Երկուշաբթի, 18 Հունվարի 2016 20:53
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Եթե ՀՀ ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվի մինչև 600 դրամ, ապա դրա բացասական ազդեցությունները բանկային համակարգի վրա կլինեն բավականին զգալի

Փորձագետ. Եթե ՀՀ ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվի մինչև 600 դրամ, ապա դրա բացասական ազդեցությունները բանկային համակարգի վրա կլինեն բավականին զգալի

Արմինֆո. Հայաստանում ներմուծվող ապրանքների թանկացման հետ մեկտեղ, ազգային արժույթը դոլարի նկատմամբ մինչև 600 դրամ արժեզրկվելու դեպքում, բացասական ազդեցությունները բանկային համակարգի վրա կլինեն բավականին զգալի: Հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել տնտեսագետ Բաբկեն Թունյանը, պարզաբանելով, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելում առյուծի բաժինը կազմում են հենց դոլարով վարկերը:

«Հաշվի առնելով, որ վարկառուները շահույթն ստանում են ազգային արժույթով, իսկ արտարժույթային վարկը մարում են դոլարով, ապա դոլարի զգալի ամրապնդումը միանշանակ կբարձրանա վարկային բեռնվածությունը, ինչը կարող է բերել նրանց անվճարունակության»,-նշել է փորձագետը: Իսկ տնտեսության առումով նա նշել է, որ անհրաժեշտ է վարել մի փոքր զուսպ քաղաքականոթյուն:

«Իսկ եթե դրամի և դոլարի հարաբերակցությունը հասնի 600 դրամի, ապա մեզ անհրաժեշտ է ունենալ արտահանումային կողմնորոշմամբ բավականաչափ ապրանքներ ու ծառայություններ, ինչը, մեծ հաշվով, չունենք: Ազգային արժույթի նման արժեզրկման քաղաքականությունը, ինչը կատարվում է արտահանումը խթանելու նպատակով, ավելի շատ ձեռնտու է տնտեսական նորմալ կառուցվածքով և կարգավորման նորմալ օրենսդրական բազա ունեցող երկրներին»,-մեկնաբանել է Բ.Թունյանը:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելում արտարժույթով վարկերը 2014 թվականին 60%-ից աճել են մինչև 64%: 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, կազմելով 66.2% կամ 1.3 տրլն դրամ: 2016 թվականի հունվարի 18-ի դրությամբ Հայաստանի մանրածախ արտարժութային շուկայում ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 486 դրամ / $ 1, նախորդ տարվա 482 դրամ/դոլարի համեմատ: