Արմինֆո. Հայաստանի տնտեսության վերականգնման կարևորագույն քայլերից մեկը կարող է լինել «Նաիրիտե գործարանի վերագործարկումը: Փետրվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայրենական ապրանքարտադրոսների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, նշելով, որ Նաիրիտի վերագործարկման նպատակով այս տարի Հայաստանը մտադիր է ներդրումներ ներգրավել ռուսաստանյան «Սիբուրե ընկերոթյունից, Չինաստանից և Իրանից:
«Եթե անցյալ տարի Հայաստանին հաջողվեց ռուսաստանյան «Մեժգոսբանկիցե վերադարձնել բաժնետոմսերի 90%-ը, ապա հաջորդ քայլերը պետք է ուղղված լինեն գործարանի աշխատանքի վերականգնելուն, իսկ դրա համար պետք է պայմանավորվածություն ձեռք բերել Իրանի հետ, կաուչուկի արտադրության համար գազ մատակարարելու նպատակովե,-նշել է փորձագետը, ընդգծելով, որ իրանական գազը Հայաստանի համար կլինի ավելի շահավետ, քան ռուսականը: Իր կարծիքը Վ.Սաֆարյանը պարզաբանել է նրանով, որ 1 տոննա կաուչուկ արտադրելու համար անհրաժեշտ է 6.6 հազար խոր.մետր իրանական գազ, մինչդեռ նույն ծավալով կաուչուկ արտադրելու համար պահանջվում է 8.2 հազար խոր.մետր ռուսական գազ: «Տալով նախապատվությունն իրանական գազին, մենք կշահենք 20%ե,-մեկնաբանել է նա:
«Փաստորեն, 80 մլն.խոր.մետր իրանական գազը կտա 12 հազար տոննա կաուչուկ ստանալու հնարավորություն, որի կեսը կարելի է ուղղել իրանական վարկի մարմանը, իսկ մնացած մասն իրացնելե,-եզրափակել է Վ.Սաֆարյանը:
Նշենք, որ Նաիրիտ գործարանն արդեն տևական ժամանակ պարապուրդի է մատնված: Միայն աշխատավարձի գծով ձեռնարկության աշխատակիցների պարտքերը վերջին 15 ամսում կազմում են շուրջ 5 մլրդ դրամ: Իսկ գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամ նշագծին: 2006 թվականին ՙՆաիրիտ՚ ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվել է բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին: Նաիրիտ գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited –ի հիմնական միջոցները գրավադրվել էին «Մեժգոսբանկիե վարկի դիմաց և վերջինի չմարման արդյունքում դարձել են բանկի սեփականություն: 70 մլն դոլարի վարկը տրամադրվել էր 2006 թվականին 5 տարի ժամկետով: 2015 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարության պատվերով անցկացրել էր «Նաիրիտե գործարանի ֆինանսական և տեխնիկական աուդիտ: ՀԲ գնահատականների համաձայն, գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է թվում, քանի որ պահանջվում է առնվազն 250 մլն դոլար: Սակայն ներդրողներ հայտնվելու դեպքում էլ ՀԲ փորձագետները կասկածում են, որ գործարանի արտադրանքը գնորդ կգտնի և, ընդհանրապես, կլինի մրցունակ: ՀԲ աուդիտորները հանգել են հետևության, որ ինչպես բութադիենի, այնպես էլ ացետիլենի հիման վրա արտադրական գործընթացի պայմաններում «Նաիրիտիե արտադրանքը կունենա բավականին բարձր ինքնարժեք` նաև հիմնական միջոցների զգալի մասի էական մաշվածության պատճառով: Փորձագետների մեծ մասը կարծում է, որ ՀԲ աուդիտի արդյունքները կարելի է դիտարկել որպես գործարանի սնանկացման գործընթաց սկսելու հանձնարարական: