Արմինֆո. Հունվարի 21-ին Ամերիաբանկը երկու խոշորագույն գործարք է կնքել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ: Առաջին պայմանագիրն ստորագրել է ՎԶԵԲ ֆինանսական հաստատությունների գծով կառավարիչ տնօրեն Նիկ Տեսսեյմանը և Անմերիաբանկի տնօրենների Խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը: Իսկ երկրորդ պայմանագիրն Ա.Մկրտչյանն ստորագրել են IFC Հարավային Կովկասի գծով տնօրեն Յան վան Բիլսենի հետ:
Մասնավորապես, IFC Ամերիաբանկին կտրամադրի 50 մլն.դոլարի վարկ, իսկ ՎԶԵԲ-ը 40 մլն.դոլարի ներդրումներ կկատարի բանկի կապիտալում, հետագայում IPO դուրս գալու հեռանկարով: Ընդ որում, սկզբում կներդրվի 30 մլն.դոլարը, ձեռք բերելով բաժնետոմսերի 20%-ը, իսկ մնացած 10 մլն.դոլարը կներդրվի ապագայում: Նախագծի ընդհանուր արժեքը, ըստ ՎԶԵԲ տվյալների, կարող է կազմել 55 մլն.դոլար, որի 15 մլն.դոլարը` պոտենցիալ ներդրումներ են, որոնք կարող են բանկի կապիտալում ներգրավվել մասնավոր ներդրողներից:
«Այս գործարքների կնքման անհրաժեշտությունը հասունացել էր վերջին տարիներին բանկի դինամիկ և կայուն զարգացման հետևանքով: Պայմանագրերի ստորագրոմով բանկը, փաստորեն, համագործակցության նոր մակարդակ դուրս եկավ երկու միջազգային կառույցների հետ: Իսկ համագործակցության այս նոր ձևաչափը նպատակաուղղված է ավելի հավակնոտ ռազմավարության իրականացմանը, մասնավորապես, միջազգային շուկաներ դուրս գալուն` առաջնային հրապարակային առաջարկով (IPO)»,-նշել է Ա.Մկրտչյանը: Նրա խոսքով, վերջին տարիներին բանկը միջազգային կառույցներից ներգրավել է ավելի քան 500 մլն.դոլար, իսկ միջազգային գործընկերների մեջ հատկապես կարևոր են ՎԶԵԲ-ը և IFC-ն: Այս գործարքների կնքումը բանկին թույլ տվեց նաև կրկնապատկել նորմատիվ կապիտալը, ինչը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում վարկավորման ընդլայնմանը»,-հավելել է նա:
Իր հերթին, միջոցառմանը ներկա ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ նշված գործարքների կնքումը վկայում է կայուն, բայց դանդաղ զարգացող տնտեսության մասին: «Կարծում եմ մեզ հաջողվեց ապացուցել, որ Հայաստանի գործարար մթնոլորտը բարենպաստ է ներդրումների համար»,-նշել է նա:
Իր հերթին, IFC Եվրոպային և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Թոմաշ Թելման նշել է. «Կապիտալ տրամադրելով Հայաստանի մեր գործընկեր բանկերից մեկին, մենք սատարում ենք նրա ռազմավարական աճին և ապագա պլաններին: Այս համագործակցոությունը հանդիսանում է Հայաստանի բանկային հատվածի կայունացման ամրապնդման ուղղությամբ մեր ջանքերի մի մասը, որը որոշիչ նշանակություն ունի ավել լայն տնտեսական զարգացման համար»: Նրա խոսքով, ներգրավված միջոցների շնորհիվ բանկը կարող է ավելացնել իր կապիտալը և ընդլայնել տեղական ձեռնարկությունների ֆինանսավորման հնարավորությունները: IFC-ն ձգտում է ամրապնդել Հայաստանի բանկային հատվածի կայունությունը և աջակցում Ամերիաբանկի ռազմավարական նպատակներին:
Մինչև բորսայական հնարավոր ցուցակումը ՎԶԵԲ ներդրումները կապահովեն Ամերիաբանկի աճը, խոշոր կորպորատիվ հաճախորդներին, ՓՄՁ սուբյեկտներին և մասնավոր հաճախորդներին վարկավորման լրացուցիչ միջոցներ տրամադրելով: Նախագիծը կծառայի նաև Հայաստանի մասնատված բանկային հատվածի միավորմանը և ամրապնդմանը` M&A միջոցով: ՎԶԵԲ մասնակցությունը կարող է նպաստել նաև կորպորատիվ կառավարման բարելավմանը, ունենալով Ամերիաբանկի Խորհրդում իր ներկայացուցչին, ինչպես նաև իրականացնելով գործողությունների իր պլանը` IPO դուրս գալու գործընթացի կառավարման առումով:
Հիշեցնենք, որ Ամերիաբանկը Հայաստանի բանկային շուկայի առաջատարն է ակտիվների չափերով (2015 թ. ավելի քան $ 1 մլրդ), վարկային ներդրումներով (դրամ 290,2 մլրդ.դրամ, տարեկան աճը` 40.1%) և Հայաստանի տնտեսության վարկավորման գծով (250.7 մլրդ դրամ, տարեկան աճը`45,4%): Վարկային ռեսուրսների արդյունավետ տեղաբաշխումը բանկին թույլ տվեց մեծացնել զուտ շահույթը տարեկան կտրվածքով` 11.2%, որը 2015 թվականի առաջին 9 ամիսներին կազմեց 5,1 մլրդ դրամ: Արդյունավետության գործակիցներով բանկը գտնվում է վերին հնգյակում` ROA - 2,07% (4 տեղ) և ROE - 17,24% (2 տեղ): Հատկանշական է, որ բանկն առաջատար է նաև պարտավորությունների գծով, ինչպես ընդհանուր, այնպես էլ ժամկետային և ցպահանջ ավանդների գծով: ՎԶԵԲ ներգրավումով բանկն առաջատար կլինի նաև ընդհանուր և կանոնադրական կապիտալի ծավալներով: Առայժմ, մինչև բանկի կապիտալին ՎԶԵԲ-ի մասնակցության ձևակերպումը, Ամերիաբանկի միակ բաժնետերն է «Ամերիա Գրուպ» - ը, որը ներկայումս տիրապետում է բանկի 100% կապիտալին: Ամերիաբանկը լիարժեք լուծումներ է տրամադրում կորպորատիվ, մանրածախ և ներդրումային բանկինգի ոլորտում, ինչրես նաև շարունակում է ներդրումներն առաջակարդ տեխնոլոգիաներում և հաճախորդների սպասարկման համակարգում: Բանկն ունի բազմաթիվ միջազգայինպարգևներ, այդթվում՝«Euromoney» (2014, 2012, 2011), «Global Finance» (2015, 2012, 2013) և«The Banker/FT» (2015, 2013, 2010) հեղինակավորամսագրերիմրցանակները: ՎԶԵԲ հետ Ամերիաբանկը համագործակցում է 2010 թվականից: Այդ պահից մինչ օրս Եվրոբանկից ֆինանսավորում է ստացել է առևտրի խթանման (TFP ֆոնդի միջոցով), ՓՄՁ-ների և էներգետիկ նախագծերի իրականացման նպատակով: Միջազգային հեղինակավոր կառույցների հետ համագործակցության արդյունքում Ամերիաբանկն ընդհանուր հաշվով ներգրավել է $ 345 մլն-ի ֆինանսական միջոցներ:
ՎԶԵԲ-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1992 թվականից: Այդ ընթացքում բանկն ավելի քան 1.04 մլրդ.դոլար է ներդրել մոտ 148 ծրագրերի իրականացմանը, մասնավորապես, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում, ինչպես նաև ֆինանսական ոլորտում, ընդ որում, նշած ներդրումների 88%-ն ուղղված է մասնավոր հատվածին:
Հայաստանն անդամակցել է IFC–ին 1995թ.։ Այդ ընթացքում IFC-ի երկարաժամկետ ներդրումային պարտավորությունները կազմել են 233 միլիոն ԱՄՆ դոլար, ներառյալ 22.8 միլիոն ԱՄՆ դոլար՝ մոբիլիզացված այլ վարկատուներից: Այդ գումարի շրջանակներում IFC-ն ֆինանսավորել է 42 ծրագիր մի շարք ոլորտներում՝ ներառյալ ֆինանսական շուկաները, արտադրությունը, գյուղատնտեսությունը, ծառայությունները և հանքարդյունաբերությունը։ Առևտրի ֆինանսավորման իր ծրագրի միջոցով IFC-ն աջակցել է նաև 122 միլիոն դոլարից ավել արժեքով առևտրային գործարքների։ ՄՖԿ իրականացրել է նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված խորհրդատվական ծրագրեր։