Ուրբաթ, 25 Դեկտեմբերի 2015 22:31
Կարինա Մելիքյան

Ա.Ջավադյան. Մակրոտնտեսական և ֆինանսական կայությունը նախադրյալներ ստեղծեցին միջնաժամկետ տնտեսական աճի համար

Ա.Ջավադյան. Մակրոտնտեսական և ֆինանսական կայությունը նախադրյալներ ստեղծեցին միջնաժամկետ տնտեսական աճի համար

Արմինֆո. Մակրոտնտեսական և ֆինանսական կայությունը նախադրյալներ ստեղծեցին միջնաժամկետ տնտեսական աճի համար: Արդյունքում, հաջողվեց կանխել բնակչության գնողունակության հետագա անկումն` առանց այն էլ ցածր եկամուտների պատճառով: Այս մասին դեկտեմբերի 25-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացած տոնական ընդունելության ժամանակ հայտարարել է երկրի գլխավոր բանկիր Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով, նախորդ տարեվերջին և 2015 թվականի ամբողջ ընթացքում Հայաստանի տնտեսությունը բազմաբնույթ մարտահրավերների պակաս չզգաց: Դրանք պարբերաբար ուժգնանում էին մեր հայրենակիցների՝ հաճախ չհիմնավորված մտավախությունների և դրանցից բխող անկանխատեսելի վարքագծի դրսևորմամբ: Իրավիճակը տնտեսական քաղաքականություն մշակողներին հուշում էր ոչ ստանդարտ մոտեցումների անհրաժեշտության մասին: Դիմակայել բացասական զարգացումներին անհրաժեշտ էր շատ արագ և կտրուկ քայլերով: «Մեր պատասխանատու վերաբերմունքը մակրոտնտեսական կայունության ամրապնման նկատմամբ տվեց իր արդյունքը, ինչի ձեռքբերումը հնարավոր դարձավ Կառավարության մեր գործընկերների աջակցությամբ: Մենք վստահ էինք, որ մեր կողմից իրականացվող դրամավարկային և ֆինանսական կայունության քաղաքականությունը հաջողելու է: Այսօր կայուն է ֆինանսական շուկան, ապահովված է Կենտրոնական բանկի գլխավոր խնդիրը` գների կայունությունը: Տարվա ընթացքում աշխարհում և տարածաշրջանում ընթացող խորը կառուցվածքային տեղաշարժերի շարունակական բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա արդյունավետ կերպով չեզոքացվել է: Ձեռք բերված մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը նախադրյալներ ստեղծեցին, հատկապես միջին ժամկետում, տնտեսական կայուն աճի ապահովման համար: Արդյունքում՝ ի տարբերություն տարածաշրջանի որոշ երկրների, հնարավոր եղավ կանխել մեր քաղաքացիների առանց այդ էլ ցածր եկամուտների գնողունակության հետագա անկումը»,-նշել է նա:

 

Նա նշել է, որ Կենտրոնական բանկին տարվա ընթացքում հաջողվել է նվազեցնել գնաճային սպասումները, որին նպաստել են նաև արտաքին աշխարհից գնաճային ճնշումների բացակայությունը և բարենպաստ բնակլիմայական պայմաններում գյուղատնտեսական ապրանքների գների անկումը: Տարվա ընթացքում 1.75 տոկոսային կետով նվազեցրել ենք քաղաքականության տոկոսադրույքը և, հատկապես վերջին՝ 1 տոկոսով դրամավարկային պայմանների թուլացմամբ վերադարձ է կատարվել մինչև 2014 թվականի նոյեմբերի դրությամբ առկա բնականոն վիճակին:

«Թերևս ազգային արժույթի նկատմամբ վստահության բարձրացման, ինչպես նաև դրամի փոխարժեքը սպասումներով կամ սպեկուլյատիվ դրդապատճառներով տատանումներից զերծ պահելը մնում է մեր օրակարգի առաջնահերթություններից: Այդուհանդերձ, մեզ անհրաժեշտ է առավել հստակ շեշտադրել, որ Կենտրոնական բանկի գլխավոր նպատակը գնաճի ցածր և կայուն մակարդակի ապահովումն է: Աշխարհի փորձը ցույց է տվել, որ միայն ցածր ու կառավարելի գնաճի միջոցով է հնարավոր ապահովել բարեկեցության հարատև աճ և կայունություն ֆինանսական շուկաներում: Ինչպես կենտրոնական բանկի, այնպես էլ միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականները վկայում են, որ ներկայումս դրամի փոխարժեքը հավասարակշռված է և համապատասխանում է տնտեսական գործոններին: Անհրաժեշտ է, որ տնտեսվարողները նույնպես ապավինեն դրամի` տնտեսության հիմնարարներից բխող գնողունակությանը և նվազեցնեն իրենց չափից ավելի դոլարացված ակտիվների մակարդակը»,-նշել է Ա.Ջավադյանը:        

Նա նշել է, որ սոր Սահմանադրությունը համարժեք դարձրեց Կենտրոնական բանկի երկու խնդիրները՝ դրամավարկային և ֆինանսական կայունության ապահովումը, որը ոչ միայն համահումչ է ներկայիս մարտահրավերներին, այլև դարձել է աշխարհի կենտրոնական բանկերի համար պահի հրամայական: Կենտրոնական բանկի հետևողական, երբեմն նաև կոշտ քաղաքականությունը ընկալվել է ֆինանսական համակարգի մասնակիցների կողմից: Արտաքին աշխարհից թելադրված ցնցումների ծախսերը կիսով չափ դնելով ֆինանսական համակարգի վրա` հնարավոր եղավ պահպանել ֆինանսական կայունությունը մեր երկրում:

Նրա խոսքով, գլոբալ տնտեսական անբարենպաստ զարգացումները ավելի կարևորեցին ֆինանսական կայունության մարտահրավերներն ամբողջ աշխարհում: Գրեթե բոլոր զարգացող երկրներում նկատվել են վարկերի աճի տեմպերի նվազում՝ զուգորդվելով վատորակ վարկերի տեսակարար կշռի աճով: Հայաստանն այստեղ առանձնահատուկ չէր, և առևտրային բանկերը, վարկերի որակի որոշակի վատթարացման պայմաններում վերագնահատեցին իրենց ռիսկերը՝ վարկավորման գործընթացում դառնալով առավել պահպանողական: Արտաքին ցնցումներից բխող մասնավոր հատվածում ռիսկերի և եկամուտների անհամաչափ աճը հանգեցրեց հաճախորդների վարկունակության կրճատմանը և վարկերի որակի վատթարացմանը: Բանկերը հակված եղան վարկավորել վարկունակ հաճախորդներին, որոնց շրջանակն այս տարիներին ցավոք նեղացել է: Այնուամենայնիվ, վերջին 7 տարիների ընթացքում բանկերի կողմից տրված վարկերի աճը աննախադեպ էր. վարկերն աճել են ավելի քան 5 անգամ՝ տարեկան միջինը 26%-ով, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը` 3.5 անգամ` կազմելով 48%:

 

«Պետք է շեշտել, որ չնայած տարածաշրջանում ֆինանսական կայունությունը բնութագրող ցուցանիշների վատթարացման միտումներին` Հայաստանում 2015 թվականին արձանագրվել է այդ ցուցանիշների՝ մասնավորապես բանկերի կապիտալի համարժեքության և իրացվելիության աճ: Այստեղ իր նպաստն է ունեցել նաև նախորդ տարեվերջին Կենտրոնական բանկի կողմից բանկերի կապիտալի նվազագույն պահանջի բարձրացման վերաբերյալ կայացրած որոշումը: Վերջինիս նպատակն է ապահովել երկարաժամկետ հատվածում ֆինանսական միջնորդության աճ, ինչպես նաև հնարավոր վնասները սեփական միջոցների հաշվին կրելու ունակություն և երկարաժամկետ կայունություն: Արդյունքում 6 բանկեր արդեն համալրել են կապիտալ, իսկ մի քանիսը սկսել են աշխատանքներն այս ուղղությամբ: Արդեն իսկ հայտարարվել է 2 միաձուլումների մասին: Բանկային համակարգի երկարաժամկետ կայունությանն ուղղված այս գործընթացը հաջողությամբ ընթանում է, և այն անշրջելի է»,-ասել է նա:

Նրա կարծիքով, ֆինանսական կայունության վկայություն է նաև տարվա ընթացքում ավանդների 9% աճը, որը հիմնականում պայմանավորված է ֆիզիկական անձանց ավանդներով: Այս դաշտում կարևորագույն օրենսդրական փոփոխություն էր ավանդների երաշխավորման առավելագույն շեմի 2.5 անգամ բարձրացումը, ինչպես նաև փոխհատուցման ժամկետի կրճատումը: «Նպատակ ունենալով քաջալերել երկար փողերի ներգրավումը բանկային համակագի կողմից` Կենտրոնական բանկը զգալիորեն իջեցրեց երկարաժամկետ ներգրաված միջոցների նկատմամբ պարտադիր պահուստավորման դրույքաչափը»,-նշել է Ա.Ջավադյանը:

Ըստ Ա.Ջավադյանի, համագործակցելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ՝ 2015 թվականին Կենտրոնական բանկը շարունակել է աջակցել բանկերի կողմից գյուղատնտեսության, զբոսաշրջության, վերականգնվող էներգիայի և տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող այլ ոլորտների Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Այս ծրագրերը 2015 թվականին համալրվեցին եվրոպական ներդրումային բանկի Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ծրագրով, որն արագ տեմպերով տեղաբաշխվում է: Արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել հաջորդ տարի նոր փուլ սկսելու վերաբերյալ: Այս ծրագրերով հատուկ ուշադրության են արժանանում հատկապես գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտերը` համալրելով Կառավարության հետ համատեղ իրականացվող գյուղատնտեսության ֆինանսավորման հատուկ ծրագիրը, որի միջոցով մինչև այսօր արդեն տրամադրվել են մոտ 70 մլրդ դրամի ավելի քան 70 հազար գյուղվարկեր:

Ջավադյանի կարծիքով, 2015 թվականը հատկանշական էր նաև կապիտալի շուկայում արժեթղթերի թողարկումների աշխուժացմամբ: Նախորդ տարվա համեմատ արձանագրվեց թողարկված պարտատոմսերի ծավալների կրկնակի աճ: Միաժամանակ Կենտրոնական բանկի և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության աջակցությամբ, ԱՄՆ կառավարության մասնակի երաշխիքով առաջին անգամ Հայաստանում իրականացվեց ակտիվներով ապահովված պարտատոմսերի թողարկում: Պարտատոմսեր թողարկելու ուղղությամբ ջանքերը կշարունակվեն նաև հաջորդ տարի:

«Տարին ամփոփվեց նաև 2 բանկերի կողմից բաժնետոմսերի հրապարակային առաջարկի միջոցով կապիտալի համալրմամբ: Շարունակվել են արժեթղթերի հաշվարկային և վճարային համակարգերի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչը գալիք տարում թույլ կտա մեր թողարկող ընկերություններին մուտք գործել համաշխարհային ինստիտուցիոնալ շուկաներ»,-ասել է ԿԲ նախագահը:

«Ամփոփելով` ցանկանում եմ նշել, որ գալիք երկու տարիների ընթացքում մենք պետք է ամրապենդենք դրամավարկային և ֆինանսական համաձայնեցված քաղաքականության ինստիտուցիոնալ հիմքերը, որոնք կերաշխավորեն` գների կայունության, և որ ամենակարևորն է՝ ցածր գնաճային սպասումների խարսխումը, ֆինանսական համակարգի կայունությունը և աշխուժության վերականգնումը, ապահովագրական շուկայի կատարելագործումը և նոր գործիքների ներդրումը, այլընտրանքային ներդրումների ապահովումը՝ կապիտալի և ածանցյալների շուկաների զարգացման միջոցով»,-եզրափակել է ՀՀ ԿԲ նախագահը: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի ԿԲ-ում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների կարգավորիչների Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 27-րդ նիստըՀայաստանի ԿԲ-ում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների կարգավորիչների Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 27-րդ նիստը
Գործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկներըԳործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկները
Մխիթար Հայրապետյան. Միջազգային կադրերի ներգրավմանն աջակցության պետական ծրագրում այսուհետ կկիրառվի հավասար մոտեցումՄխիթար Հայրապետյան. Միջազգային կադրերի ներգրավմանն աջակցության պետական ծրագրում այսուհետ կկիրառվի հավասար մոտեցում
Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն էԿոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է
Հայաստանի ՄՊՀ ղեկավարը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու OECD 23-րդ համաշխարհային համաժողովինՀայաստանի ՄՊՀ ղեկավարը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու OECD 23-րդ համաշխարհային համաժողովին
Հայաստանում տեղի կունենա ՍԾՏՀԽՎ ԳԱ հերթական լիագումար նիստըՀայաստանում տեղի կունենա ՍԾՏՀԽՎ ԳԱ հերթական լիագումար նիստը
ՀՀ էկոնոմիկայի նախարար. Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը մեծ ներուժ ունիՀՀ էկոնոմիկայի նախարար. Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը մեծ ներուժ ունի
Երևանում կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստըԵրևանում կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
«Վերին Լարս» անցակետում 863 հայկական բեռնատար է կուտակվել«Վերին Լարս» անցակետում 863 հայկական բեռնատար է կուտակվել
2025 թվականին Հայաստանը կկարողանա առանց մաքսատուրքի հանրապետության տարածք ներկրել մինչեւ 9 հազար տոննա խոշոր եղջերավոր անասունի միս2025 թվականին Հայաստանը կկարողանա առանց մաքսատուրքի հանրապետության տարածք ներկրել մինչեւ 9 հազար տոննա խոշոր եղջերավոր անասունի միս
ԵՏՀ խորհուրդը սակագնային արտոնություն է տրամադրել Հայաստան կարագի անմաքս ներմուծման համարԵՏՀ խորհուրդը սակագնային արտոնություն է տրամադրել Հայաստան կարագի անմաքս ներմուծման համար
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Փրկարար ծառայությունՀայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Փրկարար ծառայություն
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 25-29-ը կրճատվել են թե դոլարով, թե ռուբլով գործարքներըՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 25-29-ը կրճատվել են թե դոլարով, թե ռուբլով գործարքները
Ասիական զարգացման բանկի հետ քննարկվել է հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրըԱսիական զարգացման բանկի հետ քննարկվել է հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը
Վահե Դավթյան. ՀԱԷԿ-ի վրա ճնշումն ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության մաս է կազմումՎահե Դավթյան. ՀԱԷԿ-ի վրա ճնշումն ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության մաս է կազմում
Գևորգ Պապոյան. Գնաճի թիրախակային շեմի նվազումը կարճաժամկետ կտրվածքով բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրաԳևորգ Պապոյան. Գնաճի թիրախակային շեմի նվազումը կարճաժամկետ կտրվածքով բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա
Էկոնոմիկայի նախարարը տնտեսության տեմպերի նվազումը պայմանավորում է Վիճակագրական կոմիտեի հաշվարկման հնացած մեթոդաբանությամբԷկոնոմիկայի նախարարը տնտեսության տեմպերի նվազումը պայմանավորում է Վիճակագրական կոմիտեի հաշվարկման հնացած մեթոդաբանությամբ
ՊԵԿ փոխնախագահը մասնակցել է ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումինՊԵԿ փոխնախագահը մասնակցել է ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումին
ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցությանը ֆինանսական աջակցության մեխանիզմը տնտեսության իրական հատվածում ինտեգրման նոր մակարդակ է. ԵՏՀ նախարարԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցությանը ֆինանսական աջակցության մեխանիզմը տնտեսության իրական հատվածում ինտեգրման նոր մակարդակ է. ԵՏՀ նախարար
Modi ռիթեյլերը 2025 թվականին նախատեսում է մուտք գործել Հայաստանի շուկաModi ռիթեյլերը 2025 թվականին նախատեսում է մուտք գործել Հայաստանի շուկա
Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտումԱմերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում
Հայաստանում կան երթևեկության համար փակ ճանապարհներ, «Վերին Լարս» անցակետը ևս փակ էՀայաստանում կան երթևեկության համար փակ ճանապարհներ, «Վերին Լարս» անցակետը ևս փակ է
ԵԱԶԲ փոխնախագահ. Մենք Հայաստանին դրամաշնորհ ենք հատկացրել տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի  նախագծի առաջ մղման համարԵԱԶԲ փոխնախագահ. Մենք Հայաստանին դրամաշնորհ ենք հատկացրել տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի  նախագծի առաջ մղման համար
Հայկական բանկերը. HSBC բանկի, Արդշինբանկի և պատժամիջոցների նոր միջավայրի պայմաններում բիզնեսի վարման մասինՀայկական բանկերը. HSBC բանկի, Արդշինբանկի և պատժամիջոցների նոր միջավայրի պայմաններում բիզնեսի վարման մասին
Արդշինբանկն ավարտին է հասցրել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ձեռք բերելու գործարքը                     Արդշինբանկն ավարտին է հասցրել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ձեռք բերելու գործարքը                    
ԱրարատԲանկն արժանացել է VISA-ի «Ամուր գործակցություն» մրցանակինԱրարատԲանկն արժանացել է VISA-ի «Ամուր գործակցություն» մրցանակին
ԵՄ-ն Հայաստանին 12,9 մլն եվրո կտրամադրի միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդման համարԵՄ-ն Հայաստանին 12,9 մլն եվրո կտրամադրի միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդման համար
Լուսինե Գևորգյան. Հայաստանը պատրաստ է և ունի համապատասխան ենթակառուցվածքներ միջազգային ստանդարտներին համապատասխանող միջոցառումներ անցկացնելու համարԼուսինե Գևորգյան. Հայաստանը պատրաստ է և ունի համապատասխան ենթակառուցվածքներ միջազգային ստանդարտներին համապատասխանող միջոցառումներ անցկացնելու համար
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ. Մինչեւ տարեվերջ Հայաստանում զբոսաշրջային հոսքը կհատի 2 մլն մարդու շեմըԶբոսաշրջության կոմիտեի նախագահ. Մինչեւ տարեվերջ Հայաստանում զբոսաշրջային հոսքը կհատի 2 մլն մարդու շեմը
Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամինԱրդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեքԳնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք
OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքերըOVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքերը
Կառավարությունը հաստատել է 2025 թվականին էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտանԿառավարությունը հաստատել է 2025 թվականին էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան
Հայաստանը մինչև 2025 թվականի հուլիսի 20-ը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը մինչև 2025 թվականի հուլիսի 20-ը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույքC360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք
Wildberries-ում Իդրամ կաWildberries-ում Իդրամ կա
Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնից. նա կդառնա ՊԵԿ նախագահԷդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնից. նա կդառնա ՊԵԿ նախագահ
Կառուցումն ավարտել թե նորից կառուցել. Հայաստանում կքննարկեն նոր ՀՕ-ի մշակման անհրաժեշտությունըԿառուցումն ավարտել թե նորից կառուցել. Հայաստանում կքննարկեն նոր ՀՕ-ի մշակման անհրաժեշտությունը
Սև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համարՍև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համար
ՀՀ իշխանությունները փոխում են ՀՕ փոփոխությունների տրամաբանությունը. մասնագիտական գործունեության որոշ ոլորտներ կարող են խուսափել ԱԱՀ դաշտում աշխատանքի <ճակատագրից>ՀՀ իշխանությունները փոխում են ՀՕ փոփոխությունների տրամաբանությունը. մասնագիտական գործունեության որոշ ոլորտներ կարող են խուսափել ԱԱՀ դաշտում աշխատանքի <ճակատագրից>
2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
ԲՏԱ նախարարությունում քննարկել են լայնաշերտ կապի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության հնարավորություններըԲՏԱ նախարարությունում քննարկել են լայնաշերտ կապի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության հնարավորությունները
ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար. Հայաստանի ՆԳՆՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար. Հայաստանի ՆԳՆ
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվենՀայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
Երևանն ու Լոս Անջելեսը կսկսեն համագործակցել տեխնոլոգիական ոլորտումԵրևանն ու Լոս Անջելեսը կսկսեն համագործակցել տեխնոլոգիական ոլորտում
ԱՄՀ-ը բացահայտում է 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի կանխատեսվող աճի նվազման պատճառըԱՄՀ-ը բացահայտում է 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի կանխատեսվող աճի նվազման պատճառը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ճանապարհով արտահանմանն աջակցության հերթական ծրագիրըՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ճանապարհով արտահանմանն աջակցության հերթական ծրագիրը
Արդշինբանկը և Visa-ն ակցիա են իրականացնում բանկի քարտապանների համար. «Փոխանցեք Visa քարտին, շահեք MacBook Air»Արդշինբանկը և Visa-ն ակցիա են իրականացնում բանկի քարտապանների համար. «Փոխանցեք Visa քարտին, շահեք MacBook Air»
Կցորդ. 300-400 հայկական բեռնատարներ սպասում են Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի բացմանըԿցորդ. 300-400 հայկական բեռնատարներ սպասում են Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի բացմանը
Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքինԱվշար համայնքի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Հայաստանում կներդրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգՀայաստանում կներդրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ
Ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը կգլխավորի Պետեկամուտների կոմիտենՖինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը կգլխավորի Պետեկամուտների կոմիտեն
ԵՆԲ-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտություն է տեսնումԵՆԲ-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտություն է տեսնում
Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներՎճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ
Փորձագետ. Տնտեսական ձախողումն իր հետ բերելու է Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի անկումՓորձագետ. Տնտեսական ձախողումն իր հետ բերելու է Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի անկում
Մարդու իրավունքների պաշտպանն արտահայտվել է երկրում փաստաբանական գործունեության հարկումը բարձրացնելու մասինՄարդու իրավունքների պաշտպանն արտահայտվել է երկրում փաստաբանական գործունեության հարկումը բարձրացնելու մասին
Զբոսաշրջության կոմիտեն մտադիր է զարգացնել ներքին զբոսաշրջությունը և աջակցել տեղական հյուրատներինԶբոսաշրջության կոմիտեն մտադիր է զարգացնել ներքին զբոսաշրջությունը և աջակցել տեղական հյուրատներին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-հոկտեմբերին դանդաղել է մինչև 8,1 տոկոսՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-հոկտեմբերին դանդաղել է մինչև 8,1 տոկոս
Նախկին վարչապետ. Վերջին 6 տարում Հայաստանի ներկայիս իշխանությունները երկրի պետական պարտքը 6 մլրդ դոլարից հասցրել են 12 մլրդ դոլարիՆախկին վարչապետ. Վերջին 6 տարում Հայաստանի ներկայիս իշխանությունները երկրի պետական պարտքը 6 մլրդ դոլարից հասցրել են 12 մլրդ դոլարի
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
02.12.2024
RUB3.740.08
USD397.883.24
EUR418.651.83
GBP505.554.71
CAD283.451.69
JPY26.500.18
CNY54.700.20
CHF449.281.03