Արմինֆո. 2015 թվականի դեկտեմբերի 18-ից «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի տասներորդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից, պարտատոմսերը ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Հոբելյանական թողարկման շրջանակներում բանկը թողարկել է 80 հազար անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 7.0% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 2 մլն.դոլար: Պարտատոմսերը (ISIN - AMARBKB2AER8) բորսայում կշրջանառվեն ARBKB2A բորսայական հապավմամբ:
Նշենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կորպորատիվ պարտատոսերի 10-րդ թողարկումը դոլարային 5-րդ թողարկումն է: 2007 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ առաջին անգամ կորպորատիվ պարտատոմսերի շուկա էր դուրս եկել 250 մլն դրամ ծավալով: Առաջին թողարկման տարկան տարեկան եկամտաբերությունը կազմեց 8%, շրջանառությնա ժամկետը`1 տարի: Երկրորդ թողարկման շրջանակներում թողարկման ծավալը կազմեց 400 մլն դրամ, տարեկան եկամտաբերությունը` 9%, շրջանառության ժամկետը` 1.5 տարի: Երրորդ թողարկման ծավալը կազմեց 250 մլն դրամ, տարեկան եկամտաբերությունը` 10%, շրջանառության ժամկետը` 1.5 տարի: Չորրորդ թողարկման ծավալը` 250 մլն դրամ, եկամտաբերությունը` 12%: Հինգերորդ թողարկումն արտարժույթով էր (2012 թ.), որի ծավալը կազմեց 1 մլն դոլար, եկամտաբերությունը`9%: Վեցերորդ թողարկումը (2013), բանկը թողարկեց արտարժույթով, $ 1 մլն.ծավալով, 3 տարի ժամկետով, եկամտաբերությունը` 8.5%: Յոթերորդ թողարկումը (2013), թողարկվեց 400 մլն դրամ ծավալով, շրջանառության ժամկետը` 3 տարի, տարեկան եկամտաբերությունը`13%: Ութերորդ թողարկումն արտարժութային էր, ծավալը` $ 1 մլն, շրջանառության ժամկետը` 4 տարի, եկամտաբերությունը` 8%: Ներկայումս բորսայում շրջանառվում են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հինգերորդ, վեցերորդ և ութերորդ արտարժութային թողարկումների և յոթերորդ դրամային թողարկման պարտատոմսերը:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 4-րդ տարին անընդմեջ դառնում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի կազմակերպած ամենամյա «Բորսայի լավագույն մասնակից» բարձրագույն նոմինացիայի հաղթողը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ակտիվները 2015 թ. հոկտեմբերի 1-ին կազմել են 125.8 մլրդ.դրամ (տարեկան աճը` 11.3%): Դրանց կառուցվածքում արժեթղթերին ուղղված ներդրումները կազմել են ավելի քան 9% կամ 11.4 մլրդ.դրամ: Բանկի պարտավորությունները նույն օրվա դրությամբ կազմել են 103.4 մլրդ դրամ, տարեկան անճը` 13,6%, իսկ ընդհանուր կապիտալը` 22.3 մլրդ.դրամ, տարեկան աճը` 1.7%: 2015 թվականի առաջին 9 ամիսները բանկը եզրափակել է 888.3 մլն դրամ զուտ շահույթով, տարեկան անկումը` 57.6%: 2015-ի 9 ամիսներին բանկի ROA և ROE ցուցանիշները համապատասխանաբար կազմել են`0.9% և 5.6%, տեղ զբաղեցնելով առաջատարների տասնյակում:
Ըստ վերջին տվյալների, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մեծամասնական բաժնետերերն են` «Ֆլեշ» (նախագահ` Բարսեղ Բեգլարյան) ընկերությունը` 64.24%, ՎԶԵԲ-ը`25%+1 բաժնետոմս և բելգիական Rural Impulse Fund II-ը`10%:
(ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 30.09.2015 թ. կազմել է 473.71 դրամ/դոլար):