Արմինֆո.ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում համաձայնություն է տվել Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքով, նախագիծը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությամբ վերապահված իրավունքների համաձայն: Նախարարը նշել է, որ Չեռնոգորիան կհանդիսանա 33-րդ պետությունը, որի հետ Հայաստանը նմանօրինակ համաձայնագիր է կնքել:
RUB | 3.99 | 0.00 |
USD | 387.05 | -0.01 |
EUR | 419.37 | 1.23 |
GBP | 502.08 | -0.44 |
CAD | 278.03 | -0.77 |
JPY | 25.31 | 0.07 |
CNY | 54.35 | 0.12 |
CHF | 446.37 | -0.12 |