Ուրբաթ, 15 Հունվարի 2016 18:20
Կարինա Մելիքյան

2015թ. ՎԶԵԲ ներդրումները Հայաստանում հասել են ռեկորդային ծավալի՝ $140 մլն

2015թ. ՎԶԵԲ ներդրումները Հայաստանում հասել են ռեկորդային ծավալի՝ $140 մլն

Արմինֆո. 2015թ.-ին ՎԶԵԲ-ը ռեկորդային ծավալի ծրագրեր է ֆինանսավորել Հայաստանում` ցուցաբերելով ուժեղ աջակցություն երկրի տնտեսությանը բարդ տնտեսական միջավայրում, որի վրա բացասաբար է ազդել տարածաշրջանային ճգնաժամը: ՎԶԵԲ-ը ֆինանսավորել է 14 ծրագիր, և այս տարվա ընդհանուր ներդրումները կազմում են 140 մլն ԱՄՆ դոլար՝ Հայաստանում Բանկի գործունեության 24 տարիների ընթացքում աննախադեպ մակարդակ, որը հստակ վկայում է թե՛ երկրում ներդրումային հնարավորությունների և թե՛ ՎԶԵԲ-ի ֆինանսավորման բարձր պահանջարկի մասին: 1992թ. Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 1.13 մլրդ ԱՄՆ դոլար 148 ծրագրերում երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 88 տոկոսն արվել է մասնավոր հատվածում:

Աղբյուրի համաձայն, ՎԶԵԲ-ի ներդրումային գործունեությունը ամենաուժեղն էր ֆինանսական հաստատությունների, տրանսպորտի, համայնքային ենթակառուցվածքների, արդյունաբերության, առևտրի և ագրոբիզնեսի ոլորտներում: ՎԶԵԲ-ն ունեցել է ևս մեկ ուշագրավ տարի բանկերի հետ համագործակցության ոլորտում՝ առևտրի ֆինանսավորում տրամադրելով Հայաստանի կորպորատիվ հատվածին: Իր ռազմավարությանը համահունչ, ՎԶԵԲ-ն աջակցել է տեղական բանկային ոլորտին՝ բարձրացնելով տեղական արժույթով ֆինանսավորման մակարդակը և օգնելով կապիտալի շուկաների հետագա զարգացմանը, աջակցել է նաև ոլորտի կանսոլիդացիային:

«Հայաստանի համար ավելի շատ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու՝ ՎԶԵԲ-ի ունակությունը վկայում է մեր հաճախորդների բանկայնության և Հայաստանում ընդհանուր ներդրումային միջավայրի մասին: Դժվարին արտաքին միջավայրում մենք հետևողականորեն կենտրոնանում ենք ռեսուրսների հատկացման նորարարական և ռազմավարական եղանակների վրա, որոնք հավելյալ արժեք ունեն մեր ներդրումային գործընկերների և բարձր որակի բիզնեսների համար: ՎԶԵԲ-ը հետևողականորեն ապացուցել է իր՝ կայուն գործընկեր լինելը՚,- նշել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:

2015թ.-ին ՎԶԵԲ-ը նաև հրատարակել է Հայաստանի գծով նոր՝ քառամյա ռազմավարություն, որը նպատակ ունի բարձրացնել մասնավոր հատվածի մրցունակությունը, զարգացնել կապիտալի շուկաները և տեղական արժույթով ֆինանսավորումը, շարունակել զարգացնել ենթակառուցվածքները և առևտրականացնել հանրային ծառայությունների տրամադրումը:

«Թեև 2016թ.-ը, ամենայն հավանականությամբ, դժվար տարի է լինելու, ես մի շարք նոր հնարավորություններ եմ տեսնում Հայաստանում մեր հաճախորդների բազայի մեծացման առումով, իսկ մի քանի գործարքների հեռանկարներ արդեն իսկ հասունացման փուլում են: Ընդհանուր առմամբ, ես լավատես եմ, հատկապես կապիտալի շուկայի զարգացման և մասնավոր կապիտալում ներդրումային գործունեության ընդլայնման առումով: Միևնույն ժամանակ մենք շատ գոհ ենք մեր գործընկերների, այդ թվում կորպորատիվ հաճախորդների, պետական մարմինների և դոնորների աշխատանքից. նրանք բոլորը օգնեցին 2015թ. արդյունավետ տարի դարձնել՚, - հայտարարել է Դեյվիսը:

Բանկի ռազմավարական ուղենիշներն ուղղված են մասնավոր հատվածի մրցունակության խթանմանը, ինչը ներդրումների ներհոսք կապահովի երկրի փոքր և խոշոր տնտեսություններին: Այս նպատակով բանկը մտադիր է բարձրացնել մատչելիությունը ֆինանսական գործիքների նկատմամբ` վարկային գծերի միջոցով, մասնավորապես, ՓՄՁ համար, շարունակելով օպտիմալացնել նրանց գործունեության դաշտը: Հաջորդ ուղղությունը կապիտալի շուկայի զարգացումն է և տեղական արժույթով ֆինանսավորման խթանումը: Թափանցիկության բարձրացումով կորպորատիվ հատվածում Բանկը վստահ է, որ այս քաղաքականությունը կնպաստի ներդրումների ներգրավմանը: Կապիտալի շուկայի զարգացումը, հատկապես կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում, ևս մեկ կարևոր տարր է, որ կարող է ֆինանսական հատվածում ստեղծել լուրջ այլընտրանք` ավանդական բանկային վարկավորմանը: Ըստ ռազմավարության, Բանկը գտնում է, որ ՀՀ կառավարությունը պետք է ընդլայնի կենսաթոշակային բարեփոխումները, իսկ կենսաթոշակային հիմնադրամի ներդրումների մեծ մասը պետք է ուղղվի ներքին շուկային, ընդ որում` ազգային արժույթով: Այդ ծրագրի հաջողությունը կախված կլինի կապիտալի շուկայում առկա առողջ առաջարկից, որը պետք է գրավիչ լինի ներդրողներին, ինչն էլ, իր հերթին, կնպաստի իրացվելիության ապահովմանը: Այս դրույթը, որպես հետևանք, կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել նոր խոշոր մասնակիցներով շուկա դուրս գալու համար, ապահովելով օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) մեծ ներհոսքեր, ինչպես նաև ծառայելով հեջացման գործիքների ձևավորմանը, հուսալի դրամական շուկայի հետ մեկտեղ:

ՎԶԵԲ-ի ռազմավարությունը վճռականորեն աջակցում է Հայաստանի նպատակներին, ուղղված է ինտեգրմանը, բայց ներդրումային ակտիվությունը կախված կլինի այդ ուղղությամբ Հայաստանի հետագծած ճանապարհի որակից և տեմպերից: Բանկը մտադիր է իր կողմից իրականացվող ծրագրերի իրականացման ռիսկերը մեղմել հաճախորդների ակտիվ ներգրավվածության, միջազգային ֆինանսական կառույցների գործընկերների և ՀՀ կառավարության միջոցով: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Պապոյան․ Երկաթուղու կառավարման հարցում առաջնային են մնում Հայաստանի շահերը Պապոյան․ Երկաթուղու կառավարման հարցում առաջնային են մնում Հայաստանի շահերը 
Հայ հարկայինները կվերապատրաստվեն Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրովՀայ հարկայինները կվերապատրաստվեն Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրով
Պետությունը կփոխհատուցի հացահատիկի, հատիկաընդեղենի և կերային մշակաբույսերի մշակության համար ֆերմերների ծախսերի 50 տոկոսը. Գևորգ ՊապոյանՊետությունը կփոխհատուցի հացահատիկի, հատիկաընդեղենի և կերային մշակաբույսերի մշակության համար ֆերմերների ծախսերի 50 տոկոսը. Գևորգ Պապոյան
Հայաստանն ու Ռումինիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտումՀայաստանն ու Ռումինիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում
Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակինԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցըՀայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցը
Փորձագետ․ Հայկական ԱԷԿ-ն ԱՄՆ մոդուլային ռեակտորներով փոխարինելը նույնն է, ինչ ավիակիրը միջնադարյան առագաստանավերով փոխարինելըՓորձագետ․ Հայկական ԱԷԿ-ն ԱՄՆ մոդուլային ռեակտորներով փոխարինելը նույնն է, ինչ ավիակիրը միջնադարյան առագաստանավերով փոխարինելը
Հայաստանը 2026 թվականի փետրվարի 10-ի դրությամբ հավաքել է 269,4 մլրդ դրամ հարկ՝ առաջին եռամսյակում նախատեսված 610,2 մլրդ դրամի դեպքումՀայաստանը 2026 թվականի փետրվարի 10-ի դրությամբ հավաքել է 269,4 մլրդ դրամ հարկ՝ առաջին եռամսյակում նախատեսված 610,2 մլրդ դրամի դեպքում
Խուդաթյան․ ռուսական կողմի հետ կա փոխըմբռնում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցումԽուդաթյան․ ռուսական կողմի հետ կա փոխըմբռնում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում
Ռուսաստանի Բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է մինչև 15.5%Ռուսաստանի Բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է մինչև 15.5%
Հայաստանում դատարանների որոշումները չեն ազդի խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրաՀայաստանում դատարանների որոշումները չեն ազդի խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա
Թբիլիսի․ Կուլեւի նավահանգստի ներառումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթում կվնասի Միջին միջանցքինԹբիլիսի․ Կուլեւի նավահանգստի ներառումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթում կվնասի Միջին միջանցքին
Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներԿյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ռուսաստանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները
ԱՏՁՄ 25 տարին. տեխնոլոգիական Հայաստանը պատրաստ է ավելիինԱՏՁՄ 25 տարին. տեխնոլոգիական Հայաստանը պատրաստ է ավելիին
Հայաստանում կներդրվի զբոսաշրջային ծառայություններ մատուցողների էլեկտրոնային գրանցամատյան։ Վերջիններիս կվարկանշեն և կպատժեն անբարեխիղճ աշխատանքի համարՀայաստանում կներդրվի զբոսաշրջային ծառայություններ մատուցողների էլեկտրոնային գրանցամատյան։ Վերջիններիս կվարկանշեն և կպատժեն անբարեխիղճ աշխատանքի համար
Հայաստանի կառավարությունը հստակեցրել է սոցիալական կրեդիտներ ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակըՀայաստանի կառավարությունը հստակեցրել է սոցիալական կրեդիտներ ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են «Կայուն զարգացման նպատակների համար թվային լուծումների Ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի» ստեղծման բանաձևի նախագիծըՀայաստանն ու Ղազախստանը քննարկել են «Կայուն զարգացման նպատակների համար թվային լուծումների Ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի» ստեղծման բանաձևի նախագիծը
Հայաստանը հերթական ուղղումն է կատարում ԶՖԳ հետ ֆինանսական համաձայնագրումՀայաստանը հերթական ուղղումն է կատարում ԶՖԳ հետ ֆինանսական համաձայնագրում
Հայաստանի ԿԲ-ը սահմանել է ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ վճարումների սպասարկման միջնորդավճարների շեմերը․  0,5%՝ ArCa և 0,9%՝  Visa և MC քարտերովՀայաստանի ԿԲ-ը սահմանել է ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ վճարումների սպասարկման միջնորդավճարների շեմերը․  0,5%՝ ArCa և 0,9%՝  Visa և MC քարտերով
Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով
Վրաստանում ստեղծվում է տնտեսական զարգացման բանկՎրաստանում ստեղծվում է տնտեսական զարգացման բանկ
Բժշկական ապահովագրությամբ քաղաքացիները ծառայությունների մեծ մասի համար չեն վճարում, բայց համակարգն անվճար չէ․ Անահիտ ԱվանեսյանԲժշկական ապահովագրությամբ քաղաքացիները ծառայությունների մեծ մասի համար չեն վճարում, բայց համակարգն անվճար չէ․ Անահիտ Ավանեսյան
Ձմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBankՁմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBank
iDNES. ԱՄՆ-ն հաջողությամբ դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտիցiDNES. ԱՄՆ-ն հաջողությամբ դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտից
ԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը ԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը
Turkish Airlines-ը գարնանը կսկսի Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չվերթերի իականացումըTurkish Airlines-ը գարնանը կսկսի Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չվերթերի իականացումը
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ՀԲ-ի հետ 96,4 մլն եվրոյի վարկի ներգրավման շուրջ համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ՀԲ-ի հետ 96,4 մլն եվրոյի վարկի ներգրավման շուրջ համաձայնագիրը
Հայաստանի ծառայությունների ոլորտը 2025 թվականին հասույթն ավելացրել է մինչև 10.6 մլրդ դոլարՀայաստանի ծառայությունների ոլորտը 2025 թվականին հասույթն ավելացրել է մինչև 10.6 մլրդ դոլար
Հայաստանի Հայաստանի "Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին" ՓԲԸ-ն կդառնա BIPM-ի անդամ և OIML-ի թղթակից անդամ
Հայաստանում ավելի ճկուն կանոններ կսահմանվեն ոչ պետական ներդրումային ֆոնդերի նկատմամբՀայաստանում ավելի ճկուն կանոններ կսահմանվեն ոչ պետական ներդրումային ֆոնդերի նկատմամբ
Հայաստանի առևտրի հատվածի աճը 2025 թվականին խիստ դանդաղել էՀայաստանի առևտրի հատվածի աճը 2025 թվականին խիստ դանդաղել է
Հայ քաղաքագետ․ Հայաստանում ԱՄՆ մոդուլային ատոմակայան կառուցելու նպատակը գործող Մեծամորի ատոմակայանը փակելն էՀայ քաղաքագետ․ Հայաստանում ԱՄՆ մոդուլային ատոմակայան կառուցելու նպատակը գործող Մեծամորի ատոմակայանը փակելն է
ՊԵԿ նախագահը պարզաբանել է, թե ինչպես է իրականացվելու ադրբեջանական բեռների զննումը ըստ TRIPP նախագծիՊԵԿ նախագահը պարզաբանել է, թե ինչպես է իրականացվելու ադրբեջանական բեռների զննումը ըստ TRIPP նախագծի
Երևանի ավագանին հաստատել է կլիմայական միջոցառումների և կայուն էներգետիկ զարգացման ծրագիրըԵրևանի ավագանին հաստատել է կլիմայական միջոցառումների և կայուն էներգետիկ զարգացման ծրագիրը
NVIDIA-ի փոխնախագահը Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծըNVIDIA-ի փոխնախագահը Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը
Փոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ ընտրությունը կատարվա՞ծ է: Եթե կատարված է, ապա՝ ոչ առանց հարցերիՓոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ ընտրությունը կատարվա՞ծ է: Եթե կատարված է, ապա՝ ոչ առանց հարցերի
Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը
Հայաստանի գլխավոր հարկայինն անընդունելի է համարում փոքր եւ միջին բիզնեսի համար հարկի զրոյական դրույքաչափի սահմանումըՀայաստանի գլխավոր հարկայինն անընդունելի է համարում փոքր եւ միջին բիզնեսի համար հարկի զրոյական դրույքաչափի սահմանումը
Հայաստանը մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանըՀայաստանը մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանը
ՊԵԿ նախագահ․ ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետ է սահմանվել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ըՊԵԿ նախագահ․ ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետ է սահմանվել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը
Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության  մասնակցությամբ ենթակառուցվածքային նախագծերին. Դավիթ ԽուդաթյանՀայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության  մասնակցությամբ ենթակառուցվածքային նախագծերին. Դավիթ Խուդաթյան
ՊԵԿ․ Հայաստանի տնտեսության 3-4 տոկոսը դեռեւս «ստվերում» էՊԵԿ․ Հայաստանի տնտեսության 3-4 տոկոսը դեռեւս «ստվերում» է
Ծրագիրը գերակատարվել է. 2025 թվականին Հայաստանում փաստացի հարկային կատարողականը կազմել է 100,2%Ծրագիրը գերակատարվել է. 2025 թվականին Հայաստանում փաստացի հարկային կատարողականը կազմել է 100,2%
Հայ ֆերմերները հնարավորություն կունենան անվճար օգտագործել սելավաջրերի եւ հեղեղաջրերի ավելցուկը՝ հողերի ոռոգման համարՀայ ֆերմերները հնարավորություն կունենան անվճար օգտագործել սելավաջրերի եւ հեղեղաջրերի ավելցուկը՝ հողերի ոռոգման համար
Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումըՀայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը
Գալուզին․ Գալուզին․ "Ռոսատոմ"-ը պատրաստ է ամենասեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման նախագծի իրագործմանը
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը դոլարի թուլացումը անվանել է ժամանակավոր երևույթԱրժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը դոլարի թուլացումը անվանել է ժամանակավոր երևույթ
Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԿոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում
Աննա Վարդանյանց. գործատուի ուժեղ բրենդը ձևավորվում է ներսիցԱննա Վարդանյանց. գործատուի ուժեղ բրենդը ձևավորվում է ներսից
Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը
Հայաստանը հայտնվել է ռուսական սև խավիարի խոշորագույն գնորդների թվումՀայաստանը հայտնվել է ռուսական սև խավիարի խոշորագույն գնորդների թվում
Ադրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետԱդրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետ
Վրաստանի ՀՆԱ-ն կարող է աճել 6-7%-ով 2026 թվականինՎրաստանի ՀՆԱ-ն կարող է աճել 6-7%-ով 2026 թվականին
Փաշինյանը մատուցողներին կոչ է արել պահանջել ամբողջական աշխատավարձի ֆիքսումՓաշինյանը մատուցողներին կոչ է արել պահանջել ամբողջական աշխատավարձի ֆիքսում
Պապոյան․ ԱՄՆ-ը Հայաստանում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ է իրականացնում Պապոյան․ ԱՄՆ-ը Հայաստանում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ է իրականացնում 
Նախարար․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ամեն տարի Հայաստան հյուրախաղերի հրավիրել, առնվազն, երկու համաշխարհային աստղիՆախարար․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ամեն տարի Հայաստան հյուրախաղերի հրավիրել, առնվազն, երկու համաշխարհային աստղի
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրԱռողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Համաշխարհային բանկը Հայաստանին 96,4 մլն եվրո կտրամադրի  Համաշխարհային բանկը Հայաստանին 96,4 մլն եվրո կտրամադրի  "Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում" ծրագրի իրականացման համար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
13.02.2026
RUB4.88-0.01
USD376.94-0.63
EUR446.90-1.50
GBP513.28-1.69
CAD276.80-1.48
JPY24.57-0.09
CNY54.57-0.14
CHF489.85-1.71