Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես լայնացնում է տրամադրվող պրոդուկտների շարքը, առաջարկելով հաճախորդներին վարկավորման առավել հասանելի տեսակներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է նոր պրոդուկտ՝ 0% տոկոսադրույքով լոմբարդային վարկեր, 3-6 ամիսն ժամկետով և ոսկյա իրերի գրավադրմամբ:
Աղբյուրի համաձայն, վարկը տրամադրվում է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց (անձ հաստատող փաստաթղթի առկայութամբ): Հաճախորդը վճարում է միայն վարկի տրամադրման մեկանգամյա միջնորդավճար՝ 3-ամսյա վարկի դեպքում՝ 8%, իսկ 6-ամսյա վարկի դեպքում՝ 16%: Ոսկու գրավադրմամբ վարկերը ձևակերպվում են 20 րոպեի ընթացքում:
Լոմբարդային վարկի այս տեսակը տարբերվում է նմանատիպ վարկերից նրանով, որ վարկի ժամկետը լրանալուց հետո հաճախորդը չի վճարում տոկոսներ կամ միջնորդավճար, այլ պարզապես մարում է հիմնական գումարը և վերցնում է գրավը:
Վարկավորման այս տեսակի առավելությունը հանդիսանում է Ֆինանսական հարցի արագ և հուսալիորեն լուծումը, ինչպես նաև անհրաժեշտ ամսական տոկոսների վճարման անհրաժեշտության բացակայությունը: Վարկի գումարը կանխած է միայն գրավի գնահատված գնից, սակայն սահմանափակված է 3 մլն ՀՀ դրամով:
Ավելի մանրամասն տեղեկություններ լոմբարդային վարկերի տրամադրման մասին կարելի է ստանալ, զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի միասնական տեղեկատու՝ 87-87 հեռախոսահամարով կամ դիմել Բանկի 65 մասնաճյուղերից մեկը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, ՎՏԲ-Հայաստան Բանկը շուկայի առաջատարն է սպառողական վարկերի պորտֆելով, որը 2015 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 63.8 մլրդ դրամ (տարեկան անկումը` 24,3%, բայց միայն 2015-ի 9 ամիսներին` 9 , 6%): Բանկի վարկային ընդհանուր պորտֆելում սպառողական վարկերի մասնաբաժինը կազմել է 33%:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: