Երկուշաբթի, 8 Փետրվարի 2016 18:18

«Ռոստելեկոմե Հայաստանի պաշտոնական կայքից այսուհետ հնարավոր է առցանց վճարումներ իրականացնել

«Ռոստելեկոմե Հայաստանի պաշտոնական կայքից այսուհետ հնարավոր է առցանց վճարումներ իրականացնել

Արմինֆո. «Ռոստելեկոմըե Հայաստանում գործարկել է սեփական պաշտոնական կայքից առցանց վճարումների իրականացման ծրագիրը, մի քանի քայլ և ընկերության ծառայությունների դիմաց ամսական վճարումներ կատարելու համար այլևս որևէ տեղ այցելելու կարիք չկա։ Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից:

Աղյուրի համաձայն, այս հնարավորությունն առավել արդիական է հատկապես նրանց համար, ովքեր հաճախ են բացակայում երկրից, իսկ հարազատներն օգտվում են «Ռոստելեկոմիե գերարագ Ինտերնետի, Հեռուստատեսության և հեռախոսակապի ծառայություններից։ Առցանց վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ընդամենը մուտք գործել ընկերության պաշտոնական կայքի՝ www.rtarmenia.am, «Վճարումե  բաժնի «Առցանց վճարումներե ենթաբաժինը և հետևելով հաջորդական քայլերին կատարել փոխանցում։

Նմանօրինակ գործիքների ներդրմամբ «Ռոստելեկոմնե իր բաժանորդների համար տրամադրվող գերժամանակակից ծառայությունների հետ մեկտեղ ապահովում է հարմարավետ պայմաններ և սպասարկման առավել բարձր որակ։

Աղբյուրը նշում է, որ «Ռոստելեկոմըե շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած քաղաքականությանը և բաժանորդների կողմից ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելիս որևէ միջնորդավճար չի գանձվում՝ անկախ վճարային համակարգի ընտրությունից (այդ թվում նաև TelCell, EasyPay, Mobidram ակնթարթային համակարգերի միջոցով, ինչպես նաև ընկերության կայքում նշված բանկերի մասնաճյուղերում վճարումներ իրականացնելիս)։

Նշենք, որ «Ռոստելեկոմե ԲԲԸ-ն Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄե ԲԲԸ-ն Հայաստանում իր դուստր ընկերության`«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱե ՓԲԸ միջոցով 2012 թվականի դեկտեմբերից հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶե ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015 թվականի սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմիե ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:  


Նորություններ


Արտ. փոխարժեքները
18.01.2021
RUB7.03-0.10
USD522.19-0.34
EUR629.92-4.43
GBP706.58-6.20
CAD408.28-3.49
JPY50.31-0.10
CNY80.53-0.32
CHF585.87-2.96



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000