Երեքշաբթի, 29 Դեկտեմբերի 2015 15:10
Ալինա Հովհաննիսյան

Նոր տարվա նախօրեին Ամերիաբանկն իր ակտիվ քարտախանների համար խաղարկեց 38 պլանշետ

Նոր տարվա նախօրեին Ամերիաբանկն իր ակտիվ քարտախանների համար խաղարկեց 38 պլանշետ

Արմինֆո.  Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում ս.թ. դեկտեմբերի 29-ին տեղի ունեցավ «ԱրմենիանՔարդ» ՓԲԸ-ի և MasterCard ընկերության կողմից տրամադրված պլանշետների խաղարկությունը, որի արդյունքում 66 քարտապաններից 38-ն արժանացել է պլանշետների:

 

Ինչպես նշել է Ամերիաբանկի Տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, խաղարկությանը մասնակցել են Ամերիաբանկի այն քարտապանները, որոնք ս. թ. հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը MasterCard և Maestro քարտերով կատարել են 30 և ավել անկանխիկ գործարք` 300,000 և ավել ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով (բացառությամբ առցանց վճարումների): Վիճակահանության արդյունքում արկղից հանվեցին հետևյալ համարները`33, 54, 46, 58, 7, 13, 23, 32, 53, 61, 31, 42, 51, 60, 4, 12, 22, 1, 11, 21, 30, 41, 50, 18, 24, 14, 44, 34, 25, 16, 47, 39, 26, 15, 49, 29, 28, 27: 

 

Հաղթողները կարող են ստանալ իրենց մրցանակները՝ այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ ս.թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2016թ.-ի հունվարի 25-ը ներառյալ` աշխատանքային օրերին: 2016թ.-ի հունվարի 25-ից հետո մրցանակը հնարավոր չէ ստանալ: 

 

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի միակ սեփականատերն է Америя Групп CY Ltd-ն: 2015 թվականի մայիսին «Fitch» միջազգային վարկանշային հեղինակավոր կազմակերպությունն Ամերիաբանկին շնորհեց Արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (B պլյուս) վարկանիշ` բացասական հեռանկարով (Long-term Issuer Default Rating (IDR)), հաշվի առնելով տարածաշրջանի տնտեսական զարգացումները, ինչը համաշխարհային պրակտիկայում բարձր գնահատական է համարվում: