Արմինֆո. Հայաստանի Գինեգործների միության տվյալներով, 2015 թվականն անբարենպաստ էր ինչպես կոնյակ արտահանողների, այնպես էլ խաղողագործների համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Ըստ Հարությունյանի, կոնյակի արտահանման ծավալները կրճատվել են 10-15%, միաժամանակ, ոլորտն արձանագրել է մինչև 30% վնաս, նշել է փորձագետը: «Ռուսական ռուբլու արժեզրկման պայմաններում, շուկան պահպանելու համար, հայկական կոնյակի գինը բարձրացավ, առավելագույնը` 10%-ով: Իսկ հետագա թանկացման դեպքում հայկական կոնյակը կդառնա անմրցունակ»,-հայտարարել է Հարությունյանը:
Նույն իրավիճակն է տիրում հայ գինեգործների մոտ, որոնց մեկ երրորդը կրեց վնասներ: «Խողողի 1 կիլոգրամը 110-120 դրամով իրացնելու դեպքում ֆերմերը կարող էր 20 դրամի օգուտ ստանալ: Բայց նրանք ոչ միայն չկարղացան իրացնել բերքը, այլ նաև կորցրին մոտ 1000 տոննա»,-նշել է Ավագ Հարությունյանը:
Ըստ փորձագետի, դեռ անցյալ տար պարզ էր, որ ռուսաստանյան շուկայի ճգնաժամը կձգձգվի, ինչը պարտադիր կանդրադառնա հայ արտահանողների վրա: Փրկօղակ կարող էր լինել ՀՀ կառավարության կողմից ոլորտի սուբսիդավորումը, ինչպես նաև վերամշակող գործարաններին և արտահանողներին հարկային արտոնությունների տրամադրումը, նշել է նա: Սակայն, ինչպես հայտարարել է փորձագետը, ամեն ինչ մատնվեց ինքնահոսի: «Արդյունքում, 2015-րդ գյուղատնտեսական տարին փակվում է վնասներով, իսկ 2016 թվականին ավելի խորը ճգնաժամ է նախանշվում, հետևաբար, ֆերմերները բերքը հավաքելու, իսկ վերամշակող գործարանները` մթերումներ իրականացնելու ոչ մի հիմք չունեն»,- եզրափակել է փորձագետը:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |