Արմինֆո. ՀՀ ազգային արժույթի արժեզրկման զսպումը 500 դրամի շեմին կվաասարակշռի արտահանման և ներմուծման ցուցանիշները երկրում: Փետրվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայրենական ապրանքարտադրոսների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, նշելով, որ դրա համար կառավարությունը պետք արտոնությունների միջոցով ակտիվորեն օժանդակի արտահանողներին:
«Վ.Սաֆարյանը գտնում է, որ ընթացիկ տարում առաջին հերթին պետք է աջակցել տեղական արտադրողին և օժանդակել մոբիլիզացված տնտեսության զարգացմանը: «Հայաստանում բոլորովին չի զարգանում ներքին կոոպերացիան: Կառավարությունը տրամադրել է 2.6 մլրդ.դրամի սուբսիդիա, որպեսզի Վրաստանից ներմուծվի 32 հազար տոննա ծավալով ազոտական պարարտանյութ: Միթե չէր կարելի այդ միջոցներն ուղղել Վանաձորի քիմպրոմի ինքնակազմակերպմանը, գործիքների փոխարինմանը և պարտքերի մարմանը, որը կարող էր ինքնուրույն արտադրել կալիումական և ազոտական պարարտանյութերե,-հայտարարել է Վ.Սաֆարյանը, պարզաբանելով, որ այդ միջոցների արտահոսքը երկրից ոչ այլ ինչ է, եթե ոչ - ռեսուրսների ոչ նպատակային օգտագործում:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության 2015 թվականի հունվար-դեկտեմբերին 2014-ի հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել է 20.6% (2014-ի աճը` 1%, իսկ 2013-ին` 5.6%), կազմելով 2.3 տրլն. դրամ ($ 4,7 մլրդ), մասնավորապես, արտահանման ծավալը նվազել է 3.9% (2014-ի աճը` 2,7%, 2013-ի աճը` 7,2%), մինչև 710,5 մլրդ դրամ ($ 1.5 մլրդ), իսկ ներմուծումը կրճատվել է 26.5% (2014-ի աճը` 0,4%, 2013-ի աճը` 5,1%), մինչև 1,6 մլրդ դրամ ($ 3.3 մլրդ): Առևտրի շրջանառության ծավալը Հայաստանի և Վրաստանի միջև 2015 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է $ 183 մլն., տարեկան անկումը`17%: Մասնավորապես, արտահանումն աճել է 37.6%, իսկ ներմուծումը նվազել է 46.9%:
Նշենք, որ ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2015 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 477.92 դրամ / $ 1, իսկ միայն դեկտեմբերին`482.93 դրամ / $ 1: Մեկ տարի առաջ, 2014-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 415.92 դրամ / $ 1, իսկ միայն դեկտեմբերին` 463.53 դրամ / $ 1: 2013-ի հունվարի-դեկտեմբերին կազմել է 409.63 դրամ /1$, իսկ միայն դեկտեմբերին` 405 32 դրամ / $ 1: 2016 թվականից դրամի արժեզրկումը շարունակվեց` 482-ից մինչև 496 դրամ / $ 1 (փետրվարի 12-ին), չնայած Կենտրոնական բանկի փոխարժեքի աճը զսպելուն ուղղված շաբաթական միջամտություններին: