Արմինֆո. Կառավարությունն իր փետրվարի 4-ի նիսոտւմ որոշել է Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի համապատասխան հասցեներում գտնվող անշարժ գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Սասստեքս» ՍՊԸ-ին՝ 2 293 400 եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրում իրականացնելու և տեքստիլի արտադրություն կազմակերպելու նպատակով: Ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը սահմանվել է 1 000 000 ՀՀ դրամ: Այս մասին իր ելույթում նշլ է ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Արման Սահակյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության տվյալների «Սասստեքս» (Sasstex) ընկերությունը պատկանում է WKS Armenia ընկերությանը, որը հանդիսանում է WKS Textile Solutions գերմանական խոշոր տեքստիլ ընկերության (գերմանիայի Huniel խմբի անդամ) դուստր ձեռնարկությունը: WKS Armenia ընկերության մասնաճյուղերը գործում են Երևանում, Վանաձորում և Ամասիայում: Ընկերությունը Հայաստանում գործում է 2009 թվականից:
ԱրմԻնֆո-ի հետ 2010 թվականի իր հարցազրույցում WKS Armenia-ի գլխավոր տնօրեն Քրիստիան Գելիջին նշել էր, որ ընկերությունը Հայաստանում գործում է տոլինգի սխեմայով, հետագայում պատրաստի արտադրանքի արտահանման պայմանով: Ըստ նրա, ընկերությունն զղբաղված է հատուկ հագուստի արտադրությամբ, որը Գերմանիայից ներմուծված հումքի թանկության պատճառով մատչելի չէ հայկական շուկային: Ընկերությունը նախատեսում էր բացել նորաձև հագուստի իր խանութը, որն այդպես էլ տեղի չունեցավ: «Մենք ցանկանում ենք մեր քաղաքացիներին տալ որակյալ հագուստ կրելու համաշխարհային նորաձևության վերջին միտումներին հետևելու հնարավորություն», - նշում էր այն ժամանակ ընկերության գլխավոր տնօրենը:
Ըստ փորձագետների, տարածքի դիմաց սիվոլիկ վճարը սահմանվել է ՀՀ կառավարության` Հայաստանի թեթև արդյունաբերության վերածնման ծրագրի շրջանակներում: Ֆորմալ տեսանկյունից գործարքի ձևակերպումն ավելի խոշոր` WKS Արմենիա ընկերության հետ, ըստ երևույթին, նպատակահարմար չէր, դրա համար էլ ներդրողը գործարքը ձևակերպեց «Սասստեքս» ընկերության հետ: