Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոգալով իր հաճախորդների ժամանակի և հարմարավետության մասին, ավելի դյուրին է դարձնում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման համար անհրաժեշտ վճարների ընդունման գործընթացը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում:
Աղբյուրի համաձյան, այսուհետև Երևանում քաղաքում գրանցված ավտոմեքենա ունեցող ֆիզիկական անձիք կարող են կատարել տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության վճարները՝ առանց վերջինիս գույքահարկի պարտավորության մասին տեղեկանքը Բանկ ներկայացնելու: Փոխարենը հաճախորդը ՎՏԲ-Հայաստան Բանկ մեկ այցելությամբ կարող է հաշված վայրկյանների ընթացքում ճշտել տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորության չափը, վճարել այն օնլայն ռեժիմում, որից հետո կատարել տեխնիկական զննության վճարումը և ստանալ տեխնիկական զննման կտրոնը:
Տվյալ ծառայության գլխավոր առավելությունները հետևյալն են՝ 1 Հաճախորդը խնայում է իր ժամանակն ու ջանքերը, կատարելով բոլոր վերը նշված գործողությունները մեկ վայրում շատ կարճ ժամանակի ընթացքում:
2 Ծառայությունը հասանելի է ՀՀ ողջ տարածքում տեղակայված ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերում, այսինքն՝ ամենուրեք:
«ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
RUB | 4.03 | 0.06 |
USD | 387.17 | 0.02 |
EUR | 423.33 | -0.17 |
GBP | 505.68 | -1.14 |
CAD | 281.27 | -0.56 |
JPY | 25.97 | -0.04 |
CNY | 54.78 | 0.07 |
CHF | 451.25 | 0.24 |