Ուրբաթ, 25 Դեկտեմբերի 2015 14:44

Լևոն Ալթունյան. Վերականգնել սպառման և խնայողությունների միջև հավասարակշռությունը կամ օրինաչափ առաջընթաց

Լևոն Ալթունյան. Վերականգնել սպառման և խնայողությունների միջև հավասարակշռությունը կամ օրինաչափ առաջընթաց

Արմինֆո. Խստությունն ու ավելորդ պաշտոնականությունը նրա մասին չեն – Լևոն Ալթունյան, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրեն: Իսկ զինաթափող ժպիտը, անկրկնելի խոսքն ու միշտ իրեն բնորոշ հումորը դարձնում են նրան մեր երկրի ամենաանմիջական ղեկավարներից մեկը: Եվ այս հարցազրույցում էլ, չնայած թեմայի լրջությանը՝ ՀՀ ապահովագրական շուկան 2015 թվականի ավարտին, զարգացման միտումները և ցուցանիշները, տեղ գտնվեց նաև մեջբերմանը հորոսկոպից և հումորային բարեմաղթանքին, որին հաստատ որևէ մեկը դեմ չի լինի:

Այսպիսով, Ինչով է Ձեր կարծիքով առանձնացել անցնող տարին ՀՀ ապահովագրական շուկայի համար: Ինչ ծավալ ունի այն ընդհանուր առմամբ և ըստ ուղղությունների։ Զարգացման ի՞նչ ուղղություններ կընդգծեք։

Փորձեմ նշել այն չորս հիմնական գործոնները, որոնք ազդել են շուկայի անխտիր բոլոր ապահովագրական ընկերությունների ցուցանիշների վրա՝

Առաջինը՝ 2013 թվականին դադարեցված բյուջետային աշխատակիցների բժշկական ապահովագրության ազդեցության դադարումը ֆինանսական ցուցանիշների վրա՝ հատկապես հետաձգված հատուցումների, ձևավորված ապահովագրական պահուստների և ապահովագրավճարների գծով ընկերությունների պարտքերի դուրսգրումների մասով: Այլ կերպ ասած, ծառայությունը մատուցվում էր, իսկ դրա դիմաց ոչ մեկ չէր վճարում: Ստիպված եղանք ծածկել այդ վնասները ընթացիկ տարվա շահույթից:

Երկրորդ կարևոր գործոնը Ճանապարհային Ոստիկանության հանդուրժողականությունն էր այն վարորդների հանդեպ, ովքեր անտեսում էին օրենքը և ձեռք չէին բերում ԱՊՊԱ պայմանագրեր: Նման զիջումները ձգվեցին մինչև անցնող տարվա ապրիլի կեսերը, և որպես հետևանք, 2015 թվականի առաջին եռամսյակում տրանսպորտային միջոցների քանակը, որոնք ունեին գործող ԱՊՊԱ պայմանագիր, նվազեց 15%-ով: Եվ միայն ապրիլ-մայիսին օրինախախտներին սկսեցին տուգանել, որից հետո իրավիճակը հարթվեց, սակայն առաջին կիսամյակում չհավաքագրված հասույթը միանշանակ թողեց իր հետևանքը:

Երրորդ գործոնը կարելի է ներկայացնել այսպես․ ընդհանրապես Հայաստանում ապահովագրության ինստիտուտի գոյության ողջ ընթացքում, սկսած 1996 թվականից, էական դեր շուկայի զարգացման և աճի համար խաղում է ՔՕ Գլուխ 15-ի 237-րդ հոդվածը, համաձայն որի բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավորվում է ապահովագրել գրավադրման առարկան: Արդյունքում, հիփոթեքային վարկավորման, ավտովարկավորման աճը և ընդհանրապես վարկային բումն ուղեկցվում էր ապահովագրավճարների համարժեք աճով:

Ես կխուսափեմ հադես գալ որպես հայաստանյան հիփոթեքային-վարկային իրավիճակի փորձագետ, բայց, եթե չեմ սխալվում, առաջին ծիծեռնակները ԱՄՆ-ի գիգանտների աղմկահարույց սնանկությունից անմիջապես հետո էին: Հետագայում ամեն ինչ զարգացավ ծանոթ սցենարով՝ եթե աշխարհում որևէ տեղ փռշտան, Հայաստանում թոքաբորբ կսկսվի: Եվ վերջապես եվրո-ամերիկյան պատժամիջոցները անպայմանորեն ազդեցին Հայաստանում ռուսական բանկերի դուստր ընկերությունների վրա:

Որպես հետևանք, ավտո և հիփոթեքային վարկավորումները պահպանվեցին stand-by ռեժիմում: Այսինքն, միայն սպասարկվում են արդեն տրամադրված վարկերը, ինչը, նոր վարկերի չտրամադրման պայմաններում, բերեց վարկային պորտֆելի 20% նվազման: Այս ամենն իր հերթին բերեց ապահովագրական պորտֆելի նվազմանը՝ ինչպես ԿԱՍԿՈ և գույքի ապահովագրության, այնպես էլ ոչ պակաս կարևոր՝ բիզնեսի կորպորատիվ ապահովագրության տեսակներով:

Չորրորդ և ևս մեկ կարևոր գործոն է ռուսական ճգնաժամի ազդեցությունը, մասնավորապես Հայաստան ուղղված տրանսֆերտների կրկնակի նվազումը: Այս ֆենոմենը բերում է ընտանեկան բյուջեների վերանայմանը: Խախտվում է սպառման և խնայողությունների միջև բալանսը, քանի որ սպառողները հրաժարվում են խնայողություններ անել, որոնց դասին էլ պատկանում է ապահովագրությունը: Իսկ խնայողությունների մակարդակը մի կողմից խոսում է ընտանիքի սոցիալական կարգավիճակի, իսկ մյուս կողմից՝ պետության զարգացման հեռանկարների մասին: Տեղին է հիշել, որ հենց կուտակային կենսաթոշակների վերաբերյալ որոշումը բերեց հասարակության լարվածությանը:

Այլ հարց է, որ այս ընդդիմության հիմքում ՏՏ ոլորտի բարձր վարձատրություն ունեցող մասնագիտությունների ներկայացուցիչներն էին, ովքեր ապահովված են և կարող են իրենց թույլ տալ խնայողություններ ունենալ, բայց դա այլ պատմություն է… կարևոր է այն, որ հասարակության կողմից նրանք աջակցություն ստացան ֆինանսական հնարավորությունների սահմանափակման հողի վրա:

Այսպիսով, նշված չորս գործոններն արդեն երեք տարի շարունակ բերում են շուկայում ապահովագրավճարների մակարդակի նվազման: Անկումը սկսվեց 2013 թվականին՝ 1.7%-ով, հետո ավելի կտրուկ անկում՝ 15.6%-ով՝ 2014-ին, և այս տարի, մեր կանխատեսումներով, ՀՀ ապահովագրական շուկան կնվազի ևս 2.3%-ով: Բացարձակ թվերով շուկան 2013-ի 34.5 մլրդ դրամից նվազել է մինչև ներկա 28.5 մլրդ դրամը:

Ինչ վերաբերվում է զարգացման միտումներին. մի կողմից Ընկերությունների մեծ մասի պորտֆելներում կավելանա բժշկական ապահովագրության տեսակարար կշիռը, մյուս կողմից՝ ԱՊՊԱ համակարգի շրջանակներում պետություն-սեփականատեր-ապահովագրող-մատակարար շղթան կսկսի ավելի էֆֆեկտիվ աշխատել:

Իսկ ի՞նչ արդյունքներով է տարին ամփոփում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն: Որքանո՞վ եք գոհ արդյունքներից և ինչպիսի՞ն են դրանք Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացման դինամիկայի համատեքստում:

2015 թվականին ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն գրանցել է ապահովագրավճարների զգալի աճ։ Մեր կանխատեսումներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, ապահովագրավճարների աճը կկազմի 14,2%: Հաշվի առնելով շուկայի ընդհանուր նվազումը՝ ցուցանիշն ավելի քան խոսուն է:

Ավելի ընդհանուր պատկերի համար նշեմ  անցնող տարվա ինը ամիսների շուկայի արդյունքները: ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն ապահովագրություն իրականցնում է 10 հիմնական ուղղություններով, որոնցից 6-ով ընկերությունը զբաղեցնում է առաջին տեղը՝ հետևյալ ցուցանիշներով՝

Շուկայի առաջատար առողջության ապահովագրության գծով - շուկայի 34% մասնաբաժնով,

Գույքի ապահովագրության շուկայի առաջատար – շուկայի 46% մասնաբաժնով,

Շուկայի առաջատար աջակցության (տուրիստական) ապահովագրության գծով - շուկայի 39% մասնաբաժնով,

Ավիացիոն ապահովագրության շուկայի առաջատար - շուկայի 100% մասնաբաժնով

ԿԱՍԿՈ ապահովագրության առաջատար - շուկայի 29% մասնաբաժնով,

Շուկայի առաջատար դժբախտ պատահարներից ապահովագրության գծով - շուկայի 44% մասնաբաժնով:

Գո՞հ եմ արդյոք ընկերության արդյունքներից։ Գործնականում, եթե ղեկավարը հասել է նրան, ինչ պլանավորել էր, ուրեմն թերագնահատել էր իր հնարավորությունները: Ուրեմն հորիզոնը նրա համար ոչ թե հրաշալի հնարավորություն է, այլ գիծ այն պատին, որին դեմ է առել և որտեղից առաջ ճանապարհ չկա: Այս դեպքում ժամանակն է հանգստանալու և հուշեր գրելու համար: Հուսով եմ Աստված ինձ համար այդ օրն էլ է նախատեսել, բայց ոչ մոտակա տասնամյակների ընթացքում:

Ուստի, իհարկե գոհ չեմ: Եվ դա չնայած այն փաստին, որ շնորհակալ եմ ԻՆԳՈ թիմին իրենց նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար: Իրենք, ի տարբերություն ինձ և մեր զարգացման թիմին, ամեն ինչ արել են այնպես, ինչպես պետք է:

Ապահովագրական շուկան մեր երկրում խիստ մրցակցային է: Կարելի է ենթադրել, որ հաճախորդների ընտրությունն այս դեպքում հիմնականում կախված է այս կամ այն ապահովագրական ընկերության մատուցած ծառայությունների որակից։ Շնորհիվ ինչի՞ է Ձեր ընկերությանը հաջողվում լինել առաջատարներից մեկը։

Դժվար է պատասխանել մի հացի, որում արդեն կա ճիշտ պատասխանը: Ամեն դեպքում փորձեմ, որպես պատասխան, ձեր ուշադրությանը ներկայացնել նպատակների սահմանման մեր սկզբունքն ու մասնագիտական ձգտումների մեր թիմի փիլիսոփայությունը:

Միանշանակ, որպեսզի ընկերությունը ծաղկի, անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ վաճառել այն ծառայությունները, որոնք նա մատուցում է. Մեր դեպքում դա ապահովագրությունն է: Այդ իսկ պատճառով, ընկերությունների մեծ մասը նախապատվությունը տալիս է գործակալական ցանցի ընդլայնման, զեղչերի ավելացման, միջնորդներին տրվող միջնորդավճարների ավելացման և ապահովագրավճարների նվազեցման մեխանիզմներին՝ ապահովագրական ծածկույթի նվազեցման ճանապարհով: Այս պայմաններում ենթադրվում է վաճառողների ծավալի աճ և հաճախորդների դիմադրության նվազում՝ համեմատաբար ցածր գների շնորհիվ:

Ուզում եմ հայտարարել առաջին անգամ և պաշտոնապես. ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերության անձնակազմի հիմնական նպատակն է ապահովագրական պրոդուկտների անձնականացումը. մենք ձգտում ենք ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի ծառայություններին տալ կոնկրետ և շոշափելի համալրում: Դա նշանակում է, որ խոսելով ԻՆԳՈ-յի ապահովագրության մասին, պոտենցիալ հաճախորդն անկասկած հասկանում է ծառայությունների լավագույն համադրություն և գերազանց որակ: Գուշակել և գերազանցել մեր ապահովադիրների սպասումները, թույլ տալ նրանց զգալ իրենց ստատուսը, բարձր ինքնագնահատականն ու անհոգ կենցաղը: Այս ճանապարհին մեր նպատակն է՝ առաջին հերթին ձևավորել հասարակության մեջ ցանկություն՝ ունենալ ապահովագրական պաշտպանվածություն հենց ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-յից՝ անթերի կատարելով մեր բոլոր խոստումները և արդարացնելով ապահովագրության վրա ծախսված ամեն լուման, և երկրորդը՝ հրաժարվել ավելի էժան ապահովագրություն առաջարկելու պրակտիկայից և սահմանել գին, որը բավարար կլինի մատուցելու արժանի ծառայություններ ամենաամբիցիոզ և պահանջկոտ հաճախորդներին:

Արդեն երկրորդ տարին է մենք գնում ենք այս ճանապարհով: Աճի կորը հուշում է, որ որոշումը՝ ստեղծել պրոդուկտներ, որոնք մարդիկ ուզում են գնել, միակ ճիշտ որոշումն է շուկայական ներկա պայմաններում: Հիմնականում դա հաջողվում է, որովհետև սպառողը տեսնում է, որ յուրաքանչյուր հաճախորդի արժեքը էականորեն գերազանցում է ապահովագրության գինը:

Անձնակազմից է կախված ամեն ինչ” կարգախոսը, ըստ երևույթին, գործում է: Որքանով եք համաձայն այս մտքի հետ և ինչպես է Ձեզ հաջողվում լուծել ընկերությունը պրոֆեսիոնալներով համալրելու խնդիրը:

Իոսիֆ Ստալինը, ում Դուք հիմա մեջբերեցիք, այս կարգախոսի շնորհիվ իրագործեց այնպիսի մի նախագիծ, ինչպիսին էր ցամաքի 1/6-րդի ուզուրպացիան: Չհամաձայնել ժողովուրդների առաջնորդի այս մտքի հետ նույնն է, ինչ կասկածի տակ դնել երկրի ձգողականությունը:

Մեր ընկերությունում ավանդաբար ընդունված է աճեցնել սեփական կադրերը՝ ուսանողական նստարանից: Ուսումն ուղեկցվում է պրակտիկայով, ընդ որում սովորելու պրոցեսը երբեք չի դադարում, նույնիսկ վերին ղեկավարության և տնօրենի համար:

Անհնար է լինել առաջատար ընկերություն զարգացող շուկայում՝ երեկվա գիտելիքներով: Նրանք, ովքեր ընկալել են սա, մնում են ընկերությունում:

Այսօր մենք ակտիվորեն համագործակցում ենք հայաստանյան մի շարք բուհերի հետ, այդ թվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ:

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ և բավականին հետաքրքիր ակնկալիքներ կան Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ, հատկապես գիտա-հետազոտական աշխատանքների և գործնականում դրանց կիրառման մասով: Երիտասարդությունը միշտ աճ է, կարևորը՝ որպեսզի այն հիմնվի նախկին ձեռքբերումների վրա: Այդ իսկ պատճառով մեր լավագույն աշխատակիցները դասավանդում են համալսարաններում, ղեկավարում են ավարտական քննական հանձնաժողովներ, անցկացնում են վարպետաց դասեր և այդպիսով ապահովում են առաջատարությունը:

Ուստի մեր ընկերությունում մենք միշտ ուրախ ենք նոր սերնդի կադրերին: Եկեք չմոռանանք, որ այսօր հայ բժիշկները պահանջված են Գերմանիայում, ֆինանսիստները՝ Մեծ Բրիտանիայում, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները՝ ԱՄԷ-ում, Կանադայում և նույնիսկ Սիլիկոնային հովտում:

Այո, նրանք լավագույններն են, բայց մեր խնդիրն է ստեղծել պայմաններ և պահել նրանց Հայաստանում. երբեմն դա մեզ հաջողվում է և մենք հպարտություն ու երջանկություն ենք զգում:

Որո՞նք են ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-յի հիմնական նպատակները 2016-ին և Ձեր կարծիքով ինչպես կզարգանա ապահովագրական շուկան Հրե Կապիկի տարում։

Մենք, ինչպես դա ենթադրվում է ֆինանսական կառույցի համար, պահպանողական ենք պլանավորման հարցում: Ավանդաբար մենք պլանավորում ենք տարեկան 5-10% աճ՝ հիմնականում ապահովագրության կամավոր տեսակների և ճիշտ ներդրումային քաղաքականության հաշվին:

Ընկերությունը պլանավորում է շուկա մտցնել մոնոպրոդուկտների նոր շարք, ինչպիսին են փոքր կոլեկտիվների և անհատների առողջության ապահովագրությունը, ընտանիքի եկամուտների և երեխաների ապահովագրությունը, ինչպես նաև ավելի դեմոկրատ գներով ԿԱՍԿՈ և գույքի ապահովագրության ծրագրերը:

2016-ը կլինի նաև ընթացիկ տարում սկիզբ առած նոր տեսակի առաջխաղացման տարի. խոսքը բժիշկների և բուժաշխատողների մասնագիտական պատասխանատվության ապահովագրության մասին է:

Շուկայի նորույթը կլինի կոմպլեքս, խմբային ապահովագրությունների ներդրումը, երբ մեկ պայմանագրով և մեկ սակագնով կարելի է ապահովագրել ոչ միայն ընտանիքի բոլոր անդամներին, այլև բժշկական ծախսերը, ԿԱՍԿՈ-ն և գույքը միասին: Սա հատկապես կհետաքրքրի այն մարդկանց, ովքեր ուզում են տեսնել ինչպես է աշխատում ապահովագրությունը իրական կյանքում: Կոմպլեքս ապահովագրության դեպքում և՛ փորձն է ավելի շատ, և՛ բյուջեն ավելի թեթև: Սա նման է ռեստորանի դեգուստացիոն մենյուին:

Շուկայի վերաբերյալ կանխատեսման համար կմեջբերեմ արևելյան հորոսկոպը՝

«Հրե Կապիկի ամենավառ հատկանիշներից մեկը նրա հակվածությունն է մրցակցությանը, քանի որ նա, գիտակցված կամ անգիտակից, միշտ և ամեն ինչում ուզում է լինել առաջինը: Փառասիրությունը ստիպում է Հրե Կապիկին երբեք չբավարարվել ձեռք բերածով և ձգտել գրավել կյանքի նոր բարձունքներ:» - մեջբերման ավարտ:

Առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել բոլորին գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Թող ճգնաժամը շրջանցի Ձեզ Գալիք 2016-ին և հավիտյանս!

Զրուցեց Կարեն Արզումանյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ռուսաստանի կառավարությունում ներկայացրել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արդյունքներըՌուսաստանի կառավարությունում ներկայացրել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արդյունքները
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 16-20-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 16-20-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճել
Idram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներինIdram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներին
Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայումTeam-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
Արդյոք բոլոր փողերը պաշտպանված են ռուսական բանկերումԱրդյոք բոլոր փողերը պաշտպանված են ռուսական բանկերում
Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքները
ԱԺ փոխխոսնակ. Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհումԱԺ փոխխոսնակ. Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհում
Գևորգ Պապոյանը եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի զարգացումըԳևորգ Պապոյանը եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի զարգացումը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ ՄԶԳ տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործումԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ ՄԶԳ տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում
Միրզոյան. Հայաստանը հանձնառու է կառուցողական համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համարՄիրզոյան. Հայաստանը հանձնառու է կառուցողական համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համար
Big Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետBig Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետ
Գերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet TelecomԳերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet Telecom
Այլևս չենք ուզում լինել second hand ապրանքների սպառող․Փաշինյանը փոխում է բարեգործության տրամաբանությունըԱյլևս չենք ուզում լինել second hand ապրանքների սպառող․Փաշինյանը փոխում է բարեգործության տրամաբանությունը
Հայաստանի կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPOՀայաստանի կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPO
Ծառայողական մեքենաները կրճատելու իմ կոչն ուժի մեջ է. Փաշինյանն Ծառայողական մեքենաները կրճատելու իմ կոչն ուժի մեջ է. Փաշինյանն "անհնազանդ համայնքներին" սպառնացել է ֆինանսավորման կրճատմամբ
Հայաստանը Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա կստորագրի Հայաստանը Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա կստորագրի 
ԿԶԵՀ-ը Հայաստանին 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի պետական հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու համարԿԶԵՀ-ը Հայաստանին 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի պետական հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու համար
Հայաստանը Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրիՀայաստանը Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրի
Հերթական #հատիկառհատիկ՝ վարչապետից. ԶՊՄԿ-ը պետբյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես կառավարության շահաբաժինՀերթական #հատիկառհատիկ՝ վարչապետից. ԶՊՄԿ-ը պետբյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես կառավարության շահաբաժին
ՀԾԿՀ-ն հաստատել է Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոններըՀԾԿՀ-ն հաստատել է Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոնները
ԲՏԱ փոխնախարարը ՀՄՄ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներըԲՏԱ փոխնախարարը ՀՄՄ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները
ՏԿԵ նախարարը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՏԿԵ նախարարը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
ԱՄՀ-ի խորհուրդը SBA-ի 4-րդ ամփոփիչ ստուգման արդյունքում հավանություն է տվել Հայաստանին 24.12 մլն դոլարի stand-by վարկի տրամադրմանըԱՄՀ-ի խորհուրդը SBA-ի 4-րդ ամփոփիչ ստուգման արդյունքում հավանություն է տվել Հայաստանին 24.12 մլն դոլարի stand-by վարկի տրամադրմանը
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԿոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Տիգրան Ջրբաշյան. Հայաստանն այսօր շատ լուրջ մարտահրավերի առջև է կանգնած ժողովրդագրության ոլորտումՏիգրան Ջրբաշյան. Հայաստանն այսօր շատ լուրջ մարտահրավերի առջև է կանգնած ժողովրդագրության ոլորտում
Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համարԼարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
0.5% տոկոսադրույք՝ շինարարական,  արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար0.5% տոկոսադրույք՝ շինարարական,  արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար
Այս Ամանորի լավագույն նվերները ձեր սիրելիների համարԱյս Ամանորի լավագույն նվերները ձեր սիրելիների համար
Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախումը զոհասեղանին կդնի Հայաստանի ատոմային էներգետիկանԱրևմուտքի և Ռուսաստանի շահերի բախումը զոհասեղանին կդնի Հայաստանի ատոմային էներգետիկան
Նախարար. Համատեղ ջանքերով ունեցանք մայր օրենսդրություն, որը գալիս է աջակցելու, նորովի զարգացնելու մեր երկրի տեխնոլոգիական ոլորտըՆախարար. Համատեղ ջանքերով ունեցանք մայր օրենսդրություն, որը գալիս է աջակցելու, նորովի զարգացնելու մեր երկրի տեխնոլոգիական ոլորտը
Փորձագետ. ՌԴ-ի հետ համագործակցության շեշտադրմամբ միջուկային դիվանագիտության զարգացումը Հայաստանին միջազգային ասպարեզում կարևոր խաղացող դառնալու բացառիկ հնարավորություն է տալիսՓորձագետ. ՌԴ-ի հետ համագործակցության շեշտադրմամբ միջուկային դիվանագիտության զարգացումը Հայաստանին միջազգային ասպարեզում կարևոր խաղացող դառնալու բացառիկ հնարավորություն է տալիս
IDBank-ը, Իդրամը և idplus-ը՝ Big Christmas Market-ումIDBank-ը, Իդրամը և idplus-ը՝ Big Christmas Market-ում
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամԿոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ
ՄՖԿ-ն 13.5 մլն դոլար է ներդրել Telecom Armenia ընկերության կայուն զարգացման հետ կապված   պարտատոմսերի՝ Հայաստանում առաջին թողարկման համարՄՖԿ-ն 13.5 մլն դոլար է ներդրել Telecom Armenia ընկերության կայուն զարգացման հետ կապված   պարտատոմսերի՝ Հայաստանում առաջին թողարկման համար
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հունական բիզնեսին կոչ է արել օգտվել հանրապետության կողմից տրամադրվող արտոնություններիցՀայաստանի էկոնոմիկայի նախարարը հունական բիզնեսին կոչ է արել օգտվել հանրապետության կողմից տրամադրվող արտոնություններից
Էնդրյու Թըրները Կանադայի և Հայաստանի միջև առևտրային կապերի ընդլայնման ուղիներ է փնտրումԷնդրյու Թըրները Կանադայի և Հայաստանի միջև առևտրային կապերի ընդլայնման ուղիներ է փնտրում
Կոնստանտինոս Ֆրագկոյանիս. Հունաստանը շահագրգռված է Հայաստանում իր ներկայության ամրապնդմամբԿոնստանտինոս Ֆրագկոյանիս. Հունաստանը շահագրգռված է Հայաստանում իր ներկայության ամրապնդմամբ
Միշուստինը՝ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության մասին. Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Բելառուսի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունումՄիշուստինը՝ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության մասին. Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Բելառուսի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունում
Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են 2025 թվականի համատեղ ծրագրերըՀայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են 2025 թվականի համատեղ ծրագրերը
Կոնվերս Բանկը ներառվել է ՎԶԵԲ Հաստատող բանկերի ցանկումԿոնվերս Բանկը ներառվել է ՎԶԵԲ Հաստատող բանկերի ցանկում
Երևանում գումարվելու է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստըԵրևանում գումարվելու է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը
ԱԺ պատգամավոր. ԵԱՏՄ շնորհիվ հաջողվել է ապահովել Հայաստանի ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերԱԺ պատգամավոր. ԵԱՏՄ շնորհիվ հաջողվել է ապահովել Հայաստանի ՀՆԱ-ի աճի բարձր տեմպեր
Հայաստանն ու Իրանը քննարկել են ոսկերչական իրերի համատեղ արտադրություն սկսելու հնարավորություններըՀայաստանն ու Իրանը քննարկել են ոսկերչական իրերի համատեղ արտադրություն սկսելու հնարավորությունները
Թադևոս Ավետիսյան. Անկարայի եւ Բաքվի կողմից էմբարգոյի վերացումը Երեւանի համար կարող է վերածվել ազգային տնտեսության եւ պետականության կորստիԹադևոս Ավետիսյան. Անկարայի եւ Բաքվի կողմից էմբարգոյի վերացումը Երեւանի համար կարող է վերածվել ազգային տնտեսության եւ պետականության կորստի
Հայաստանը կընթանա անասունների սպանդի ոլորտում ավստրիական փորձով. էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է աջակցության պետական ծրագրերըՀայաստանը կընթանա անասունների սպանդի ոլորտում ավստրիական փորձով. էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է աջակցության պետական ծրագրերը
"Վերադարձնել թալանածը"՝  ահա  շրջանառության հարկի վերանայման իրական նպատակը․Փաշինյան
Դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում. հավաստիացնում է առողջապահության նախարարը՝ անդրադառնալով ՀԲԱ ներդրմանըԴանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում. հավաստիացնում է առողջապահության նախարարը՝ անդրադառնալով ՀԲԱ ներդրմանը
Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համարԼարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 9-13-ը դոլարային գործարքները մի քանի անգամ աճել են, իսկ ռուբլով գործարքները՝ նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 9-13-ը դոլարային գործարքները մի քանի անգամ աճել են, իսկ ռուբլով գործարքները՝ նվազել
Փաշինյան․ԵԱՏՄ-ն ապահովում է անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկանՓաշինյան․ԵԱՏՄ-ն ապահովում է անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան
ՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը ՀայաստանումՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը Հայաստանում
Հայաստանում բենզին ներմուծող առաջատար ընկերությունները տուգանվել են հակամրցակցային համաձայնության համարՀայաստանում բենզին ներմուծող առաջատար ընկերությունները տուգանվել են հակամրցակցային համաձայնության համար
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել. արդեն հասել է 81,5%-ի սահմանագծինՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել. արդեն հասել է 81,5%-ի սահմանագծին
«Վերին Լարսը» փակ է բեռնատարների համար. կցորդ«Վերին Լարսը» փակ է բեռնատարների համար. կցորդ
Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը
Գաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots FurnitureԳաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots Furniture
Team ընկերությունների խումբը՝ իռլանդական Imagine Broadband հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատերTeam ընկերությունների խումբը՝ իռլանդական Imagine Broadband հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատեր
Հայաստանի պետական պարտքը հոկտեմբերի վերջին հասել է 12.6 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը հոկտեմբերի վերջին հասել է 12.6 մլրդ դոլարի
"Հայկական ավիաուղիները" դեկտեմբերի 16-ից կվերսկսի չվերթները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
20.12.2024
RUB3.850.02
USD395.050.14
EUR410.46-0.52
GBP494.09-5.04
CAD274.660.23
JPY25.200.04
CNY54.130.01
CHF441.540.69