Արմինֆո. Անդամակցությունը ԵԱՏՄ-ին Հայաստանին թույլ տվեց անցյալ տարի խուսափել 1 մլրդ.դոլարի վնասներից: Հունվարի 13-ին «ԵԱՏՄ-ին ինտեգրման խորացման հեռանկարները. Փորձագիտական հայացք Ռուսաստանից, Հայաստանից և Ղազախստանիցե խորագրով Երևան-Մոսկվա-Աստանա տեսակամուրջի ընթացքում նման կարծիք է արտահայտել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:
«Խոսքը գնում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո Ռուսատանում հայաստանիցի միգրանտների հետ աշխատելու համար հնարավորություններ ստեղծելու մասին: Դա թույլ կտար գոնե ինչ-որ չափով պահպանել Ռուսաստանից Հայաստան հոսող տրանսֆերտների մակարդակը, որը ռուսական արժույթի արժեզրկման պատճառով աստիճանաբար նվազում է: Եվս 150 մլն.դոլար կարելի էր տնտեսել նաև Հայաստան արտահանվող ռուսական գազի վրայից մաքսատուրքերը հանելու միջոցով ե,-նշել է տնտեսագետը:
Նրա խոսքով, 2016 թվականը ԵԱՏՄ անդամ-երկրների համար կլինի բավականին բարդ: Նրա գնահատմամբ, հիմնական ներքին մարտահրավերը ԵԱՏՄ անդամ երկրների մակրոտնտեսական և արժութային քաղաքականությունների փոխհամաձայնված չլինելն է: Նշելով, որ ԵԱՏՄ մասին պայմանագրով գնաճի մակարդակը նախատեսված է 5%, տնտեսագետն ընդգծել է, որ 2015 թվականի արդյունքներով գնաճը Ռուսաստանում, Ղազախստանում և Բելառուսում գերազանցեց 12%-ը, մինչդեռ Հայաստանում այն կազմեց ընդամենը 3%: Ընդ որում, հաշվի առնելով, որ Հայաստանի ներմուծման ծավալները 3 անգամ գերազանցում են արտահանման ծավալներին, այդ ամենը ձեռք է բերվել ՀՀ Կետրոնական բանկի արժութային միջամտությունների միջոցով, երկրի պետական պարտքի ավելացման հաշվին:
Այս առումով տնտեսագետն անհրաժեշտ է համարում ԵԱՏՄ երկրներում գնաճի իջեցմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների իրականացումը, ինչը, նրա գնահատմամբ, կնպաստի ապրանքաշրջանառության աճին, ինչպես նաև ԵԱՏՄ ստեղծման մասին պայմանագրի առանցքային պահանջների կատարմանը:
Թավադյանի գնահատմամբ, չնայած ԵԱՏՄ-ում միասնական արժույթի մասին խոսելը դեռ վաղ է, սակայն, ռազմավարական ապրանքների առևտրի ընթացքում հաշվարկները մեկ այլ արժույթով իրականացնելը, ինչպես նաև դոլարի հետ կապելուց հրաժարվելը ԵԱՏՄ երկրների համար ավելի նպատակահարմար է: Տնտեսագետը գտնում է, որ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների ինտեսիվության աճը կկրճատի դոլարիզացիայի մակարդակը ԵԱՏՄ-ում:
Հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ պետոթյունների ղեկավարների որոշմամբ Եվրասիական տնտեսական միության նախագահությունն անցել է Ղազախստանին: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը գլխավորում է Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Հայաստանի ներկայացուցիչը, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 1-ից գլխավորելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: