Արմինֆո. ՌԴ-ում տնտեսական ճգնաժամի խորացման պայմաններում սեզոնային աշխատող միգրանտների ներհոսքը կվատթարացնի զբաղվածության հետ կապված իրավիճակը Հայաստանում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՙԶբաղվածության պետական ծառայություն՚ գործակալության պետ Արտակ Մանգասարյանը՝ նշելով, որ ՀՀ քաղաքացի միգրանտների հիմնական մասը կժամանի Ռուսաստանից:
Նա նշել է, որ գործազրկության ավելացման սպասվող հետևանքները ՙԶբաղվածության պետական ծառայությունը՚ մտադիր է որոշ չափով չեզոքացնել զբաղվածության կարգավորման ծրագրերի միջոցով, որոնք մշակվել են 2015 թ. ընթացքում: ՙԱնհրաժեշտության դեպքում, եթե իրավիճակը վատթարանա, և միգրանտների թիվն ավելանա, ՀՀ կառավարությունը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի փորձագետների կանխատեսած իրավիճակի մեղմացման համար՚,- հույս է հայտնել Ա. Մանգասարյանը:
ՙԶբաղվածության պետական ծառայություն՚ գործակալության պետը որոշակի կանխատեսումներ անել չի կարողացել՝ նկատի ունենալով ՌԴ-ից սեզոնային աշխատող միգրանտների թվաքանակի վերաբերյալ հստակ տվյալների բացակայությունը:
Զբաղվածության պետական ծառայության տվյալներով, 2015 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխատանքի որոնման համար գրանցվել է 89 հազար մարդ, որից 76.7 հազարն ունեցել է գործազուրկի կարգավիճակ:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2015 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 88.9 հազար, որոնց թիվը տարեկան կտրվածքով ավելացել է 22,9%-ով: Նրանցից 76.5 հազարն ունեցել է գործազուրկի կարգավիճակ, ինչը 15,6 %-ով ավելի է
մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: 2015 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ գործազրկության մակարդակը Հայաստանում հասել է 18%-ի:
Նշենք, որ 2014 թ. գործազրկության մակարդակը երկրում, վիճակագիրների պաշտոնական տվյալներով, կազմել է 17,6%, իսկ 2013 թ.՝ 16,2%:
![]() | 5.69 | -0.02 |
![]() | 395.88 | -0.14 |
![]() | 431.87 | 0.60 |
![]() | 491.25 | 1.21 |
![]() | 297.25 | -0.15 |
![]() | 30.48 | -0.03 |
![]() | 58.54 | 0.05 |
![]() | 430.96 | 0.83 |