
Արմինֆո. Մեկ տարի շրջանառությամբ կարճաժամկետ պետական պարտատոմսերի (ՊԿՊ) միջին եկամտաբերությունը 2015 թվականի 3-րդ եռամսյակում իջել է 0.7 տոկոսային կետով, կազմելով 11.9%: Սեպտմբերին, հունիսի համեմատ,անկումը կազմել է 0.1 տոկոսային կետ: Այս մասին է նշված ՀՀ Կենտրոնական բանկի 4-րդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականութնա ծրագրում:
Նշենք, որ 2-րդ եռամսյակում այս ցուցանիշի անկումը կազմել էր 2.1 տոկոսային կետ:
Ընդ որում, երկարաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը սեպտեմբերին կազմել է 15.6%, հունիսի ցուցանիշի համեմատ աճելով 0.4 տոկոսային կետով:
ԿԲ նշում է, որ NASDAQ OMX Armenia բորսայում 2015 թվականի օգոստոսին ձևավորված միջբանկային վարկերի տոկոսադրույքը (overnight) համահունչ է եղել ռեգույլատրի քաղաքականությանը, բայց օգոստոսի կեսից այդ հարթակում գործարքներ չեն իրականացվել, ինչի պատճառով overnight-ի միջին եկամտաբերությունը չի հաշվարկվել: Հիշեցնենք, որ հունիսին overnight-ի տոկոսադրույքերը կազմել էին 11.02%, մարտի համեմատ նվազելով 8.25 տոկոսային կետով և մոտենալով ԿԲ քաղաքականությամբ նախատեսված մակարդակին:
Սակայն, միջբանկային շուկայում ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում արձանագրվել է ռեպո-գործարքների որոշակի ակտիվոթյուն, որոնք տարեսկզբից տեղի էին ունենում փոքր ծավալներով: Միջին տոկոսադրույքը, որը սեպտեմբերին կազմում էր 11.41%, գտնվում է ԿԲ կողմից սահմանված միջակայքում:
RUB | 4.81 | 0.01 |
USD | 381.76 | 0.06 |
EUR | 448.80 | 0.61 |
GBP | 512.40 | 1.72 |
CAD | 277.10 | 0.00 |
JPY | 24.65 | 0.04 |
CNY | 54.21 | 0.05 |
CHF | 479.54 | 0.14 |

