Արմինֆո. Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում տեղ են գտել 13 վարկային ընկերություններ, այդ թվում 12 ունիվերսալ վարկային ընկերություն և մեկ է լիզինգային ընկերություն:
Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, նշված ցանկում Հայաստանի վարկային կազմակերպոթյուններից առաջատարն է «Ֆինկա» ընկերությունը, որն զբաղեցրել է 106-րդ տեղը, վճարելով պետբյուջեին 1,121 մլրդ դրամ, այդ թվում`945,5 մլն. դրամի շահութահարկ և եկամտահարկ: Հաջորդը «Արեգակ» ընկերությունն է` 137 տեղ և 861 մլն դրամ դրամ, այդ թվում` 841,9 մլն.դրամի շահութահարկ և եկամտահարկ: Այնուհետև հաջորդում են`«Բնակարաններ երիտասարդներին» ընկերությունը` 208 տեղ և 563,8 մլն դրամ, 561,1 մլն. դրամի շահութահարկ և եկամտահարկ: ԱԳԲԱ Լիզինգ ընկերությունը` 211 տեղ և 555,1 մլն դ դրամ, 273,4 մլն. դրամի շահութահարկ և եկամտահարկ, «ՍԵՖ Ինտերնեյշնլը»` 227 տեղ և 516,3 մլն դրամ, այդ թվում`489,7 մլն. դրամի շահութահարկ և եկամտահարկ,
Այնուհետև հաջորդում են «Կամուրջը»` 313 տեղ (371.8 մլն դրամ, 354 մլն.դրամի շահութահարկ և եկամտահարկ), «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»` 318 տեղ (365.1 մլն դրամ, 349,1 մլն.դրամի շահութահարկ և եկամտահարկ), «Ազգային հիփոթեքային ընկերությունը»` 497 տեղ (218.1 մլն դրամ, 213.9 մլն դրամի շահութահարկ և եկամտահարկ), ԲԼԵՍՍ-ը`769 տեղ (132.8 մլն դրամ, 127,3 մլն.դրամի շահութահարկ և եկամտահարկ), «Ֆարմ Կրեդիտ Արմենիան»`785 տեղ (129.5 մլն դրամ, 118,5 մլն.դրամի շահութարկ և եկամտահարկ) «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտը»`826 տեղ (122.5 մլն դրամ, 114,1 մլն. դրամի շահութահարկ և եկամտահարկ), «Էքսպրես Կրեդիտը»`872 տեղ (116.8 մլն դրամ, 113,4 մլն.դրամի շահութահարկ և եկամտահարկ): Ցանկը եզրափակում է «Նոր Հորիզոն» վարկային ընկերությունը` 878 տեղ, 115.6 մլն դրամ, այդ թվում`շահութահարկի և եկամտահարկի գծով`106.9 մլն դրամ:
2015 թվականի տվյալներով Հայաստանում գործում էր 32 վարկային ընկերություն, 28-ն ունիվերսալ, 3-ը`լիզինգաին և 1 վարկային միություն:
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 12.31.2015թ. դրությամբ կազմել է 483.75 / դոլար: