Հինգշաբթի, 4 Փետրվարի 2016 13:40
Ալինա Հովհաննիսյան

«Անելիք Բանկըե մայրաքաղաքի նորաբաց «Էրեբունիե մասնաճյուղի հաշվին իր ստորաբաժանումների թիվն ավելացրեց մինչև 15

«Անելիք Բանկըե մայրաքաղաքի նորաբաց  «Էրեբունիե  մասնաճյուղի հաշվին  իր ստորաբաժանումների թիվն ավելացրեց մինչև 15

Արմինֆո. «Անելիք Բանկըե մայրաքաղաքի նորաբաց  «Էրեբունիե  մասնաճյուղի (Էրեբունի 7/60 շենք հասցեում) հաշվին  իր ստորաբաժանումների թիվն ավելացրեց մինչև 15: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, «Անելիք Բանկիե նորաբաց մասնաճյուղը, որը հագեցած է նորագույն տեխնիկայով, իր հաճախորդներին առաջարկում է բարձրորակ և շահավետ պայմաններով բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, այդ թվում՝ բանկային հաշիվների սպասարկում, բիզնես և սպառողական վարկեր, տեղական և միջազգային  վճարային քարտերի տրամադրում, ժամկետային ավանդների և կոմունալ վճարումների ընդունում, տեղական և միջազգային փոխանցումների իրականացում և այլ ծառայություններ:

«Սիրով հրավիրում ենք Երևանի Էրեբունի և հարակից համայնքներում բնակվող մեր հաճախորդներին նոր, լուսավոր «Էրեբունիե մասնաճյուղ, որտեղ մեր աշխատակիցները կառաջարկեն բանկային պրոդուկտների լայն տեսականի: Ընթացիկ տարում փոփոխություններ կկատարվի մասնաճյուղային ցանցում, որի արդյունքում մեր որոշ մասնաճյուղեր կտեղափոխվեն առավել բանուկ ու հաճախորդների սպասարկման համար առավել հարմարավետ՝ Բանկի կորպորատիվ ոճին համապատասխան, տարածքներե,- ասել է «Անելիք Բանկե  ՓԲԸ  Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, միաժամանակ տեղեկացնելով, որ Անելիք Բանկի մասնաճյուղային ցանցում կատարվել են Երևան քաղաքի մի քանի մասնաճյուղերի տեղափոխություններ՝ ուղղված հաճախորդների պահանջմունքների բարելավման և սպասարկման արդյունավետության բարձրացման գործընթացների կատարելագործմանը:

Ա. Մարտիրոսյանի խոսքերով, փետրվարի 29-ից Շենգավիթ մասնաճյուղի հաճախորդները կսպասարկվեն նորաբաց «Էրեբունիե մասնաճյուղում, «Կենտրոնականե մասնաճյուղի հաճախորդները՝ «Տիգրան Մեծե (Տիգրան Մեծ 4) մասնաճյուղում, իսկ մարտի 7-ից «Արաբկիրե մասնաճյուղը կգործի Կոմիտաս 56/160 հասցեում:

Հաշվի առնելով նորաբաց «Էրեբունիե մասնաճյուղը` «Անելիք Բանկիե ստորաբաժանումների թիվը մայրաքաղաքում հասել է 9-ի, իսկ մարզերում գործում է 6 մասնաճյուղ:

Նշենք, որ որպես «Անելիք Բանկիե միանձնյա սեփականատեր հանդես է գալիս լիբանանյան Credit Bank S.A.L.-ը, որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր բաժնեմասը 89,95%-ից հասցրեց մինչև 100%: