Արմինֆո. 2016 թվականի սկզբի դրությամբ Հայստանի 6 խոշորագույն բանկեր արդեն ապահովել են ընդհանուր կապիտալի նվազագույն չափի 30 մլրդ.դրամի նորմատիվը, որը ռեգուլյատորի կողմից նախատեսված է 2017 թվականից: Դրանք են` Ամերիաբանկը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, HSBC Բանկ Հայաստանը, Արդշինբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը և ԻՆԵԿՈԲԱՆԿԸ:
Այդ բանկերի ընդհանուր կապիտալը 2016 թվականի հունվարի 1-ին տատանվել է 40-59 մլրդ.դրամի (84-123 մլն.դոլար) սահմաններում: Ընդ որում, նորմատիվային պահանջը բավարարած բանկերի լավագույն հնգյակը ձևավորվել էր դեռ 2013 թվականին, որոնց 2015 թվականին միացավ նաև ԻՆԵԿՈԲԱՆԿԸ, զգալիորեն ավելացնելով այդ ցուցանիշը ՊրոԿրեդիտ Բանկի հետ միավորվելով: Նշված 6 բանկերի կուտակված շահույթը տատանվել է 3.3-32.7 մլրդ.դրամի սահմաններում (նվազագույնը` ՎՏԲ-Հայաստան Բանկի մոտ, իսկ առավելագույնը` HSBC Բանկ Հայաստանի մոտ): Այս բանկերին ընդհուպ մոտեցել են`Հայբիզնեսբանկը և Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբը, որոնք 2017 թվականի նորմատիվային պահանջը կատարելու համար պետք է ընթացիկ տարում կապիտալը համալրեն 1.5-3 մլրդ.դրամով: Եթե Հայբիզնեսբանկն իր կապիտալը կարող է պահանջվող մակարդակին հասցնել 2016 թվականի շահույթի հաշվին, ապա Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբը կարիք կունենա լրացուցիչ ներդրումների, հաշվի անելով այդ բանկի ունեցած վնասը:
Մնացած 11 բանկերից (բացառությամբ ՊրոԿրեդիտ Բանկի և ԲՏԱ Բանկի) չորսը` Պրոմեթեյ Բանկը, Յունիբանկը, Կոնվերս Բանկը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ պետք է իրենց կապիտալները 2016 թվականին համալրեն 6-8 մլրդ.դրամով, չորսը` Մելլաթ Բանկը, Արմսվիսբանկը և Անելիք Բանկը և Հայէկոնոմբանկը` 11-14 մլրդ.դրամով: Իսկ ահա երեք հետնապահները` Արցախ Բանկը, Հայկական Զարգացման Բանկը և Բիբլոս Բանկը պետք է կապիտալը համալրեն 20 մլրդ.դրամով: Փորձագետները և շուկայի մասնակիցները միասնական կարծիքի են, որ Հայաստանի նման երկրում բավական է 10-12 բանկի ներկայությունը, որից 5-6-ը կլինեն խոշոր դերակատարներ կամ համակարգաստեղծ բանկեր, իսկ մնացածները կարող են լինել նիշային բանկեր: Հետևաբար, Հայաստանի բանկային համակարգի կոնսոլիդացումը կշարունակվի նաև 2016 թվականին:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, Հայաստանի բանկային հատվածի ընդհանուր կապիտալը 2016 թվականի սկզբին կազմել է 562 մլրդ դրամ, ($ 1.2 մլրդ), տարեկան աճը`17,8%, իսկ միայն IV եռամսյակում`9.9%: Դրա կառուցվածքում կանոնադրական կապիտալը կազմել է 63.2%, կուտակված շահույթը` 28.9%, նախորդ տարվա, համապատասխանաբար` 57,8% -ի և 33%-ի: 2015 թվականին կանոնադրական կապիտալը համալրել են ութ բանկեր`Արցախբանկը (I եռամսյակում` 68.6%), Մելլաթ բանկը (2-րդ եռամսյակում` 79,2%), Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը (I եռամսյակում` 57.4%, իսկ 3-րդ եռամսյակում` 18,3%), Ամերիաբանկը (IV եռամսյակում` 56.4%), ՎՏԲ-Հայաստան Բանկը (IV եռամսյակում` 81.3%), ԻՆԵԿՈԲԱՆԿԸ (IV եռամսյակում`85.1%, հաշվի առնելով միաձուլումը ՊրոԿրեդիտի Բանկի հետ), Անելիք Բանկը (IV եռամսյակում` 12.3%) և Յունիբանկը (IV եռամսյակում`18.7%):
Հայաստանի բանկերի միագումար զուտ շահույթը 2015 թվականին կազմել է 18.3 մլրդ դրամ (37.7 մլն դոլար), տարեկան աճը`12,4%, ընդ որում, շահույթով են աշխատել 12 բանկեր - 29,6 մլրդ դրամ, իսկ վնասով` 5 բանկեր - 11,3 մլրդ դրամ: Զուտ շահույթով առաջատարն է HSBC Բանկ Հայաստանը (6.4 մլրդ դրամ), իսկ վնասներով` Արցախբանկը (4.2 մլրդ դրամ):