Արմինֆո. Ռուսաստանի Դաշնությունը, ի դեմս Ռոսիմուսչեստվո-ի այսօր հանդիսանում է վերահսկող բաժնետեր`ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) սովորական բաժնետոմսերի 60,9% բաժնեմասով, իսկ հաշվի առնելով Ֆինանսների նախարարության բաժնեմասը բանկի արտոնյալ կապիտալում, ՌԴ ընդհանուր բաժնեմասը ՎՏԲ Բանկի կանոնադրական կապիտալում կազմում է 45.01%: Ընդ որում, պետությունը պահպանում է վերահսկողությունը ՎՏԲ քվեարկող ակցիաների նկատմամբ, համաձայն ՌԴ Նախագահի Հրամանագրի:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՎՏԲ Բանկի մամուլի ծառայությունից, ՎՏԲ Բանկի Ա տեսակի ACB 3 073 905 մլն արտոնյալ բաժնետոմսերի ձեռք բերման գործարքը, 0,1 ռուբլի անվանական արժեքով, տեղի է ունեցել ՌԴ Կառավարության 13.05.2015 թիվ 877-ռ հրահանգի շրջանակներում, 2015 թ. հուլիսի 30-ին:
Այսպիսով, ըստ Բանկի պաշտոնական տվյալների, ՌԴ Նախագահի 08.02.2016 թ. № 46 Հրամանագիրը արձակվել է ՌԴ Նախագահի 2004 թ. օգոստոսի 4-ի № 1009 Հրամանագրով հաստատված ռազմավարական ձեռնարկությունների և ռազմավարական բաժնետիրական ընկերությունների ցուցակում ընդգրկված Ռուսաստանի Դաշնության ՎՏԲ Բանկ (ՀԲԸ)-ի կանոնադրական կապիտալում բաժնեմասը ընթացիկ բաժնեմասին համապատասխանեցնելու նպատակով: Հարկ է նշել, որ այդ Հրամանագիրը չի նախատեսում Ռուսաստանի Դաշնության բաժնեմասի նվազեցման հնարավորությունը ՎՏԲ Բանկում (ՀԲԸ):
Հիշեցնենք, որ ՎՏԲ Խումբը ռուսաստանյան ֆինանսական խումբ է, որը ներառում է ավելի քան 20 վարկային և ֆինանսական ընկերություններ, որոնք աշխատում են ֆինանսական շուկայի բոլոր հիմնական հատվածներում, որը կառուցվել է ռազմավարական հոլդինգի սկզբունքով, նախատեսում է Խմբի ընկերությունների զարգացման միասնական ռազմավարություն, միասնական բրենդ, կենտրոնացված ֆինանսական կառավարում և ռիսկերի կառավարում, վերահսկման միասնական համակարգեր: Բանկի հիմնական բաժնետերը պետությունն է, որին պատկանում է քվեարկող բաժնետոմսերի 60,9348%-ը, կամ Բանկի կանոնադրական կապիտալի 85,2665%-ը: ԱՊՀ երկրներում, խումբը ներկայացված է Հայաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում, Ադրբեջանում: ՎՏԲ Բանկերն Ավստրիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում աշխատում են Եվրոպական ենթահոլդինգի շրջանակներում ՎՏԲ Բանկ (Ավստրիա) գլխավորությամբ: Բացի այդ, խումբն ունի դուստր և փոխկապակցված բանկեր Մեծ Բրիտանիայում, Կիպրոսում, Սերբիայում, Վրաստանում և Անգոլայում, ինչպես նաև մեկական մասնաճյուղ Չինաստանում և Հնդկաստանում, երկու մասնաճյուղ ՎՏԲ Կապիտալ Սինգապուրում և Դուբայում: Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ է դարձել 2004 թվականից: Ներկայում Ռուսաստանի իր մեծությամբ երկրորդ բանկը «ՎՏԲ Բանկե ԲԲԸ-ն տիրապետում է ՎՏԲ-Հայաստան Բանկի 100% բաժանետոմսերին: ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հիմնական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների շարքում, իսկ մասնաճյուղերի ցանցով հանդիսանում է համակարգի անվիճելի առաջատարը, իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև երկրի բոլոր մարզերում: