Արմինֆո. Հայկական-միջազգային գործարար համաժողովը տեղի կունենա Փարիզում, 2016 թ-ի ապրիլի 16-ին Westin Paris-Vendome հյուրանոցում, որին կմասնակցեն ավելի քան 20 երկրների գործարարներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են համաժողովի կազմակերպիչները, (www.armenian-international-business-forum.com), համաժողովի նպատակն է ամբողջ աշխարհում հայերի միջև գործարար հարաբերությունները ավելի կոնկրետացնելը:
Հաջողված փորձով և պատմությամբ մոտ հարյուր գործարարներ կհանդիպեն Փարիզում, որպեսզի Հայկական Գործարար Գործակալության – Armenian Business Agency - հիմքերը դնեն, որը կսկսի գործել Փարիզում համաժողովի հաջորդ աշխատանքային օրից:
Ըստ համաժողովի նախաձեռնողների, Հայ գործարար համաժողովի հիմնական նպատակը կլինի՝ ստեղծել ամբողջ աշխարհում գործող հայ գործարար անհատների ու հայապատկան ընկերությունների տվյալների բազա, ամրացնել հայ գործարարների ցանցը, ստեղծել կապեր և համագործակցություն հայ գործարարների կամ ընկերությունների ղեկավարների միջև, ներգրավել բարձր արժեք ունեցող նոր կամ արդեն գոյություն ունեցող բիզնես ծրագրեր, ուսումնասիրել դրանք և նպաստել վերջիններիս զարգացմանը, գտնել անհրաժեշտ ֆինանսավորում այդ ծրագրերի համար, նոր բիզնես հնարավորություններ առաջարկել ձեռնարկատերերին մի շարք ոլորտներում աշխարհի տարբեր վայրերում, աջակցել Հայաստանի և սփյուռքի հայերի զարգացման ծրագրերին:
Սա առաջին անգամն է որ հայկական կառույցը բարձրորակ մասնագետների մասնակցությամբ պատրաստվում է ստեղծել գործարար գրասենյակ, որը պետք է աշխատի տարբեր զարգացման նախագծերի վրա: Այդ գործակալությունը բաց կլինի բոլորի համար՝ թե՛ անհատների, և թե՛ տարբեր ընկերությունների, քանի որ մեծերն ու նվազ մեծերը, ծրագրերի հեղինակներն ու ներդրողները միասին հայ գործարար համայնքը ավելի կազմակերպված և հզոր կդարձնեն: Այս հայկական կառոյցը բացառապես հայկական ուղղություն չէ, քանի որ մի կողմից գործարարությունը չի ճանաչում ազգային կամ էթնիկ սահմաններ, իսկ մյուս կողմից՝ հայերը միշտ ապրել և աշխատել են բաց միջավայրերում:
Փարիզի Հայկական-Միջազգային Գործարար Համաժողովը և Հայ Բիզնես Գործակալությունը բազմաթիվ հայ տնտեսվարողների ցանկության իրականացումն են, որոնք անկախ անհատական բիզնեսի զարգացումից, կնպաստեն նաև Հայաստանի, ինչպես նաև Սփյուռքի համայնքների զարգացմանը:
Համաժողովի ծրագիրը հետևյալն է՝ Հայ-գործարար ցանցի ամրացում, Բարեգործական բիզնես նախաձեռնություններ, Ներդրումային հիմնադրամի ստեղծում, Իրան. 150 միլյարդանոց բիզնեսի ծավալ – ինչպե՞ս գրավել, Բարձր արժեքային ներդրումային նախագծերի ներկայացում:
Կապերը կարելի է հաստատել հետևյալ հասցեով՝ www.armenian-international-business-forum.com կամ՝ + 33 6 65 56 70 52, Փարիզ, հունվարի 19, 2016: