Արմինֆո. Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամը հունվարի 8-ի դրությամբ դոլարի նկատմամբ արժեզրկվել է տարեկան կտրվածքով 476 դրամ/դոլարից մինչև 486 դրամ/դոլար, ընդ որումում եվրոյի նկատմամբ արժեվորվերով 583-ից մինչև 529 դրամ/1եվրո և ռուսական ռուբլու նկատմամբ` 8,2-ից մինչև 6,5 դրամ/1ռուբլի: Ընդ որում հունվարի առաջին տասնօրյակում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 482 դրամ/1դոլարից, նույն տեմպով արժեվորվելով եվրոյի և ռուսական ռուբլու նկատմամբ` 530 դրամ/1եվրոյից և 6,7 դրամ/1ռուբլուց` համապատասխանաբար:
Դրամի արժեզրկման միտումը փոփելու համար ԿԲ անցած տարվա օգոստոսի վերջից ձեռնամուխ է եղել ներարկումների, ինչից հետո բազմիցս միջամտել է իրավիճակին, ընդ որում` դեկտեմբերին գրեթե ամեն շաբաթ, իսկ տարվա վերջին շաբաթը` ամեն օր: ԿԲ պատկառելի միջամտություններ են արձանագրվել արտրաժույթի միջբանկային շուկայում. օգոստոսի 28-ին 95 մլն դոլար, սեպտեմբերի 19-ին 22.2 մլն դոլար, նոյեմբերի 13-ին 19.6 մլն դոլար, հոկտեմբերի 2-ին շուրջ 6 մլն դոլար, դեկտեմբերի 11-ին ավելի քան 6 մլն դոլար և դեկտեմբերի վերջին շաբաթը ամենօրյա ներարկումների ընդհանուր ծավալը գերազանցել է 16 մլն դոլարը: Այդ կարճաժամկետ ներարկումները միայն ժամանակավորապես են դադարեցրել է դրամի սրընթաց արժեզրկումը` ժամանակ առ ժամանակ կարճատև արժեվորելով այն: Արդյունքում, 2015 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին դրամն արժեվորվել է 485-ից մինչև 482 դրամ/1դոլար, արդեն 2016 թվականի հունվարին վերադառնալով 485 դրամ/1դոլարի և շարունակելով դանդաղ արժեզրկումը:
Դրամի արժեզրկման միտում է դիտվում արտաքին առևտրի շրջանառության կրճատմանը զուգընթաց (ավելի քան 20%), ընդ որում, առավելապես` ներմուծման (գրեթե 27%), քան արտահանման (շուրջ 5%), ինչպես նաև Հայաստանի փոխանցումների ներհոսի ավելի քան 30% պահպանմամբ, և դա բնակչության առանց այդ էլ ցածր գնողունակության և երկրի ցածր տնտեսական ակտիվության պայմաններում: