Արմինֆո. Այսօր Երևանում տեղի է ունեցել Հայաստանի, Իրանի, Վրաստանի և «Ռուսական ցանցերե ԲԲԸ համատեղ նիստը, նվիրված տարածաշրջանային էներգետիկ համագործակցության հեռանկարներին:
Ինչպես ասված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար պաշտոնական հաղորդագրության մեջ, ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է մամուլի ծառայությունից, հաշվի առնելով տարածաշրջանային նոր ծրագրերի իրականացման առումով ստեղծված նպաստավոր պայմանները՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին էլեկտրաէներգետիկական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Խոսքը մասնավորապես վերաբերում է տարածաշրջանային այնպիսի ծրագրերին, որոնք թույլ կտան միավորել չորս երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը՝ բարձրացնելով փոխհոսքերի կառավարման մակարդակը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի գործունեության արդյունավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը։ Այս նախաձեռնությամբ նոր որակ է ստանում Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգետիկական ոլորտի համագործակցությունը։ Դրա համար բարենպաստ միջավայր է ստեղծում մի կողմից այն հանգամանքը, որ Հայաստանի և Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էներգահամակարգերն իրար հետ աշխատում են զուգահեռ սինխրոն ռեժիմներով, մյուս կողմից՝ իրականացման կամ նախապատրաստման փուլում են գտնվում մի շարք ներդրումային ծրագրեր՝ էներգետիկ համակարգի թողունակության և հզորությունների ավելացման նպատակով։
Մասնավորապես նախատեսվում է մինչև 2018 թվականը շահագործման հանձնել Հայաստան-Վրաստան 400/500 կՎ էլեկտրահաղորդման գիծն ու հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանը։ Դրա արդյունքում կապահովվի Վրաստանի էներգետիկ համակարգի հետ զուգահեռ ասինխրոն ռեժիմում աշխատանքի հնարավորություն և էլեկտրաէներգիայի փոխհոսքի հզորությունը առաջին փուլում կկազմի 350 Մվտ, մինչև 2021 թ-ը հասնելով 700 Մվտ-ի: 2018 թվականին վերջին նախատեսվում է շահագործման հանձնել նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման երկշղթա գիծը։ Այն թույլ կտա Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերը հասցնել ընդհուպ մինչև 1200 Մվտ հզորության։ Այս միջոցառումների իրականացման նպատակն է իրագործել հյուսիս-հարավ էլեկտրաէներգտիկական միջանցքի ստեղծման նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա աշխատել ԵԱՏՄ և ԵՄ էներգահամակարգերի հետ։
Ինչպես հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նմախարար Երվանդ Զախարյանը, համակարգը հնարավորություն կտա ցանկացած արտակարգ իրավիճակներում գործարկել համակարգերի զուգահեռ աշխատանքը: Նա տեղեկացրել է, որ այսօրվա նիստի շրջանակներում կստեղծվի աշխատանքային համակարգող խումբ, որպեսզի մինչև 2018 թվականն ստեղծվի տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոն գործունեության իրավական և նորմատիվային բազան: Նա տեղեկացրել է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2016 թվականի ապրիլին, արդեն հստակ նախագծեր մշակելու համար:
Իր հերթին, «Ռուսական ցանցերե ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բուդարգինը նշել է, որ ժամանակակից տեխնոլոգիաները տարածաշրջանի 4 երկրներին թույլ կտան այսօր արդեն խոսել համակարգերի ինտեգրման մասին, իսկ դա «ավելին է, քան կոնկրետ գծի կառուցումըե: Այդ համատեքստում նա կարևորել է տարածաշրջանի մեծ հեռանկարները, ընդ որում` ոչ միայն այս տեխնոլոգիական նախագծի, այլ նաև դրա տնտեսական ինտեգրման առումով, հաշվի առնելով Իրանի հսկայական ներուժը և Հայաստանի էներգետիկ համակարգի բացառապես ձեռնտու և հետաքրքիր վիճակը: Նա կարևորել է նաև քառակողմ աշխատանքայիյ խմբի ստեղծումը, մանավանդ, որ այդ խումբն արդեն աշխատում է և համակարգում Ռուսաստանի և Իրանի աշխատանքները: «Դա շատ լավ բազա կհանդիսանա տարածաշրջանային նոր նախագծի համար, որին կմիանան Հայաստանը և Վրաստանըե,-ընդգծել է նա: