 

Արմինֆո. ՀՀ Ազգային Ժողովում հնչած ՛՛ՊրոԿրեդիտ բանկը փակելու և հարյուրավոր մարդկանց դուրս թողնելու՛՛ վերաբերյալ հայտարարության կապակցությամբ Ինեկոբանկ ՓԲԸ-ն, որպես ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ նոր սեփականատեր, պարզաբանում է.
2015թ. դեկտեմբեր ամսին Ինեկոբանկ ՓԲԸ-ն ձեռք է բերել ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ-ի՝ ՊրոԿրեդիտ Միջազգային Հոլդինգին պատկանող բաժնետոմսերի 100%-ը: Այդ գործարքի հիմքում ընկած է եղել ոչ թե ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ կամ ՊրոԿրեդիտ միջազգային Հոլդինգի անկարողությունը համապատասխանելու ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված պահանջներին, այլ` շուկայական դիրքերի ամրապնդման և զարգացման նոր հնարավորությունների ստեղծման տեսլականը:
ՀՀ բանկային ոլորտի երկու խոշոր ներկայացուցիչների միավորման առաջին իսկ արդյունքը եղավ Միկրո և ՓՄՁ ոլորտում շուկայի բացարձակ առաջատարի դիրքը զբաղեցնելը, ինչը հիմք ստեղծեց մատուցվող ծառայությունների որակն էականորեն բարելավելու համար:
Միավորման գործարքի կայացման կարևոր նախադրյալներից էր երկու բանկերում կորպորատիվ կառավարման մշակույթների նմանությունը և արհեստավարժ թիմերի առկայությունը, որոնք, ըստ էության, կարելի է համարել Ինեկոբանկ ՓԲԸ կողմից ձեռք բերված ամենակարևոր ակտիվները:
Հարկ ենք համարում ընդգծել, որ բիզնես միջավայրում նմանատիպ գործարքներին հաջորդում են միավորվող ընկերությունների ինտեգրման գործընթացներ, մասնավորապես՝ ընկերությունների ռեսուրսների ինտեգրում՝ հաշվի առնելով բիզնեսի ծավալների մեծացումը և զարգացման հնարավորությունները:
Այդ գործընթացներն արդեն ընթանում են, և մենք վստահ ենք, որ դրանց ավարտին մենք կունենանք ավելի ուժեղ բանկ, որն իր էական ներդրումը կունենա ՀՀ տնտեսության զարգացման գործում:
|  RUB | 4.75 | -0.04 | 
|  USD | 382.72 | 0.10 | 
|  EUR | 444.15 | -1.53 | 
|  GBP | 504.23 | -1.52 | 
|  CAD | 274.21 | -0.33 | 
|  JPY | 24.86 | -0.27 | 
|  CNY | 53.81 | -0.08 | 
|  CHF | 478.40 | -2.22 | 

