
Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը 2015 թվականին 1 մլրդ.դոլարով կզիջի 2014 թվականի ցուցանիշին (տարեկան անկումը` 10%): Հունվարի 15-ի մամուլի ասուլիսում նման կանխատեսումներ է արել Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նա դա պարզաբանել է արտահանման 4,6% և ներմուծման` 26% անկումով, ինչը, հիմնականում, պայմանավորված է Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության վատթարացումով, տարածաշրջանային ճգնաժամի խորացման պայմաններում:
Հայաստանի տնտեսության 2015 թվականի դրական կողմերի մեջ նա նշել է արտահանման դիվերսիֆիկացիայի հնարավորությունը դեպի Կանադա, Չինաստան, Իրաք, Շվեյցարիա ուղղություններով, ինչպես նաև ԵՄ ֆինանսական ծրագրերով (Cosmo, փոքր և միջին բիզնեսի աջակցության ծրագիր, մարդու իրավունքների պաշտպանության ծրագիր), ինչպես նաև արտաքին քաղաքականության արդյունավետ վարումը: Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին պարտքին, տնտեսագետը նշել է, որ 2017-ին այն կաճի մինչև 5 մլրդ. դոլար, որից հետո կսկսվի նվազումը: 2015 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի արտաքին պարտքը հասավ 4.1 մլրդ.դոլարի, տարեսկզբից ավելանալով 8%:
Ամփոփելով տարին, Գ.Մակարյանը նշել է, որ 2016 թվականի հետ մեծ հույսեր կապել չի կարելի, բայց էական կորուստներ նույնպես չեն ակնկալվում:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.55 | -0.10 |
EUR | 440.47 | -2.29 |
GBP | 502.25 | -0.17 |
CAD | 272.36 | -0.75 |
JPY | 24.81 | -0.02 |
CNY | 53.72 | -0.07 |
CHF | 473.63 | -3.37 |

