Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է մատուցվող ծառայությունների որակի բաձրացման ուղղությամբ և, հոգալով իր Հաճախորդների ժամանակի և հարմարավետության մասին, կատարում է հերթական քայլը Հաճախորդի կողմից իրականացվող վճարային գործարքները առավել արագ և հարմար դարձնելու համար:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, սույն թվականի հունվարի 15-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին հնարավորություն կընձեռնվի ժամանակի իրական ռեժիմում կատարել իրենց բանկային/քարտային, ավանդային հաշիվների համալրումներն ու վարկերի մարումները Easy Pay և S Pay վճարային տերմինալների միջոցով: Վճարումները հասանելի են 24/7 ռեժիմում` փողոցներում տեղադրված 200 S Pay տերմինալների և Easy Pay 290 տերմինալների միջոցով, որոնք տեղակայված են ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:
Easy Pay վճարային տերմինալների միջոցով իրականացվող վճարումների պայմանները և սակագները.
. Համալրման նվազագույն գումար` 1,300 ՀՀ դրամ,
.Համալրման առավելագույն գումարը` 60,000 ՀՀ դրամ:
Ընդ որում` մինչև 1,300 ՀՀ դրամ մուտքագրում կատարելու դեպքում գումարն ավտոմատ կհամալրվի հաճախորդի բջջային հեռախոսահամարի հաշվեկշռին:
.Յուրաքանչյուր Վճարման միջնորդավճարը կազմում է 300 ՀՀ դրամ:
.Հաճախորդը կարող է իրականացնել 1-ից ավելի գործարքներ` յուրաքանչյուրը 60,000 ՀՀ դրամ սահմանաչափով:Համալրված գումարները հաշվին հասանելի են դառնում/փաստացի իրականացվում են ժամանակի իրական ռեժիմում.
. երկուշաբթիից-ուրբաթ 09:00-ից մինչև 19:00-ն; շաբաթ օրը` 09:00-ից մինչև 18:00-ն;մնացած օրերին և ժամերին` հաջորդ բանկային օրը` 09:00-ին:
Արտարժութային հաշիվների համալրման դեպքում փոխարկումն իրականացվում է գործարքի հաշվեգրման (քաղվածքում արտացոլման) պահին Բանկում անկանխիկ գործարքների համար գործող փոխարժեքով:
“Իզի Փեյ” ՍՊԸ լիցենզավորվել է (Լիցենզիա թիվ 17) 2014 թ. նոյեմբերի 4-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի N 298 Ա որոշմամբ որպես վճարահաշվարկային կազմակերպություն: “Իզի Փեյ” ՍՊԸ տեղադրել է ավելի քան 140 վճարային տերմինալներ ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության, Ոստիկանության բաժիններում, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության բաժիններում: Հանրային վայրերում՝ “Երևան մոլ” առևտրի կենտրոնում, “Ռոստելեկոմ”-ի մասնաճյուղերում, “Տիտան” սուպերմարկետներում, “Էլիտ գրուպ” շենքերում, “Պիացցա Գրանդե” բիզնես-կենտրոնում տեղակայված են ևս 150 Easy Pay վճարային տերմինալներ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: