանելի:
Նշենք, որ 2016 թվականի մարտին ՀՀ խորհրդարանի քննարկմանը կներկայացվի երկրի նոր Հարկային օրենսգրքի նախագիծը: Ինչպես հայտարարել էր ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, փաստաթուղթը կլինի երկարաժամկետ և չի նախատեսի հաճախակի փոփոխություններ, ինչը թույլ կտա ձևավորել կայուն և կանխատեսելի միջավայր: Նախարարն ընդգծել է, որ դրա կիրառման շնորհիվ նախատեսվում է հրաժարվել կանխավճարների պրկտիկայից, կրճատել ԱԱՀ վճարման ժամկետները, կրճատել հաշվետվությունների ներկայացման պարբերականությունը, կրճատել շփումները հարկային ծառայության ներկայացուցիչների և հարկատուների միջև: Այս միջոցները, գտնում է նախարարը, թույլ կտան միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ընդլայնել ունեցած ներուժը, բարձրացնել տնտեսության մրցունակոթյունը, բարձրացնել սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում:
Նշենք, որ Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը 2015-ի դեկտեմբերի 9-ին հաստատել է Հայաստանին Զարգացման քաղաքականության ֆինանսավորման երրորդ գործառնության (DPF-3) շրջանակում 50 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկի տրամադրումը, որը կաջակցի հարկաբյուջետային, սոցիալական ու բնապահպանական կայունության և մրցունակության բարելավմանը միտված ընդգրկուն բարեփոխումներին: Այն նախատեսված զարգացման քաղաքականության ֆինանսավորման չորս ծրագրերից երրորդն է, որը նպատակ ունի աջակցել Հայաստանի կառավարությանն աշխատատեղերի ստեղծմանն ուղղված իր ռազմավարական նպատակի իրականացման հարցում: Վարկը տրամադրվում է փոփոխական տոկոսադրույքով, 14.5 տարի արտոնյալ ժամկետով և 25 տարի մարման ժամկետով: