Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակում է շաբաթական միջամտություններով սահուն կերպով զսպել արժույթի փոխարժեքի աճը:
Ընթացիկ շաբաթ, ինչպես և նախորդ շաբաթ, Կենտրոնական բանկի միջամտությունը տեղի ունեցավ ուրբաթ օրը, 26.5 մլն.դոլար ծավալով` արտարժույթի միջբանկային շուկայում:
Արդյունքում, դրամը, հունվարին դոլարի նկատմամբ արժեզրկվելով` 482 դրամից մինչև 486 դրամ/դոլար, շարունակեց թուլանալ նաև հաջորդ ամիս, փետրվարի 5-ին, ԿԲ միջամտության պահին, հասնելով 494 դրամ/դոլար մակարդակ: Շուկայի անկախ վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանի ֆինանսա-տնտեսական ճգնաժամի խորացման, նավթի գների, հատկապես Հայաստանի արտահանումային հոդված հանդիսացող մետաղական հումքի գների անկման պայմաններում, դրամը 2016 թվականի վերջին կարող է դոլարի նկատմամբ թուլանալ մինչև 540-550 դրամ/դոլար մակարդակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, շաբաթվա ընթացքում NASDAQ OMX Armenia բորսան չի գործել: Իսկ արտարժույթի միջբանկային շուկան կյանքի թույլ նշաններ էր ցուցադրում միայն շաբաթվա կեսերին (չորեքշաբթի – 2 մլն.դոլար և հինգշաբթի – 600 հազ.դոլար), բայց փետրվարի 5-ին ցուցադրեց առավելագույն ծավալ (ԿԲ 26.5 մլն.դոլարի միջամտությունը), շաբաթվա համար ապահովելով 29.1 մլն.դոլարի ծավալ և փոխարժեքը ֆիքսելով 492.07 դրամ/դոլար մակարդակում: Նշենք, որ 2016 թվականին ԿԲ առաջին խոշոր միջամտությունները տեղի է ունեցան հունվարի 15-ին – 32.4 մլն.դոլար և հունվարի 29-ին – 23.8 մն.դոլար, իսկ նախկին խոշոր միջամտություների տեղի էին ունեցել 2015 թվականի օգոստոսի 28-ին`95 մլն դոլար, սեպտեմբերի 19-ին`22.2 մլն դոլար և հոկտեմբերի 2-ին` մոտ 6 մլն դոլար:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքներ հաճախորդների հետ) փետրվարի 1-5-ը բանկերը գնել են 57.7 մլն դոլար (շաբաթվա անկումը`24%), 489.67 դրամ/ դոլար միջին փոխարժեքով, և վաճառվել է 75.98 մլն դոլար (շաբաթվա անկումը` 16.5%), 492.45 դրամ/ դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 8.4 մլն եվրո (շաբաթվա աճը` 55%), 538.20 դրամ/ եվրո միջին փոխարժեքով, և վաճառվել է 11.3 մլն եվրո (շաբաթվա աճը`22.8%), 540.23 դրամ/ եվրո միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում բանկերը գնել են նաև 1.02 մլրդ ռուբլի (շաբաթվա անկումը` 7%), 6.33 դրամ/ ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 663.8 մլն ռուբլի (շաբաթվա աճը` 26%), 6.42 դրամ/1 ռուբլի միջին փոխարժեքով:
Նախորդ շաբաթ (հունվարի 25-29-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 34 մլրդ դրամի և 42 մլն դոլարի վարկեր: Դրան նախորդ շաբաթվա համեմատ (հունվարի 18-24-ը) դրամով տրամադրված վարկերի ծավալը կրճատվել`9.8%, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալն աճել է 13.5%:
Հիշեցնենք, որ 2015 թվականի 12 ամիսներին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ 477 դրամից թուլացավ մինչև 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 529 դրամ / եվրո մակարդակ, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 6.9 դրամ/ռուբլի մակարդակ: Ընդ որում, դեկտեմբերին 14-28-ը Կենտրոնական բանկը գրեթե ամեն օր միջամտում էր շուկային: Դրամի արժեզրկման տրամադրությունները դիտվում են երկրի արտաքին առևտրի շրջանառության անկմանը զուգահեռ (մոտ 20%), այդ թվում, ներմուծումը կրճատվեց մոտ 27%, արտահանումը` մոտ 2%, իսկ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, իսկ այդ ամենն բնակչության առանց այն էլ ցածր վճարունակության և երկրի տնտեսական ցածր ակտիվության պայմաններում: 2016 թվականից, չնայած ԿԲ շաբաթական միջամտություններին, Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ կրկին սկսվեց արժեզրկվել, փետրվարի 5-ին դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 494 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ մինչև 552 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ ամրապնդվելով մինչև 6.6 դրամ/ռուբլի մակարդակ: