Արմինֆո.Փետրվարի սկզբից թանկարժեք մետաղների գները Հայստանում պահպանում են աճի միտումները, ընթացիկ շբաթ աճելով 2.9% (նախորդ շաբաթվա աճը` 3%): Դա հիմնականում պայմանավորված էր արծաթի 3.9% թանկացումով: Ինչպես նաև շարունակում է թանկանալ ոսկին, պլատինի թանկացման միտումները մի փոքր դանդաղել են, իսկ պալադիումինը` որոշակիորեն արագացել:
Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից:
Աղբյուրի համաձայն փետրվարի 8-14-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 18054,61 դրամ (շաբաթվա աճն արագացել է 2.7%, մինչև 3.2%), արծաթ – 230.56 դրամ է (շաբաթվա աճն արագացել է 1.6%, մինչև 3.9%), պլատինիում – 139.27,28 դրամ (շաբաթվա աճը դանդաղել է 6.3%, մինչև 2.1%), պալադիում - 7983,13 դրամ (շաբաթվա աճն արագացել է 1%, մինչև 2.4%):
Միջազգային բորսաներում 2016 թվականի փետրվարի 11-ին ոսկու մեկ ունցիայի սփոթային գինը կազմել է 1217.5 դոլար (օրական նվազումը`0.06%), արծաթի գինը` 15.5 դոլար (առանց օրական փոփոխության), պլատինիում` 945 դոլար (առանց օրական փոփոխության) և պալադիում`526 դոլար (օրական նվազումը` 0.19%: -կ-
Բազմաթիվ միջազգային բանկերի վերլուծաբանների կարծիքով 2016 թվականին ոսկու գները կիջնեն: Դրան նպաստող գործոնների թվում նշվում են`ԴՊՀ-ի տոկոսադրույթի ակնկալվող աճը, որը կիրականացվի դոլարի փոխարժեքը բարձրացնելու համար, նշվում են թանկարժեք մետաղների պահանջարկի բացասական միտումները, որոնք դիտվում էին 2015 թվականի վերջին և կշարունակվեն նաև ապագայում, նշվում է նաև դեղին մետաղի`որպես «ապահով խնայողության» միջոցի կարգավիճակի կորուստը, ինչը պայմանավորված է նրանով, որ վերջին տարիներին ոսկին գնվում էր ոչ միայն սեփական խնայողությունները տեղաբաշխելու նպատակով, այլ նաև սպեկուլյատիվ նպատակներով, ինչն էապես խաթարեց այդ շուկայի հուսալիությունը: Համաշխարհային տնտեսության ճգնաժամային ընդհանուր իրավիճակը, որի շրջանակներում ներդրողները վախենում են վերանայել իրենց պորտֆելը, նույնպես կարող է ազդել ոսկու շուկայի պահանաջարկի նվազման վրա, ապահովելով գնի անկումը: