
Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով վարկի ներգրավման պայմանագիր է կնքել DEG‑DEUTSCHE INVESTITIONS‑UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH գերմանական ներդրումային կազմակերպության հետ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ լրատվական ծառայությունից, վարկը տրամադրվել է 7 տարի մարման ժամկետով և ուղղվելու է ՓՄՁ վարկավորմանը: Այս համագործակցությունը թույլ կտա բանկին ավելացնել փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը:
«Մենք սկիզբ դրեցինք արդյունավետ և շարունակական համագործակցության, ինչը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ հնարավորություն կտա երկարաժամկետ ռեսուրսներ տրամադրել հաճախորդներին և նպաստել նպատակային շուկաներում նրանց դիրքերի ամրապնդմանը»,-նշել է Ա. Օսիպյանը, ընդգծելով, որ ծրագիրը միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության ընդլայնման ևս մեկ կարևոր քայլ է: :
Նշենք, որ DEG‑DEUTSCHE INVESTITIONS‑ UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH գերմանական ներդրումային կազմակերպությունը հանդիսանում է KfW բանկային խմբի անդամ և ֆինանսավորում է զարգացող, ինչպես նաև անցումային շրջանում գտնվող երկրներում մասնավոր ընկերությունների ներդրումները:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ փոքր և միջին բիզնեսի վարկավորման գծով գտնվում է Հայաստանի բանկերի լավագույն տասնյակում, 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ապահովելով 35,7 մլրդ դրամի պոևտֆել, տարեկան աճը` 17.3%: Բանկի վարկային ընդհանուր պորտֆելում ՓՄՁ մասնաբաժինը կազմել է 54%, նախորդ տարվա 47%-ի փոխարեն:
 RUB | 4.73 | 0.00 | 
 USD | 382.55 | -0.10 | 
 EUR | 440.47 | -2.29 | 
 GBP | 502.25 | -0.17 | 
 CAD | 272.36 | -0.75 | 
 JPY | 24.81 | -0.02 | 
 CNY | 53.72 | -0.07 | 
 CHF | 473.63 | -3.37 | 

