Արմինֆո. Հայաստանում 2015 թվականին կենսաթոշակային համակարգին միացել 56845 մարդ: Համակարգում ակտիվ վճարողների թիվը հասել է 130 հազարի, իսկ նրանց կողմից ներդրված ընդհանուր գումարը դեկտեմբերի 15-ին կազմել է 15.2 մլրդ ՀՀ դրամ: Ինչպես դեկտեմբերի 23-ին կայացած ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանը, այս գումարի 7.6 մլրդ.դրամը կազմում է պետական համաֆինանսավորման բաժինը:
Նրա խոսքով, 2015-ին Հայաստանի 60291 քաղաքացիների նկատմամբ իրականացվել է 2.2 մլրդ.դրամի փայաբաժինների մարում, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգի 159 մասնակիցներին այդպես էլ չհաջողվեց վերադարձնել նրանց միջոցները: Այնուհետև Վ.Ստեփանյանը պարզաբանել է, որ նման անախորժություններից խուսափելու նպատակով Կենտրոնական բանկը Կոնվերս բանկում բացեց հաշիվ` այդ կենսաթոշակային վճարումների համար: «Համակարգի մասնակից ավելի քան 160 քաղաքացիների հետ մենք չենք կարողացել կապ հաստատել, տարեկան հաշվետվություններն ուղարկելու համար, հետևաբար, հատուկ հաշիվ ենք բացել Կոնվերս բանկում, որտեղ ել փոխանցում ենք դրամական միջոցները: Համակարգի մասնակիցներն արդեն կարող են իրենց միջոցներն ստանալ կանխիկ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ: Ըստ հաշվետվության, 3-ին կուտակային կենսաթոշակային համակարգի 37 մասնակիցներ արդեն ստացել իրենց գումարներըե, - նշել է նա:
Միևնույն ժամանակ, Դեպոզիտարիայի ղեկավարը տեղեկացրել է, որ համակարգի մասնակիցներին ուղարկվել է 165079 տարեկան հաշվետվությունն որից 151329-ը` մասնակցի ցանկությամբ պետք է ուղարկվի տպագրված տեսքով: Անճշտություններից խուսափելու համար, կապված սխալ հասցեի հետ, Վ,Ստեփանյանը խորհուրդ է տալիս լրացնել հատուկ դիմումի ձևը, որտեղ կարող է նշված լինել կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի e-mail հասցեն կամ տեղական հասցեն:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվեց 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից ներդրվեց դրա պարտադիր բաղադրիչը: Համակարգի մասնակիցներն են 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: «Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասինե օրենքի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել): Հայաստանի կենսաթոշակային ակտիվները կառավարում են եվրոպական երկու մասնավոր հիմնադրամներ` ֆրանսիական Amundi-ն (Societe Generale (20%) և Credit Agricole (80%) ընկերությունների դուստրը) և գերմանական C-Quadrat ընկերությունը: Կուտակային կենսաթոշակային համակարգի հաշիվների օպերատորներ են «Հայփոստե-ը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, Արդշինբանկը, HSBC Բանկ Հայաստանը, Հայբիզնեսբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Կոնվերս բանկը և ԻՆԵԿՈԲԱՆԿԸ: Համակարգի ներդրման կապակցությամբ Հայստանում մինչ օրս ընթանում են բողոքի ակցիաներ: