Արմինֆո. «Վեդի Ալկո» և «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերությունների դիստիլյատները չեն համապատասխանում ստանդարտներին, իսկ դրանց մեջ պարունակվող սպիրտն ունի ոչ խաղաղային ծագում: Այս մասին հաղորդել է ProfiBeer-ը, հղում կատարելով «Росалкогольрегулирование»-ին, որը նշել է ռուսաստանյան շուկայում կոնյակի դիստիլյատների առկայությունը:
Ըստ «Росалкогольрегулирование»-ի հաղորդագրության, իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում 2015 թվականին բազմաթիվ անգամ բացահայտվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայրենական կոնյակներիի կեղծ դիստիլյատներ: Այսպես, Իշիմի գինու-կոնյակի գործարանը Վեդի Ալկո ընկերության կոնյակի դիստիլյատների գնման համար, որոնք պարունակել են ոչ խաղողային ծագումով սպիրտ, Տյումենի մարզի Արբիտրաժային դատարանի կողմից ՌԴ Վարչական իրավախախտումների Օրենսգրքի 14.17 հոդվածի 1 մասով ճանաչվել է մեղավոր: Որոշումն ընդունվել է «Росалкогольрегулирование»-ի կողմից ներկայացված վերահսկողական միջոցառումների հիման վրա:
Նշված վերահսկողական միջոցառումների ընթացքում բացահայտվել է նաև, որ «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերության դիստիլյատները պարունակում ենոչ խաղողային ծագումով սպիրտ: Այս փաստի առնչությամբ գնորդն ստիպված է եղել վերադարձնել հումքը (կոնյակի դիստիլյատների), որոնք չեն համապատասպանում ազգային ստանդարտներին:
Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության օպերատիվ տվյալների, Հայաստանում խաղողի բերքը հոկտեմբերի 22-ի տվյալներով կազմել է 301 հազ.տոննա, նախորդ տարվա 261 հազ. տոննայի համեմատ: Խաղողի մթերումների ծավալը կազմել է 209 հազար տոննա, 2014 թվականի 184 հազ.տոննայի փոխարեն: Ներկա դրությամբ Հայաստանից արտահանվել է 11 հազար տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5,200 տոննայի փոխարեն: Մթերման փոքր ծավալներն առաջացրին գյուղացիների բողոքը, որոնք մի քանի անգամ փակեցին ճանապարհները: Իսկ պատճառը կայանում է նրանում, որ հանրապետության 49 վերամշակող ձեռնարկություններն ունեն ֆինանսական որոշակի դժվարություններ: Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել էր ամբողջ ծավալներով ապահովել մթերումները, մինչև վերջին կիլոգրամը: Ըստ փորձագետների, քանի որ որոշ արտադրողներ ի վիճակի չեն գնել և մշակել խաղողը, նրանք Ռուսաստան են արտահանել ոչ խաղողային ծագումով սպիրտ: Ցավոք, ներքին շուկայում վաճառվող որոշ ապրանքանիշի «կոնյակներ» նույնպես չունեն խաղողային ծագում: Այս հարցերը բազմիցս բարձրացվել են կառավարությունում, բայց խնդրի լուծումն այդպես էլ չի գտնվել: