Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կրճատվել են 3,8%ով` դեկտեմբերի 1-ին կազմելով 2.068 տրլն դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, տարեկան կտրվածքով բանկային վարկերի ծավալն ավելացել է 2,6%-ով, իսկ միայն նոյեմբերին` 1,7%-ով: Չհաշված երկարաձգված և ժամկետանց վարկերը` բանկերի վարկային ներդրումները կազմել են 1.907 տրլն դրամ:
Աղբյուրի համաձայն, 11 ամիսներին դրամային վարկավորումը նվազել է 3%-ով` մինչև 645.7 մլրդ դրամ (միագումար ծավալի 33,8%` չհաշված երկարաձգված և ժամկետանց վարկերը), արտարժութային վարկավորումը` 5%-ով, մինչև 1.261 տրլն դրամ կամ միագումար ծավալի 66,2% (չհաշված երկարաձգված և ժամկետանց վարկերը): Տարեկան արտահայտությամբ դրամային վարկավորումը կազմել է 2,8%, արտարժութային վարկավորման 4,6% աճի պայմաններում: Նոյեմբերին այդ ցուցանիշներն ավելացել են, համապատասխանաբար, 0,9%-ով և 2,9%-ով:
Աղբյուրի համաձայն, դրամային վարկերի գծով տոկոսադրույքները նոյեմբերին կազմել են 17,02%` սեպտեմբերի 17,88%, 2014 թվականի դեկտեմբերի 16,26%-ի և դրան նախորդող տարվա 15,1%-ի դիմաց: (դոլարի հաշվարկային փոխարժեքը 30.11.15 դրությամբ կազմել է 480.15 դրամ/1դոլար):
![]() | 5.73 | 0.00 |
![]() | 395.65 | -0.37 |
![]() | 431.46 | 1.14 |
![]() | 490.25 | 3.03 |
![]() | 295.57 | -0.43 |
![]() | 30.50 | 0.03 |
![]() | 58.44 | -0.05 |
![]() | 430.90 | 1.70 |