Արմինֆո. 2015 թվականին ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանը, որը աշխարհում խոշորագույն ալյումին արտադրողներից մեկի՝ UC RUSAL կազմի մեջ է մտնում, թողարկել է 29 653 տոննա արտադրանք՝ 1,4% գերազանցելով 2014 թ. ցուցանիշը: Հաշվետու ժամանակաշրջանում արտահանումը Եվրամիության երկրներ աճել է 4,5 անգամ՝ հասնելով մինչև 16,4 հազար տոննայի:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին գործարանի մամուլի ծառայությունից, նոր շուկաների յուրացումն ուղեկցվել է առավել աշխատատար բարակ փայլաթիթեղի արտադրության ավելացմամբ 2,7 անգամ՝ հասնելով մինչև 1,9 հազար տոննայի, և փայլաթիթեղի միջին հաստության 15% նվազմամբ: Դրա հետ մեկտեղ 35% նվազել է սպառողների բողոքների թիվը և 25%՝ արտաքին խոտանը:
2015 թ. ձեռնարկությունում հաջող իրականացվել են արդիականացման և տեխնիկական վերազինման ծրագրերը: Գործարկվել է քսա-սառեցնող հեղուկի գոլորշիների կլանման AIRPURE սարքավորումը, ՌՈՒՍԱԼ-ի բիզնես-համակարգի շրջանակներում 6,1% աճել է ձուլման վառարանների արտադրողականությունը: Գործարանի մասնագետների ուժերով արդիականացվել է փայլաթիթեղի երկայնական հատման մեքենան՝ նախատեսված նոր տեսակի արտադրանքի թողարկման համար:
Արտադրական ցուցանիշների աճն ուղեկցվել է աշխատողների նյութական բարեկեցության բարելավմամբ: Ներկայումս ԱՐՄԵՆԱԼ-ում աշխատում է գրեթե 700 մարդ, որոնց միջին աշխատավարձը 2015 թ. կազմել է շուրջ 375 հազար դրամ (+2,2% 2014 թ. համեմատությամբ), ինչը երկու անգամ գերազանցում է հայաստանյան միջին աշխատավարձը:
ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում ՌՈՒՍԱԼ ընկերության կողմից 2000 թ. Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգաե, «Սայանսկայա ֆոլգաե գործարանների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ-ի փաթեթավորման դիվիզիոնը:
![]() | 5.63 | -0.02 |
![]() | 396.48 | 0.44 |
![]() | 433.59 | -1.38 |
![]() | 486.01 | -1.71 |
![]() | 297.12 | -0.77 |
![]() | 30.86 | 0.14 |
![]() | 58.84 | -0.16 |
![]() | 434.31 | -0.76 |